Ելենա Ռերիխ
Ելենա Իվանովնա Ռերիխ (ծննդյամբ՝ Շապոշնիկովա (հունվարի 31 (փետրվարի 12), 1879[1][2] կամ փետրվարի 12, 1879[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 5, 1955[1][2], Կալիմպոնգ, Darjeeling district, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[3]), ռուս կրոնական փիլիսոփա[4] (որոշ աղբյուրներում՝ Փիլիսոփա[5] կամ էզոթերիկ փիլիսոփա[6]), գրող, հասարակական գործիչ։
Ելենա Իվանովնա Ռերիխ Елена Ивановна Рерих | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31 (փետրվարի 12), 1879[1][2] կամ փետրվարի 12, 1879[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1955[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կալիմպոնգ, Darjeeling district, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, թարգմանչուհի, փիլիսոփա, գրող և esotericist |
Գործունեություն | Կրոնական փիլիսոփայություն |
Ամուսին | Նիկոլայ Ռերիխ |
Ծնողներ | Իվան և Եկատերինա Շապոշնիկովներ |
Երեխաներ | Յուրի Ռերիխ, Սվյատոսլավ Ռերիխ |
Helena Roerich Վիքիպահեստում |
Պնդում էր, որ պայծառալսության մեթոդով ստացել է ուղերձ Մահաթմա Մորիայից[7]։ Ելենա Ռերիխի օրագրի գրությունների հիման վրա լույս է տեսել «Կենդանի էթիկա» գրքերի շարքը Կրոնա-փիլիսոփայական ուսմունքի մասին («Ագնի յոգա (Կենդանի էթիկա)»)[8]։
«Բուդդայականության հիմունքներ» գրքի հեղինակն է, ռուսերեն է թարգմանել Ելենա Բլավատսկայայի Գաղտնի դոկտրինի երկու հատորները, ինչպես նաև՝ ընտրյալները Մահաթմաների նամակներից («Արևելքի գավաթը»)։ Ելենա Ռերիխի Ագնի յոգայում շարադրած գաղափարները մեծ ազդեցություն ունեցան Ռուսաստանում (New Age) Նոր դարաշրջանի կազմավորման վրա[9]։
Նիկոլայ Ռերիխի կինն է, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում Նիկոլայ Ռերիխի ղեկավարությամբ ծավալած մշակութա-լուսավորչական գործունեության կազմակերպիչն ու մասնակիցը։ 1924—1928 թվականներին Կենտրոնական Ասիայում դժվարամատչելի ու քիչ ուսումնասիրված շրջաններում Նիկոլայ Ռերիխի կազմակերպած գիտարշավների մասնակիցը, Հնդկաստանում Հիմալայան հետազոտությունների «Ուրուսվաթի» ինստիտուտի, ինչպես նաև նյու-Յորքում Նիկոլայ Ռերիխի թանգարանի պատվավոր պրեզիդենտն ու հիմնադիրը։ Երկու որդիներ՝ Յուրի և Սվյատոսլավ Ռերիխների մայրը։
Կյանք և գործունեություն
խմբագրելԾագում, մանկություն
խմբագրելԵլենա Իվանովնա Ռերիխը ծնվել է պետերբուրգցի հայտնի ակադեմիկոս, ճարտարապետ Իվան Շապոշնիկովի ընտանիքում։ Նրա մայրը՝ Եկատերինա Շապոշնիկովան, զորավար Միխայիլ Կուտուզովի ծոռնուհին էր[10][11]։
Ելենա Իվանովնան մեծացել է մի ընտանիքում, որը շրջապատված էր հանրահայտ երաժիշտներով, գրողներով, նկարիչներով։ Վաղ հասակից սկսել է կարդալ գեղարվեստական, պատմական և հոգևորա-փիլիսոփայական բնույթի գրքեր։ Եղել է օժտված անձնավորություն, հասել է դաշնակահարի բարձր մակարդակի, ոգևորությամբ զբաղվել է նկարչությամբ, ուսումնասիրել է փիլիսոփայություն, դիցաբանություն և կրոն[11]։
