Եղևին
Եղևին, բալասանի (Abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերև ծառերի ցեղ է։
Եղևին | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Abies
|
Բունը ուղիղ է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևները մեկական են, տափակ՝ դասավորված պարուրաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղկելու տարին։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարարության մեջ։ Եղևինից ստացվող յուղն օգտագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։
Հայաստանում հանդիպում են կովկասյան եղևինը (Abies nordmanniana) (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական եղևինը (Abies sibirica), իսպանական եղևինը (Abies pinsapo), և ալժիրյան եղևինը (Abies numidica)[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Maarten J.M. Christenhusz, Reveal J. L., Farjon A., Gardner M. F., Mill R. R., Chase M. W. A new classification and linear sequence of extant gymnosperms // Phytotaxa — Magnolia Press, 2011. — Vol. 19, Iss. 1. — P. 55–70. — ISSN 1179-3155; 1179-3163 — doi:10.11646/PHYTOTAXA.19.1.3
- ↑ njwuz Eko։ «Եղևին. ՀՀ Բույսեր»։ econews.am (անգլերեն)։ Վերցված է 2020-06-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 504)։ |