Ելենյա Գուռա (լեհ.՝ Jelenia Góra, pron. Yeh-lenia-Goorah, գերմ.՝ Hirschberg im Riesengebirge, Exonym: Deer Mountain)[2], քաղաք Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում, Լեհաստանի և Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնաշյան լեռնաշղթայի մերձակայքում, լեռնադահուկային հայտնի առողջարաններ Կարպաչից ու Շկլյարսկա Պորեմբայից մոտավորապես 10-15 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև 1945 թվականը մտել է Գերմանիայի Սիլեզիա մարզի կազմի մեջ, կոչվել Հիրշբերգ (գերմ.՝ Hirschberg), որը, ինչպես և լեհերեն Ելենյա Գուռան, նշանակում է «Եղնկասար», «Եղնասար»։ Լեհաստանին է տրվել Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն։

Բնակավայր
Ելենյա Գուռա
լեհ.՝ Jelenia Góra
բելառուս․՝ Гіршберг
գերմ.՝ Hirschberg
անգլ.՝ Hirschberg
ֆր.՝ Hirschberg
իսպ.՝ Hirschberg
չեխ․՝ Jelení Hora
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես109,2 կմ²
ԲԾՄ352,74 մետր
Բնակչություն77 305 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58-500, 58-501, 58-504, 58-505, 58-506, 58-507, 58-508, 58-560, 58-570 և 58-588
Ավտոմոբիլային կոդDJ
Պաշտոնական կայքjeleniagora.pl(լեհ.)
Ելենյա Գուռա (Լեհաստան)##
Ելենյա Գուռա (Լեհաստան)

Ունի քաղաքային պովյատի (շրջանի) և առանձին համայնքի (գմինայի) կարգավիճակ[3]։ Կարկոնաշեի շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 108,4 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 87 017, 2021 թվականի տվյալներով՝ 77.366[4][4]: Տարածքը, որը ներառում է Ցեպլիցե Շլյանսկե-Զդրոյ առողջարանային հնագույն շրջանը, կազդուրման ու հանգստի սիրված վայրերից մեկն է Լեհաստանում[5]։

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարի սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել լեհերի իշխանության օրոք՝ 1288 թվականին[6]։ Ընկած լինելով Հռոմեական սրբազան կայսրությունն ու Բոհեմիան Արևելյան Եվրոպային կապող առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում[7]՝, ծաղկում է ապրել իրեն շնորհված արտոնությունների շնորհիվ, արտոնություններ, որոնք հիմք են հանդիսացել ուշ միջնադարում ու վաղ Վերածննդի դարաշրջանում ջուլհակության ու հանքագործության բուռն զարգացման համար[7]։ Ելենյա Գուռան վկա է դարձել պատմական մի շարք արյունալի բախումների, այդ թվում՝ Երեսնամյա պատերազմի և Սիլեզյան պատերազմի վճռորոշ ճակատամարտերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը հրաշքով փրկվել է ավերումից։

Ելենյա Գուռայի կենտրոնական հատվածում տեղ են գտել պատմա-ճարտարապետական բազում մեծարժեք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարում կառուցված քաղաքապետարանը, բարոկկո ոճով կառուցված եկեղեցիները, վերակառուցված շուկայական հրապարակը, զբոսայգիները, պարտեզները։ Ելենյա Գուռայում է գտնվում քաղաքի հարևանությամբ տարածվող Կարկոնոշյան ազգային պարկի գրասենյակը (տարեկան շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ պարկը)։

Կլիմա խմբագրել

Ելենյա Գուռային բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)՝ −3 °C (27 °F) իզոթերմը կիրառելու դեպքում, կամ խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ 0 °C (32 °F) իզոթերմը կիրառելու դեպքում[8][9]։