1895 թվականին Ելենան ոսկե մեդալով[12] ավարտեց Սանկտ Պետերբուրգի Մարիյան կանանց գիմնազիան։ Ավարտելով այն՝ ընդունվեց Սանկտ Պետերբուրգի երաժշտական մասնավոր դպրոց, որի տնօրենն էր դաշնամուրի պրոֆեսոր Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բորովկան՝ Սանկտ Պետերբուրգի այն ժամանակվա երաժշտական կյանքի նշանակալի դեմքը։
Դպրոցն ավարտելուց հետո Ելենա Իվանովնան պատրաստվում է շարունակել կրթությունը Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Բայց հարազատները վախենալով, որ նա կտարվի ուսանողական միջավայրի հեղափոխական տրամադրություններով, արգելեցին դիմել կոնսերվատորիա։
Ամուսնություն Նիկոլայ Ռերիխի հետ։ Երեխաներ
խմբագրելԵլենան հաճախ էր մոր հետ ամառն անցկացնում Նովգորոդի նահանգի Բոլոգոյեում, իր մորաքույր Եվդոկիա Պուտյատիայի ամուսնու՝ հայտնի հնագետ և հավաքորդ իշխան Պավել Պուտյատինի կալվածքում[13]։ 1899 թվականին Բոլոգոյեում կայացավ նրա հանդիպումը նկարիչ և հնագետ Նիկոլայ Ռերիխի հետ։ Երիտասարդները սիրեցին իրար, և չնայած այն բանին, որ Ելենայի հարազատները դեմ էին նրանց ամուսնությանը, 1901 թվականին պսակվեցին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի եկեղեցում[14]։ Բոլոգոեում, նրանց հանդիպման վայրում, 2001 թվականին կանգնեցվեց հուշարձան հուշամատյան («Սիրո հուշարձան») Նիկոլայ Ռերիխի «Համալսարան» ուրվագրի բառերով. «…Բոլոգոեում, Պ. Ա. Պուտյատինի կալվածքում, ես հանդիպեցի Լադային` ուղեկցին ու ոգեշնչողին։ Խնդությու~ն։»[15]: Դա երկու սիրող մարդկանց ամուր կապ էր` միավորված խորը փոխադարձ զգացմունքներով և ընդհանուր հայացքներով[16]։ Կյանքի մայրամուտին Նիկոլայ Ռերիխn իր ամուսնության մասին գրում էր. «Մենք համերաշխորեն հաղթահարում էինք ամեն տեսակ արգելքներ։ Եվ խոչընդոտները վերածվում էին հնարավորության։ Իմ գրքերը նվիրել եմ Ելենային, կնոջն իմ, ընկերջը, ուղեկցողին, ոգեշնչողին»[17]։ Նիկոլայ Ռերիխի շատ նկարներ համարվում են նրանց համատեղ գործունեության արդյունք։ Նկարիչը կոչելով նրան իր ստեղծագործություններում «Առաջնորդող»[18]` պնդում էր, որ իր շատ կտավներում աջից կարող են դրվել երկու ստորագրություններ` իր և Ելենա Իվանովնայի. «Ստեղծագործել ենք միասին, և զուր չէ ասված, որ ստեղծագործությունները պետք է կրեն երկու անուն` տղամարդու և կնոջ»[17]։
Ռերիխների ընտանիքն ուներ երկու երեխա։ 1902 թվականին ծնվեց կրտսեր որդին Յուրին, որը ապագայում դարձավ համաշխարհային անունով արևելագետ, իսկ 1904 թվականի հոկտեմբերին լույս աշխարհ եկավ Ռերիխներից կրտսերը՝ Սվյատոսլավը, ապագա նկարիչը, փիլիսոփան, հասարակական գործիչը։ Ելենա Իվանովնան մեծ ուշադրություն էր դարձնում երեխաների դաստիարակությանը, կարդում էր նրանց համար գրքեր, զբաղվում էր օտար լեզուների և երաժշտության ուսուցմամբ։ Միասին նրանք հաճախում էին լավագույն համերգներ, ցուցադրումներ ու թատրոն։ Նա օգնում էր որդիներից յուրաքանչյուրին դրսևորել սեփական հետաքրքրություներն ու հակումները և ստեղծում էր նրանց զարգացման համար հնարավորինս բարենպաստ պայմաններ[19]։ Մանուկ հասակից երեխաները մեծանում էին ծնողների արվեստի մարդկանց հետ շփման մթնոլորտում։ Ռերիխների տանը հաճախ էին լինում Միխայիլ Վրուբելը, Արխիպ Կուինջին, Վլադիմիր Ստասովը, Սերգեյ Դյագիլևը, Իգոր Ստրավինսկին, Ալեքսանդր Բլոկը, Վլադիմիր Բեխտերևը։ Նկարիչ Վալենտին Սերովը գնում էր նկարելու Ելենա Ռերիխի դիմանկարը։
