Երկրի հերոսներ (կայք)

կայք

Միջազգային հայրենասիրական ինտերնետ նախագիծ «Երկրի հերոսներ», (ռուս.՝ Герои страны) ոչ կոմերիցալ կայք, ստեղծվել է 2000 թվականի մարտ ամսին։

Երկրի հերոսներ
Изображение логотипа
warheroes.ru(ռուս.)
Տեսակկայք
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Բացվածմարտ 2000

Կայքում տեղադրվում են Խորհրդային Միության հերոսների, Ռուսաստանի Դաշնության հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսների, ԽՍՀՄ Փառքի շքանշանի լրիվ դափնեկիրների և Աշխատանքի հերոսների շքանշանակիրների կենսագրություններ։ Ըստ mail.ru կայքի վիճակագրության ամսվա կտրվածքով այցելուների թվով 2124-րդ տեղում է ՌԴ կայքերի ցանկում ամսական մոտ 80000 այցելուներ[1]։

Պատմություն խմբագրել

12 777 մարդ արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, 2674 զինվորականներ ստացել են Փառքի շքանշանի լրիվ դափնեկիր, 20 613 մարդ դարձել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, 983 մարդ Աշխատանքի հերոսների շքանշանակիր։ Վերջին տարիներին ավելացել են նաև ՌԴ հերոսների կենսագրություններ, (2012 թ. դրությամբ ավելի քանի 1000 մարդ)։ 2013 թվականից սկսած շնորհվում է նաև ՌԴ Աշխատանքի հերոս կոչումը։

Կայքի նպատակն է հանրայնացնել Հայրենիքի պաշտպանների, ԽՍՀմ և ՌԴ հերոսներին։

2022 թ. հունվարի 1-ի դրությամբ «Герои страны» կայքում առկա է 31 845 հոդված, այդ թվում.

  • 12 862 կենսագրություն ԽՍՀՄ հերոսներ (ընդհանուր թվի 100 %)
  • 14 471 կենսագրություն Սոցիալիստական աշխատանքի հերոս (70,2 %)
  • 1109 կենսագրություն Ռուսաստանի Դաշնության հերոսներ (մոտ 95 % )
  • 71 կենսագրություն ՌԴ Աշխախատանքի հերոսներ (մոտ 98 %)
  • 2656 կենսագրություն ԽՍՀՄ Փառքի շքանշանի լրիվ դափնեկիրներ (100 %)
  • 598 կենսագրություն Աշխատանքի հերոսների շքանշանակիրներ (մոտ 61 %)
  • 13 հոդված Հերոս քաղաքների մասին (100 %)

Կայքում զետեղված են նաև հերոսների հուշարձանների, հուշատախտակների ավելի քան 25 000 լուսանկար։

Մրցանակներ խմբագրել

  • 2002 թ. - Ոսկե Կայք համառուսաստանյան բաց ինտերնետ մրցույթ, հաղթել է «Մշակույթ» անվանակարգում
  • 2005 թ. - Ոսկե Կայք համառուսաստանյան բաց ինտերնետ մրցույթի եզրափակիչ «Ազգային հարստություն» անվանակարգում
  • 2006 թ. - ԶԼՄ-ներում լուսաբանվող հայրենասիրական դաստիարակության թեմաներով մրցույթի հաղթող[2].
  • 2011 թ. - լրագրողական վարպետության «Ռուսաստանի Փառքը» մրցույթում հաղթող «Ռուսաստանի Փառքը - զինվորական դինաստիա» անվանակարգում[3].
  • 2015 թ. - «Վիքի մրցանակ 2015» «Ազատ գիտելիքներ» անվանակարգում Վիքիմեդիա շարժման մեջ էական ավանդի համար[4]
  • 2019 թ. - ԶԼՄ-ների համառուսաստանյան մրցույթ, 1-ին մրցանակ և ոսկե մեդալ «Ռուսաստանի Հայրենասեր - 2019» («Մենք - ռուսներ ենք!» անվակարգ)[5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://top.mail.ru/rating?id=56915
  2. «Подведены итоги конкурса «Патриот России» // Сайт Федерального агентства по печати и массовым коммуникациям». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  3. Международный пресс-клуб. «Список победителей» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Вики-премию 2015» вручили в Москве
  5. «Патриот России — 2019. Победители // Международный пресс-клуб». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Дипломы // Герои страны». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.