Ազնիվ եղջերու
Ազնիվ եղջերու (արու)
Ազնիվ եղջերու (արու)
Ազնիվ եղջերու (էգ)
Ազնիվ եղջերու (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Եղջերուներ (Cervidae)
Ենթաընտանիք Cervinae
Տրիբա Cervini
Ցեղ Իրական եղջերուներ (Cervus)
Տեսակ Ազնիվ եղջերու (C. elaphus)
Միջազգային անվանում
Cervus elaphus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ազնվացեղ եղջերու (լատին․՝ Cervus elaphus), երկսմբակավորների ընտանիքի կճղակավոր կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում կլիմայավարժեցվել է Խոսրովի արգելոցում (1970 թ.), ապա տեղափոխվել Դիլիջան ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։

Մարմնի երկարությունը 185-240 սմ է, պոչինը՝ 8-15 սմ, կենդանի զանգվածը 130-320 կգ։ Մարմնի վերին մասը ավազամոխրագույնից դարչնագույն է՝ շիկակարմիր երանգով։ Գլուխն ավելի բաց գույնի է։ Դնչի տակը, բերանի ու աչքերի շուրջը սպիտակավուն է։ Պարանոցի ու մեջքի միջին մասով անցնում է սև շերտ։ Պոչի մոտ մազերը սպիտակ են և առաջացնում են շրջանաձև մեծ բիծ՝ «հայելի»։ Արուներն ունեն ճյուղավոր եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։

Ազնվացեղ եղջերուն ամռանը սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերևներով և ճյուղերով, ձմռանը՝ ծառերի կեղևներով, չոր ճյուղերով ու խոտաբույսերով։ Կտղուցը սեպտեմբերին է, երբեմն՝ հոկտեմբերի կեսերին, առանձին անհատներինը՝ դեկտեմբեր - հունվարին։ Հղիությունը տևում է 34-35 շաբաթ։ Ունենում է մեկ (երբեմն 2) ձագ, որոնք 1 ամսականից սնվում են խոտով։

Որսն արգելված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։