Գործունեություն Ռուսաստանում։ Տարագրություն
խմբագրելԵ.Ի. Ռերիխը սատարում էր ամուսնուն բոլոր նախաձեռնություններում, ձեռնամուխ էր լինում նրա մշակութային գործունեության բոլոր բնագավառներում։ 1903-1904 թվականներին ազգային պատմության և մշակույթի աղբյուրների որոնման նպատակով Ռերիխները իրականացրեցին ճանապարհորդություն քառասուն հին-ռուսական քաղաքներով, որի ընթացքում Ելենա Իվանովնան լուսանկարում էր եկեղեցիներ, ճարտարապետական հուշարձաններ, նրանց նախշանկարներն ու զարդապատկերները։ Տիրապետում էր վերականգնողի վարպետությանը։
Դրսևորվեց նրա գեղարվեստական հոտառությունը արվեստի գործերի և հին իրերի հավաքորդի դերում։ Ռերիխների կողմից հավաքվեց ավելի քան երեքհարյուր ստեղծագործություններից կազմված հրաշալի ընտանեկան հավաքածու, որը նրանք հետագայում փոխանցեցին Էրմիտաժին։ Ելենա Իվանովնան լավ էր տեղեկացված նաև Հնագիտությունից։ Նա հաճախ էր ամուսնու հետ գնում Նովգորոդի և Տվերի նահանգներ պեղումների և նրան հավասար մասնակցում էր աշխատանքներին[20]։ Ամուսինն ու տղաները բարձր էին գնահատում Ելենա Իվանովնայի դերը որպես ընտանիքի հիմքերի պահպանող ու խրատատու[21]։
1916 թվականին Նիկոլայ Ռերիխի թոքերի ծանր հիվանդության պատճառով Ռերիխների ընտանիքը բժիշկների համառ պահանջով տեղափոխվում է Ֆինլանդիա (Սերդոբոլ), Լադոգա լճի ափ։
1918 թվականին Ֆինլանդիան հայտարարեց իր անկախության մասին և փակեց սահմանները Ռուսաստանի հետ։ Ռերիխները կտրվեցին Ռուսաստանից։ 1919 թվականին ընտանիքը տեղափոխվեց Անգլիա և հաստատվեց Լոնդոնում։
Լոնդոնում սկիզբ է առնում մերձեցումը Ռերիխների և Ելենա Բլավատսկայայի հիմնած Թեոսոֆյան միության միջև։ Թեոսոֆների մոտ նրանց տարավ Վ.Ա. Շիբաևը։
1920 թվականի հուլիսին Ելենա Իվանովնան և Նիկոլայ Ռերիխը ստացան ողջույնի նամակ ու պաշտոնական հավաստագիր Լոնդոնի Թեոսոֆյան միության անգլիական բաժնի անդամության մասին՝ մակագրված Միության նախագահ Աննի Բեզանտի և անգլիական բաժնի գլխավոր քարտուղար Գ. Բեյլի Ուվերի կողմից[22]։
Ոգեհարցության սեանսներ
խմբագրելՊետերբուրգի ազնվական միջավայրում տարածված էր հետաքրքրությունը սպիրիտիստական փորձի նկատմամբ[23], որոնց Ելենա Ռերիխի ամուսին Նիկոլայ Ռերիխը մասնակցում էր 1900 թվականից[24]։ 1920 թվականի գարնանից վտարանդության մեջ, Ռերիխների ընտանիքը տարված էր ոգեհարցությամբ[23], նրանց տանը անց էին կացվում Ոգեհարցության սեանսներ, որին հրավիրվում էին ընկերները և բարձրաստիճան պաշտոնյաներ[25]։ Յուրացվում էր «Ավտոմատացված գրության» փորձը[23], որի տակ օկուլտա-Միստիկական փորձում հասկացվում է կապը ինչ-որ հոգու հետ[25]։ Ավտոմատացված գրության մեթոդով անմիջական գրառումներ անում էր գլխավորապես Նիկոլայ Ռերիխը, իսկ մասամբ՝ նաև նրա որդի Յուրին[26]։ Ինքը՝ Ելենա Ռերիխը երազում էր տիրապետել հոգու հետ շփման այդ մեթոդին՝ համարելով, որ այդ ուղիով կարելի է ստանալ իրական տեղեկացումներ «Տիրակալներից», թեև վստահեցնում էր, որ «ինքը երբեք ավտոմատացված չի գրել»[25].
