Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Սանկտ Պետերբուրգի աշխատանքի կարմիր դրոշի շքանշանակիր Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (ռուս.՝ Санкт-Петербу́ргский ордена Трудово́го Кра́сного Зна́мени госуда́рственный академи́ческий институ́т жи́вописи, скульпту́ры и архитекту́ры и́мени И. Е. Ре́пина), Ռուսաստանի ամենահին և խոշորագույն գեղարվեստի ուսումնական հաստատություն, որի արմատները գալիս են Գեղարվեստի կայսերական ակադեմիայից։ Հիմնադրվել է 1757 թվականին[2]։ Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտի հետ միասին մտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կազմում։ 2015 թվականից ինստիտուտը գտնվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ներքո[3]։
Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ բելառուս․՝ Ленінградскі інстытут жывапісу, скульптуры і архітэктуры, ադրբ.՝ İ. Repin adına Leninqrad Rəssamlıq, Heykəltəraşlıq və Memarlıq İnstitutu և ուկրաիներեն՝ Ленінградський інститут живопису, скульптури й архітектури | |
---|---|
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1918[1] |
Անվանված է | Իլյա Ռեպին |
Ռեկտոր | Սեմյոն Իլյիչ Միխայկովսկի |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Պարգևներ | |
Կայք | artsacademy.ru |
Ֆակուլտետներ
խմբագրել- Նկարչության ֆակուլտետ
- Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` հաստոցային նկարչություն, մոնումենտալ և եկեղեցական-պատմական, թատերական-դեկորատիվ, վերականգնման։ Թատերական-դեկորատիվ, եկեղեցական-պատմական գեղանկարչության, վերականգնման արվեստանոցներում ընդունելությունը կատարվում է առաջին կուրսից։ Արվեստանոցներ անցումը կատարվում է երկրորդ կուրսի ավարտից հետո։
- Գրաֆիկայի ֆակուլտետ
- Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` գրքային, հաստոցային գրաֆիկայի։ Անցումը կատարվում է երկրորդ կուրսի դասընթացի ավարտից հետո։
- Քանդակագործության ֆակուլտետ
- Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` հաստոցային քանդակագործության, քանդակի և քանդակի վերականգնման։ Արվետանոցներում անցումը կատարվում է երկրորդ կուրսի դասընթացի ավարտից հետո։
- Ճարտարապետության ֆակուլտետ
- Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ։ Ուսուցումը` երկրորդ կուրսի ավարտից հետո։
- Գեղարվեստի տեսության և պատմության ֆակուլտետ
- Ֆակուլտետում գործում են առկա դասընթացներ (դասընթացը 4 տարի) և հեռակա դասընթացներ (ուսուցումը` 5 տարի, բարձրագույն կրթության հենքով` 3 տարի)։
Ռեկտորներ
խմբագրել- Էռնեստ Էկաբովիչ Շտալբերգ (1917-1922)
- Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեև (1932-1934)
- Իսահակ Իզրաիլևիչ Բրոդսկի (1934-1935)
- Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկի (1935-1937)
- Ալեքսեյ Իվանովիչ Զակոլոդին-Միտին (1937-1938)
- Վլադիմիր Յակովլևիչ Ռոդիոնով (1938-1941)
- Ալեքսանդր Իզրաիլևիչ Սեգալ (1941-1943)
- Վիկտոր Ֆեոդորովիչ Տվելկմեյեր (1944-1947)
- Ալեքսանդր Դիմիտրիևիչ Զայցև (1948-1951)
- Վասիլի Վասիլևիչ Կոլեգաև (1951-1953)
- Վիկտոր Միխայլովիչ Օրշնիկով (1953-1977)
- Բորիս Սերգեևիչ Ուգարով (1977-1983)
- Պյոտր Տիմոֆեևիչ Ֆոմին (1983-1990)
- Օլեգ Արկադեևիչ Երեմեև (1990-2001)
- Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկին (2001 - 2004 թ. հունիս)
- Օլեգ Անդրեևիչ Խարչենկո (2004 թ. հունիս-հուլիս)
- Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկին (2004 թ. հուլիսից - 2009 թ. դեկտեմբեր)
- Սեմյոն Իլյիչ Միխայկովսկի (2009 թ. ռեկտորի պաշտոնակատար, 2010 թ. մարտից` ռեկտոր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Ленинградский институт живописи, скульптуры и архитектуры // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
- ↑ Российская академия художеств (РАХ) передаст в ведение Министерства культуры России образовательные заведения, в числе которых Санкт-Петербургский государственный академический институт живописи, скульптуры и архитектуры имени Репина.
Գրականություն
խմբագրել- 225 лет Академии художеств СССР. Каталог выставки. Т. 1, 2. - М.: Изобразительное искусство, 1983.
- Лисовский В. Академия художеств. - СПб.: Алмаз, 1997.
- Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - СПб.: Первоцвет, 2007.
- Родосская О. Академия художеств в 1920-1930. // Диалог искусств. - № 5. - 2008. - С. 6-13.