«Եղջերուի սպանությունը» (ֆր.՝ L'Hallali du cerf), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից, բնանկարի, ժանրային գեղանկարչության և դիմանկարի վարպետ Գյուստավ Կուրբեի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1867 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 355 × 505 սմ։

Եղջերուի սպանությունը
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե[1]
տարի1867
բարձրություն355 սանտիմետր
լայնություն505 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր և բնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան[2] և Musée des Beaux-Arts et d'Archéologie de Besançon?[2]
հավաքածուՕրսե թանգարան[2]
սեփականատերՖրանսիա[2]
ներշնչված էThe Massacre at Chios?
հիմնական թեմաՈրսորդություն
մակագրությունG. C.
Ծանոթագրություններ
 The Kill of deer (Courbet) Վիքիպահեստում

Այսօր «Եղջերուի սպանությունը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կերպարվեստի և հնագիտության թանգարանում[4] (Բեզանսոն, Ֆրանսիա

Պատմություն խմբագրել

 
Կուրբե «Եղջերուի սպանությունը», լուսանկար (1867)։ Էթիեն Կարժա

«Եղջերուի սպանությունը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1866-1867 թվականների ձմռանը․ այն հեղինակի վերջին մեծածավալ ստեղծագործությունն է (նկարի չափերը՝ 355 × 505 սմ)։ Ցուցադրվել է 1869 թվականին Փարիզյան սալոնում՝ առաջացնելով սկանդալ։ Այդ ժամանակ ընդունված գեղարվեստի ավանդույթներով մեծ ֆորմատի տեսարանները վերապահված էին Մեծ Գեղարվեստի և պատմական տեսարանների համար, այլ ոչ որսի տեսարանի կամ գավառական տեսարանների։

Ջուլիետտա Կուրբեն 1881 թվականին նկարն աճուրդով վաճառել է ֆրանսիական կառավարությանը 33 900 ֆրանկով։ Սկզբնական շրջանում կտավը գտնվում էր Լուվրում, իսկ 1882 թվականին տեղափոխվել է Բեզանսոն։

Կոմպոզիցիա խմբագրել

 
«Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ

Նկարում պատկերված է եղջերու, որն ընկել է ձյունոտ գետնին․ նրա վրա հարձակվել են որսորդական շների ոհմակը։ Աջ կողմում երկու տղամարդ են պատկերված՝ որսահալած Ժյուլ Կուզենյեն՝ Օրնանի բնակիչ, և ձիավոր Ֆելիքս Գաուդին Վույլաֆանսից[5]։ Այդ տեսարանը ինչ-որ չափով հեղինակի ինքնակենսագրությանն է հղում արված՝ այլաբանորեն ներկայացնելով հեղինակի կյանքը տասներկու տարի առաջ։ Նկարը պատկանում է որսի ավանդական տեսարանով գեղանկարչությանը, որոնք հայտնի դարձան 17-րդ դարից հետո։ Կուրբեն օգտագործել է ռեալիզմի տեխնիկան, որը մոտեցնում է նրան ֆլամանդական դպրոցին։ Հեղինակը նկարը ստեղծել է որպես կոլաժ՝ սկզբից եղջերուն, հետո աջ կողմի ձիավորը, շները և վերջում որսահալածը։ Որսորդական տեսարաններ Կուրբեի աշխատանքներում սկսեցին երևալ 1857 թվականից սկսած։

Նկարի ստեղծման ժամանակ հեղինակը ձիավորին նկարելիս ազդվել է Էժեն Դելակրուայի «Քիոսի կոտորածը» կտավի ձիավորից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?nnumid=069767
  3. «L'Hallali est reparti pour Paris - Besançon Info...». besancoinfolhebdo.blogspirit.com (ֆրանսերեն). 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  4. «"L'Hallali du Cerf" de Courbet prêté quatre ans au musée d'Orsay par Besançon | Culturebox». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  5. 1992, M. Pinette, F. Soulier-François, p. 184.
  6. M. Robinson, 1990.

Գրականություն խմբագրել

  • Castan, Auguste, Histoire et description des musées de la ville de Besançon, Paris, 1889, p. 28.
  • Courthion, Pierre, Tout l'Œuvre peint de Courbet, Paris, 1987, p. 107, n°595, pl. XXXIV.
  • Fernier, Robert, La Vie et l'Œuvre de Gustave Courbet, Catalogue raisonné. Tome II : 1866-1877. Peinture. Dessins. Sculptures, Paris, Lausanne, 1978, p. 46-47, Կաղապար:N°.
  • Pinette, Matthieu, Soulier-François, Françoise, De Belini à Bonnard : chefs-d'œuvre de la peinture, Besançon, 1992, p. 184-185.
  • Robinson, Margaret, Courbet's Hunt Scenes. The End of a Tradition, Providence, Rhode Island, 1990, p. 1-24.
  • Gustave Courbet (1819-1877), Paris, Grand Palais, 1977-1978, pp. 42–43, 45, 191, 193.
  • Gustave Courbet, Paris, 2007, 476 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերուի սպանությունը» հոդվածին։