Ավտոմատացված գրությանը հասնում են Մեդիումի (ոգեմիջնորդ) ֆիզիկական ձեռքին` մարմնավորված էակի եթերային ձեռքի վերահսկողության ժամանակավոր թույլատվությամբ[27] |
Ռերիխների ոգեհարցության սեանսների մասին հայտնի է նրանց մտերիմների գրություններից, նրանց ներընտանեկան նամկագրությունից և օրագրային գրառումներից, որտեղ կա վկայությունը այն բանի, իբր Ռերիխները սեղանի սեանսների ժամանակ կանչում էին մահացած մարդկան հոգիներին[25]։ Իրենց ընկերոջ աղջկան Ե. Ռերիխը «ծանոթացրել» էր մի հոգու հետ, որը ներկայացել էր որպես «Ք.ա. 6-րդ դարի հույն երգիչ» և տվել էր «նշանակալի ցուցումներ»[25]։
Ոգեհարցման սեանսների «սեղանի պտտեցման» ժամանակ, որոնք ինքնանպատակ չէին[23], Ռերիխները փորձում էին կապ հաստատել Ուսուցիչներ Մահաթմաների հետ, ինչն իրենց կարծիքով հաջողվեց 1921 թվականի երկրորդ կեսերից[26]։ Հետագայում Ռերիխները սկսեցին արգելել իրենց միջավայրին իրականացնել ոգեհարցման սեանսներ, իսկ իրենց զրուցակցի հետ պայծառատեսության կամ պայծառալսության համար Ռերիխների ընտանիքին այլևս պետք չէր սեղանի օգնությունը[25]։
Մի քանի հետազոտողներ[23][28] համարում են, որ Ռերիխների Մահաթմաների հետ հանդիպումների իրական լինելը ապացուցված չէ[29][30]։ Ռերիխների էզոթերիկ տիեզերաբանության մյուս հետազոտողները, հետևորդները կամ քննադատները ուսումնասիրելով Ելենա ՌԵրիխի օրագիրը, գտնում են, որ նրա զրուցակիցները Աստրալ աշխարհից էին և գտնվում էին «աստրալ մարմիններում»[25]։
Կենդանի Էթիկա
խմբագրելՀիմնական հոդված։ Ագնի յոգա
Ըստ Ելենա Ռերիխի հիմնավորման՝ Կենդանի Էթիկա (Ագնի յոգա) կրոնա-փիլիսոփայական ուսմունքի գրքերը, որոնք հավակնում են լինել որպես բոլոր յոգերի և կրոնների համադրություն[31], գրվել են Մահաթմա Մորիայի հետ զրույցների արդյունքում։ Այդ համագործակցությունը շարունակվում էր 1920-1940 թվականներին[31]։ Ելենա Ռերիխը պնդում էր, որ պայծառալսության մեթոդով Մահաթմա Մորիայից ստանում է ուղերձներ[32], որոնք դառնալով ուսմունքի բաղկացացուցիչներ՝ լույս տեսան 14 գրքերի շարքով։ Ագնի յոգայի փիլիսոփայությունը հիմնված է Էզոթերիզմի գաղափարների վրա[33]։ 1990-ական թվականներին ծագած Ագնի յոգայի երկրպագուների ռերիխյան շարժումն առանձնահատուկ ազդեցություն ունեցավ Ռուսաստանում Նոր դարաշրջան շարժման զարգացման վրա[9]։
Ագնի յոգայի մասին Ե. Ռերիխը գրում էր.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118601997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Рёрих Елена Ивановна(չաշխատող հղում) // Российский энциклопедический словарь.— М.: Большая Российская энциклопедия.
