Հոգեվարք, ագոնիա, կյանքի վերջին վայրկյանները կամ մահասկիզբը։

Պատկերազարդում (1870թ․)

Դժվարացած շնչառություն, որն ուղեկցվում է խռխռոցով, գիտակցության կորուստ, զգացողության օրգանների գործունեության մարում, սրտի գործունեության կտրուկ անկում, մաշկի գունատություն և մուգկապտագույն երանգավորում։ Կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։

Արտաքուստ հոգեվարքն ավարտվում է վերջին շնչառումով, իրականում՝ սրտի վերջին կծկումով։ Հոգեվարքն անդարձելի պրոցես չէ և որոշ դեպքերում (արյան կորուստ, շոկ, շնչահեղձություն) ժամանակին կիրառած միջոցներով կարելի է հիվանդին փրկել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 504
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեվարք» հոդվածին։