«Կեռաս» (ռուս.՝ «Черешня»), խորհրդային գեղանկարիչ[1], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Եվսեյ Մոիսեենկոյի նկարը, որն ստեղծվել է 1969 թվականին։

Կեռաս
տեսակգեղանկար
նկարիչԵվսեյ Մոիսեենկո
տարի1969
բարձրություն187 սանտիմետր
լայնություն275 սանտիմետր
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

1969 թվականին ստեղծված «Կեռասենի» կտավը դարձել է յուրօրինակ փիլիսոփայական էսսե պատերազմի ժամանակ բարու և չարի մասին և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է[2]։ 1974 թվականի ապրիլի 23-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի «գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում 1974 թվականի Լենինյան մրցանակներ շնորհելու մասին» որոշմամբ նկարչին շնորհվել է Լենինյան մրցանակ «Մարտական տարիներ» (ռուս.՝ «Годы боевые», «Կարմիրները եկան» («Красные пришли»), 1964), «Ընկերներ» (ռուս.՝ «Товарищи», 1964), «Կեռաս», «Հաղթանակ» (ռուս.՝ «Победа», 1972) նկարների համար[3][4][5]։ «Կեռաս» նկարում Մոիսեենկոն վերադառնում է քաղաքացիական պատերազմի թեմային (մինչ այդ ստեղծվել էին «Առաջին հեծյալը» (ռուս.՝ «Первая конная», 1957), «Կարմիրները եկան» (1961), «Որդին» (ռուս.՝ «Сын», 1969) նկարները և այլ այլն։ Նկարի էսքիզները Մոիսեենկոն սկսել է կատարել 1967 թվականից[6]։ Նկարիչն ստեղծել է նկարի մի քանի տարբերակ։ Վերջնական տարբերակի վրա աշխատել է ուղիղ մեկ տարի[7]։ Առաջին անգամ կտավը ներկայացվել է Մոսկվայում 1976 թվականին «Լենինգրադի կերպարվեստը» մեծ ցուցահանդեսում[8]։ Ներկայում գտնվում է Ռուսական պետական թանգարանի ժողովածւում (ընդունվել է 1976 թվականից ԽՍՀՄ նկարիչների միությունից[9]։

Սյուժե, գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Նկարի համար Մոիսեենկոն ընտրել է առավել խաղաղ, առաջին հայացքից նույնիսկ հովվերգական դրվագ։ Մարտիկները կարծես մոռացել են իրենց միշտ մոտ մահվան մասին[10]։ Նրանց ձեռքում ոչ թե սրեր են, այլ կեռասի հասած պտուղներ[11]։ Նկարիչը գլխավոր հերոսներին պատկերել է բլրի գագաթին և կոմպոզիցիան բաժանել որոշակի բովանդակությամբ առանձին տեսարանների այնպիսի հմտությամբ, որ բոլորովին չի զգացվում արտաքին նկարագրությունից անցումը լիրիկական մտորումների[2]։ Կեպարների շրջանաձև դասավորվածության մեջ կա լուռ կապ՝ բարեկամության շրջանակը։ Նրանք դեռ երիտասարդ են (ամենից ավագ ոչ ավելի, քան քսան տարեկան է), բայց նրանց դեմքերին տեսնում ենք հաստատակամություն և քաջություն[12]։ Առջևի և հետին պլաններում պատկերված են տարբեր ժամանակային իրավիճակներ։ Հեռու տարածության մեջ երևում է քաղաքների և գյուղերի խաղաղ կյանքը, որը պատկանում է մարտիկների երազական մտքերի ժամանակին[13]։ Հեղինակն ինքն իր մտահղացումը բացատրել է հետևյալ կերպ[14]

Լռություն։ Դադար։ Գուցե կեսօրին այնտեղ՝ բլրի ետևում, նրանք կպառկեն այդ նուրբ խոտի մեջ... Սրանք երազողներ են մաքուր հոգով և մեծ գաղափարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 88.
  2. 2,0 2,1 Литовченко, Е. Н. Евсей Евсеевич Моисеенко. 1916—1988. Живопись. Графика. Каталог выставки. — СПб.: НИМРАХ, 2006. — С. 13
  3. Новожилова, Л. И., авт. вступ. ст. // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 7
  4. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 53
  5. Картинная галерея им. Е. Е. Моисеенко Արխիվացված 2014-11-08 Wayback Machine. Музеи Гомельской области
  6. Литовченко, Е. Н. Е. Е. Моисеенко. «Коллекция из мастерской». Живопись, рисунок. — СПб.: Ист. иллюстрация, 2012. — С. 50—51
  7. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 39
  8. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. C. 23.
  9. Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 28.
  10. Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — С. 520
  11. Герман, М. Вселенная живописца // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 15
  12. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 39—41
  13. Каменский, А. А. Романтический монтаж. — М.: Сов. художник, 1989. — С. 317
  14. Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 40

Գրականություն խմբագրել

  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. C.23.
  • Кекушева-Новосадюк, Г. В. Евсей Евсеевич Моисеенко. — Л., 1977. — C. 39—41
  • Кекушева, Г. В. Евсей Моисеенко. Альбом. — М.: Сов. художник, 1981
  • Ганеева, В., Гусев, В., Цветова, А. Изобразительное искусство Ленинграда. Выставка произведений ленинградских художников. Москва. Ноябрь 1976 — январь 1977. — Л.: Художник РСФСР, 1981. — С. 88—89
  • Герман, М. Вселенная живописца // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 15
  • Новожилова, Л. И., авт. вступ. ст. // Евсей Евсеевич Моисеенко. Каталог выставки. — Л., Художник РСФСР, 1982. — С. 7
  • Герман, М. Евсей Моисеенко // Искусство Советского Союза. Альбом. — Л.: Аврора, 1985. — С. 520—521
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 88
  • Каменский, А. А. Романтический монтаж. — М.: Сов. художник, 1989. — С. 317
  • Литовченко, Е. Н. Евсей Евсеевич Моисеенко. 1916—1988. Живопись. Графика. Каталог выставки. — СПб.: НИМРАХ, 2006. — С. 13—14.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007
  • Литовченко, Е. Н. Е. Е. Моисеенко. «Коллекция из мастерской». Живопись, рисунок. — СПб.: Ист. иллюстрация, 2012. — С. 7,520—521.

Արտաքին հղումներ խմբագրել