- Рерих Елена Ивановна(չաշխատող հղում) // Всемирный биографический энциклопедический словарь.— М.: Большая Российская энциклопедия
- РЕРИХ Елена Ивановна // «Большой энциклопедический словарь»
- РЕРИХ Елена Ивановна // Энциклопедия Кирилла и Мефодия
- ↑ «Рерих (урожд. Шапошникова) Елена Ивановна» / Новая философская энциклопедия. — М.: Мысль, 2000. — Т. 1—4. (Издание Института философии РАН)
- Лащенко Н. Д. Философско-педагогические взгляды Е. И. Рерих: автореф. дис. канд. пед. наук Արխիվացված 2012-03-23 Wayback Machine / Белгородский государственный университет.— Белгород, 2001.
- Соколов В. Г. Парадигма культури у філософській спадщині О. І. Реріх та М. К. Реріха: автореф. дис. канд. філос. наук. 26.00.01 Արխիվացված 2012-03-03 Wayback Machine / В. Г. Соколов; Харк. держ. акад. культури. — Х., 2008. — 20 с.
- «Рерихи, семья: Николай Константинович (1874—1947), Елена Ивановна (1879—1955)» Արխիվացված 2009-04-08 Wayback Machine // Новейший философский словарь / Сост. Грицанов А. А.— Минск: В. М. Скакун, 1999.— 896 с.
- «Рерих Елена Ивановна» // Большая биографическая энциклопедия
- «Рерих Елена Ивановна» // Русская философия: Словарь / Под общ. ред. М. Маслина.— М.: ТЕРРА — Книжный клуб; Республика, 1999.— 656 с.
- «Рерих Елена Ивановна» // Великая Россия: Личности.— М.: АСМО-пресс, 2003.— с. 454.
- «Рерих Е. И.» // Глобалистика: Энциклопедия. — М.: ЦНПП «Диалог»; ОАО изд-во «Радуга», 2003. — С. 889—890.
- «Рерих Елена Ивановна» // Алексеев П. В. Философы России XIX—XX столетий: Биографии, идеи, труды.— М.: Академический проект, 1999.
- ↑ Аблеев С. Р. Фундаментальные философские основания концепции космической эволюции человека: сущность, зарождение и историческое развитие // Диссертация на соискание учёной степени доктора философских наук в форме научного доклада.— Тула: ЮК РС МПА, 2000.— с.9, 20.
- Эзотерика // Энциклопедия Кирилла и Мефодия
- История мировой философии.— М.: АСТ, 2005. (Высшая школа). ISBN 5-17-016151-4. С. 17.
- ↑ Статья главного редактора публикаторского отдела МЦР (Москва) Т. О. Книжник «Откровение от „Сферы“»(չաշխատող հղում) (опубликована в сборнике «Защитим имя и наследие Рерихов».— М.: МЦР.— Т.3.— С.470—493, а также в Сборнике материалов международного общественно-научного симпозиума 2002 года «Рериховское движение: актуальные проблемы сохранения и защиты наследия Рерихов в историческом контексте».— М.: 2002.— 276 с.)
