ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ
ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (ռուս.՝ Народный художник РСФСР), ԽՍՀՄ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պատվավոր կոչում, որը հաստատվել է 1943 թվականի հուլիսի 16-ին։
Շնորհվում էր արվեստի նշանավոր գործիչներին, որոնք հատուկ վաստակ ունեին գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, մոնումենտալ, դեկորատիվ-կիրառական, թատերական, կինոդեկորատիվ արվեստի զարգացման, երիտասարդ նկարիչների կրթության հարցերում։
Պատմություն
խմբագրելԿոչումը հաստատվել է ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի 1943 թվականի հուլիսի 16-ին «ՌԽՖՍՀ խորհրդային նկարիչ կոչումը հաստատելու մասին» հրամանագրով[1]։
Այս կոչումով վերջին պարգևատրումը տեղի է ունեցել 1992 թվականի հունվարի 3-ին։
Կոչումի մասին վերջին դրույթը հաստատվել է ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, 1983 թվականի հունվարի 27-ին[2]։
«ՌԽՖՍՀ խորհրդային նկարիչ» կրծքանշանի նկարագրություն
խմբագրելԱյս պատվավոր կոչման կրծքանշանը հաստատվել է ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի հունվարի 30-ի «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր իրավաբան կոչումները հաստատելու մասին» հրամանագրով[3]։ 1992 թվականից պետության անվանափոխումից հետո ինչպես բոլոր պատվավոր կոչումներում, այնպես էլ` այս կոչման մեջ ՌԽՖՍՀ բառը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնություն» բառերով` կրծքանշանի համապատասխան փոփոխությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 16 июля 1943 г. «Об установлении звания „Народный художник РСФСР“» // Известия Советов депутатов трудящихся СССР, 18 июля 1943 г.
- ↑ «Положение о государственных наградах РСФСР». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Народный артист РСФСР(չաշխատող հղում)