Ելենյա Գուռա (1991–2020 normals, extremes 1951–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
21.2
(70.2)
24.4
(75.9)
28.8
(83.8)
31.1
(88)
36.0
(96.8)
35.4
(95.7)
35.8
(96.4)
34.0
(93.2)
27.7
(81.9)
19.9
(67.8)
16.3
(61.3)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 2.8
(37)
4.2
(39.6)
8.1
(46.6)
14.0
(57.2)
18.4
(65.1)
21.7
(71.1)
23.8
(74.8)
23.7
(74.7)
18.6
(65.5)
13.6
(56.5)
7.9
(46.2)
3.7
(38.7)
13.4
(56.1)
Միջին օրական °C (°F) −1.3
(29.7)
−0.2
(31.6)
2.9
(37.2)
7.9
(46.2)
12.4
(54.3)
15.7
(60.3)
17.6
(63.7)
17.1
(62.8)
12.6
(54.7)
8.3
(46.9)
3.6
(38.5)
−0.2
(31.6)
8.0
(46.4)
Միջին ցածր °C (°F) −5.5
(22.1)
−4.5
(23.9)
−1.9
(28.6)
1.6
(34.9)
6.1
(43)
9.6
(49.3)
11.4
(52.5)
10.8
(51.4)
7.2
(45)
3.4
(38.1)
−0.6
(30.9)
−4.2
(24.4)
2.8
(37)
Ռեկորդային ցածր °C (°F) −31.8
(−25.2)
−36.9
(−34.4)
−29.6
(−21.3)
−14.5
(5.9)
−5.5
(22.1)
−2.1
(28.2)
1.8
(35.2)
0.3
(32.5)
−5.6
(21.9)
−8.7
(16.3)
−22.1
(−7.8)
−29.5
(−21.1)
−36.9
(−34.4)
Տեղումներ մմ (դյույմ) 39.8
(1.567)
34.6
(1.362)
48.1
(1.894)
41.5
(1.634)
72.2
(2.843)
84.0
(3.307)
110.2
(4.339)
88.4
(3.48)
64.6
(2.543)
47.6
(1.874)
38.8
(1.528)
36.8
(1.449)
706.5
(27.815)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 17.10 15.43 16.73 12.63 15.00 16.07 15.43 14.43 14.90 15.30 15.67 16.47 185.16
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) 17.3 14.0 8.3 1.7 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.4 5.0 12.8 59.5
% խոնավություն 82.6 79.5 76.8 71.9 73.6 75.0 75.1 76.9 81.1 82.2 84.8 84.2 78.6
Միջին ամսական արևային ժամ 68.9 87.4 128.4 185.9 221.0 218.9 234.4 229.7 155.3 124.8 76.9 65.7 1797,1
Աղբյուր #1: Institute of Meteorology and Water Management[10][11][12][13][14][15][16][17]
Աղբյուր #2: Meteomodel.pl (records, relative humidity 1991–2020)[18][19][20]

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ելենյա Գուռան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[21].

Նախկին քույր քաղաք՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210161011-0935802?var-id=1639616&format=jsonapi
  2. E., Christian (2017 թ․ հունիսի 1). «Jelenia Góra: Day Trip to Poland's "Deer Mountain" • Dauntless Jaunter». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Alina Gierak (2014 թ․ հոկտեմբերի 27). «Stypendia Jelenia Góra. Uczniowie na gali zdolny zDolnyŚlązak» (լեհերեն). Jelenia Góra Nasze Miasto. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին. Data for territorial unit 0261000.
  5. o.o., StayPoland Sp. z. «Jelenia Gora - Tourism - Tourist Information - Jelenia Gora, Poland -». www.staypoland.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Jelenia Góra - Ratusz». ratusze.karr.pl. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 «Historia Jeleniej Góry - Turystyka». turystyka.jeleniagora.pl. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Kottek, Markus; Grieser, Jürgen; Beck, Christoph; Rudolf, Bruno; Rubel, Franz (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated» (PDF). Meteorologische Zeitschrift. 15 (3): 259–263. Bibcode:2006MetZe..15..259K. doi:10.1127/0941-2948/2006/0130.
  9. Peel, M. C.; Finlayson B. L. & McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
  10. «Średnia dobowa temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  11. «Średnia minimalna temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  12. «Średnia maksymalna temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Miesięczna suma opadu». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  14. «Liczba dni z opadem >= 0,1 mm». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  15. «Średnia grubość pokrywy śnieżnej». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Liczba dni z pokrywą śnieżna > 0 cm». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  17. «Średnia suma usłonecznienia (h)». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  18. «Jelenia Góra Absolutna temperatura maksymalna» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  19. «Jelenia Góra Absolutna temperatura minimalna» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  20. «Jelenia Góra Średnia wilgotność» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  21. «Współpraca Zagraniczna». jeleniagora.pl (լեհերեն). Jelenia Góra. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  22. «Zrywamy współpracę z rosyjskim Vladimirem» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենյա Գուռա» հոդվածին։