- Рерих Е. И. Записи Учения Живой Этики: в 25 т. Том 1. — М.: МАГ, Прологъ. 2007. — 240 с. ISBN 978-5-9900704-6-2 (т.1), ISBN 978-5-9900704-5-5
- Хачатрян А. С. Автореферат кандидатской диссертации «Проблема женщины и семьи в философии Живой Этики» Արխիվացված 2010-01-01 Wayback Machine (специальность 09.00.1 I. — социальная философия)
- Лащенко Н. Д. Автореферат кандидатской диссертации «Философско-педагогические взгляды Е. И. Рерих» (специальность 13.00.01 — общая педагогика, история педагогики и образования)
- Трефилов В. А. Надконфессиональная синкретическая религиозная философия // Основы религиоведения. Под ред. И. Н. Яблокова.— М., 1994, с. 242.
- Шапошникова Л. В. Энергетическое мировоззрение Живой Этики / Шапошникова Л. В. Великое путешествие: в 3 кн.— Кн. 3. Вселенная Мастера.— М.: МЦР; Мастер-Банк, 2005. — С. 758—794.
- Шапошникова Л. В. 3. Великий закон космоса(չաշխատող հղում) / Шапошникова Л. В. Мудрость веков.— М.: МЦР, 1996.― 480 с.
- Рерих Е. И. Письма. Т.3. М., 2001, с. 653 Письмо от 18.11.1935 Рихарду Рудзитису
- ↑ «Рерих (урожд. Шапошникова) Елена Ивановна» // Новая философская энциклопедия.— М.: Мысль, 2000.— Т. 1—4.
- Живая Этика // Русская философия: Словарь / Под общ. ред. М. Маслина.— М.: ТЕРРА — Книжный клуб; Республика, 1999—656 с
- Живая Этика // Русская философия. Малый энциклопедический словарь.— М.: Наука, 1995. — 624 с
- «Рерих Елена Ивановна» // Краткий философский словарь / А. П. Алексеев, Г. Г. Васильев и др.; Под ред. А. П. Алексеева — 2-е изд., перераб. и доп. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2004.
- «Рерих Елена Ивановна» // Большая биографическая энциклопедия
- Из резолюции Международной общественно-научной конференции «Космическое мировоззрение — новое мышление XXI века»
- ↑ 9,0 9,1 Лункин Р. Н. Новые религиозные движения в России: христианство и постхристианство в зеркале новых богов и пророков // Сборник «Двадцать лет религиозной свободы в России».— М.: РОССПЭН; Московский Центр Карнеги, 2009
- ↑ Дубаев М. Л. Рерих (серия «Жизнь замечательных людей»). — М.: Молодая гвардия, 2003. — С. 56. — 427[5] с.
- ↑ 11,0 11,1 Ключников С. Провозвестница эпохи огня. Повесть-исследование о Елене Ивановне Рерих. Новосибирск: Сибирское отделение издательства «Детская литература», 1991.— С. 10. ISBN 5-08-007515-5
- ↑ Горчаков Г. С. Водительница под звездою Матери Мира. Томск, 1994. См. также Stasulane A. Theosophy and culture: Nicholas Roerich.— Roma: Pontificia Università gregoriana, 2005.— с.16.— ISBN 978-88-7839-035-5.
- ↑ См. Предтеча российской астроархеологии князь П. А. Путятин и Семья Рерихов // Санкт-Петербургский государственный музей-институт семьи Рерихов
- ↑ Нилогов А. С., Богданова И. И. Откуда есть пошли Рерихи // Genesis: исторические исследования. — 2015. — № 5. — С.383-400.
