Ռաններս ('ʀɑnɐ̥s, դան․՝ Randers) քաղաք Դանիայում, Յուտլանդիայի արևելքում, Ռաններս կոմունայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Օրհուսի արևելքում, Գուդենո գետի երկայնքին։ Բնակչությունը՝ 64,9 հազար (1972); 55 358 (1992); 55 739 (2004); 59 842 (2009):

Կոմունայի վարչական կենտրոն
Ռաններս
Randers
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
ՇրջանԿենտրոնական Յուտլանդիա
ՔաղաքապետՀենինգ Ենսեն Նեյհուշ
Հիմնադրված էմոտ 1000 թվական թ.
Առաջին հիշատակում1086
Մակերես800,14 կմ²
ԲԾՄ56±1 մետր
Բնակչություն60 895 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ8
Փոստային դասիչ8900, 8920, 8930, 8940, 8960
Պաշտոնական կայքranders.dk
Ռաններս (Դանիա)##
Ռաններս (Դանիա)

Առաջին անգամ հիշատակվում է 1086 թվականից, քաղաքային կանոնադրությունը հաստատվել է 1302 թվականին։ Միջնադարում դարձել է կարևոր առևտրային և եկեղեցական կենտրոն։ Չնայած XVII դարի հրդեհներին, միջնադարյան առևտրականների և այլ շենքերի մի քանի տներ պահպանվել են, այդ թվում՝ Ս.Մորտենի եկեղեցին (1490) և Ս. Հոգու վանքը (1510)։

Արտադրվում են՝ երկաթուղային շարժակազմերի սարքավորումներ, բոլոր եվրոպական երկաթուղային օպերատորների համար[1], սանհանգույցների պարագաներ[2], տեքստիլ արդյունաբերության ապրանքներ (ձեռնոցներ), սննդամթերք (այդ թվում նաև գարեջուր, մսամթերք), գյուղատնտեսական տեխնիկա, կաթնամթերք։

Հայտնի բնակիչները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Железнодорожное оборудование | DAN DRYER». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Продукция | DAN DRYER». dan-dryer.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաններս» հոդվածին։