- ↑ Иванов М. А. Рерихи и Тверской край.— Тверь: ООО Издательство ГЕРС, 2007.— С. 33
- ↑ Биография Елены Ивановны Рерих на сайте Благотворительного Фонда им. Е. И. Рерих
- ↑ 17,0 17,1 Рерих Н. К. Листы дневника. Том второй.— М.: Международный центр Рерихов, 2000.— С. 448. ISBN 5-86988-088-2
- ↑ Шапошникова Л. В. Мудрость веков Արխիվացված 2009-04-25 Wayback Machine.— М.: Международный Центр Рерихов, 1996.— С. 421. ISBN 5-86988-050-5
- ↑ Ключников С. Ю. Провозвестница эпохи огня. Повесть-исследование о Елене Ивановне Рерих.— Новосибирск: Сибирское отделение издательства «Детская литература», 1991.— С. 23. ISBN 5-08-007515-5
- ↑ Сергей Ключников. Провозвестница эпохи огня. Повесть-исследование о Елене Ивановне Рерих. Новосибирск: Сибирское отделение издательства «Детская литература», 1991 — С. 25. ISBN 5-08-007515-5
- ↑ Биография Елены Ивановны Рерих на сайте Международного Центра-Музея им. Н. К. Рериха
- ↑ Дубаев М. Л. Рерих (серия «Жизнь замечательных людей»). — М.: Молодая гвардия, 2003. — С. 193. — 427[5] с.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Росов В. А. «Николай Рерих Вестник Звенигорода. Книга 1. Великий План.» СПб. 2002. Глава «„Мировая служба“ и начало сибирского пути»
- ↑ Дубаев М. Л. Рерих (серия «Жизнь замечательных людей»). — М.: Молодая гвардия, 2003. — С. 147. — 427[5] с.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 Кураев А. В. «Уроки сектоведения, часть 1. Как узнать секту? (На примере рериховского движения)».— Издательство: Формика, 2002. ISBN 5-7754-0039-9 -Глава 5. Спиритические истоки Агни-Йоги(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- ↑ 26,0 26,1 Энтин Д. Вступительное слово // Фосдик З. Г. Мои Учителя. Встречи с Рерихами. По страницам дневника 1922—1934. М., 1998, сс. 13-14.
- ↑ Рерих Е. И. Письма. Том III (1935 г.) — М.: МЦР, 2001 [Письмо Е. И. Рерих — А. М. Асееву от 15.X.35]
- ↑ Шапошникова Л. В. Учителя Արխիվացված 2010-01-10 Wayback Machine / Мудрость веков. М., 1996. С.185
- ↑ Jenkins P. Mystics and Messiahs.— Oxford University Press, 2000, NYC, p.41-42.
- ↑ Андреев А. И. Гималайское братство: Теософский миф и его творцы (Документальное расследование).— СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2008. ISBN 978-5-288-04705-3
- ↑ 31,0 31,1 Статья Агни Йога в Новейшем философском словаре Сост. А. А. Грицанов. — Мн.: Изд. В. М. Скакун, 1998. — 896 с.
- ↑ Статья главного редактора публикаторского отдела МЦР (Москва) Т. О. Книжник «Откровение от „Сферы“»(չաշխատող հղում). Сборник «Защитим имя и наследие Рерихов» — М.:МЦР. — Т.3. — С.470 — 493.
- Рерих Е. И. Записи Учения Живой Этики: в 25 т. Том 1. — М.: МАГ, Прологъ. 2007. — 240 с. ISBN 978-5-9900704-6-2 (т.1), ISBN 978-5-9900704-5-5. Предисловие.
- Рерих Е. И. Письма. Т.3. М., 2001, с. 653 Письмо от 18.11.1935 Рихарду Рудзитису «АВТОР книг САМ ВЕЛИКИЙ ВЛАДЫКА М. Я слышу и записываю, также и Н. К. [Н. К. Рерих]»
- ↑ Рерих Елена Ивановна / «Большая биографическая энциклопедия»
- Аблеев С. Р. Фундаментальные философские основания концепции космической эволюции человека: сущность, зарождение и историческое развитие. // Диссертация на соискание учёной степени доктора философских наук в форме научного доклада. — Тула: ЮК РС МПА, 2000, с.9, 20.
- Эзотерика — Энциклопедия Кирилла и Мефодия
- «История мировой философии». М.:2005, издательство: АСТ серия: Высшая школа. ISBN 5-17-016151-4. С. 17.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Ռերիխ» հոդվածին։ |