Մահաթմա Մորիա (անգլ.՝ Morya) — Թեոսոֆիայում և Ագնի յոգայում (ինչպես նաև Տիրակալ Մորիա[2][3][4][5], Մորյա, Մորիա, Տիրակալ Մ.Մահաթմա, Մահաթմա Մ, ) — Համբարձյալ Տիրակալների ուսմունքի «Իմաստության ուսուցիչներից» մեկը (Էլ Մորիա անվան տակ[6][7]) — «Համբարձյալ տիրակալներ»-ից մեկը։

Ուսուցիչ Մորիայի երևակայական դիմանկար[1]
Hermann Schmiechen, 1884

Մահաթմա Մորիայի մասին առաջին հիշատակումները պատկանում են Ելենա Բլավատսկայային։ Ըստ նրա հայտարարության Քութ Հումին և Մահաթմա Մորիան օգնել են իրեն հիմնել Թեոսոֆյան միություն։ Մահաթմա Մորիայի արտաքինը և անձնական հանդիպումները նկարագրված են տարբեր թեոսոֆների կողմից մանրամասնություններում։

Ժամանակակից պատմական գիտությունը նշում է, որ չկան բավարար փաստեր Բլավատսկայայի Ուսուցիչների գոյության մասին[8][9]. Նույնպես չկան վստահելի նյութական վկայություններ և աներկբա փաստեր, որոնք, համենայն դեպս, կարողանային հաստատել թեոսոֆյան մահաթմաների նախատիպ հանդիսացող մարդկանց գոյությունը։

Կապ Բլավատսկայա Ելենա Պետրովնայի և Թեոսոֆյան միության հետ խմբագրել

Ելենա Բլավատսկայան նկարագրում է, որ իր հետ սերտորեն համագործակցում էին Մահաթմա Մորիան և Քութ-Հումին՝ իր երկու աշխատանքների վրա. «Գաղտնի դոկտրին, գիտության, կրոնի և փիլիսոփայության սինթեզ» և «Գաղտնազերծված Իզիդան»։

Բլատավսկայան պնդում էր, որ Մահաթմա Մորիան մանկուց հայտնվում էր իր երազներում ու տեսիլքներում, և 1851 թվականի օգոստոսի 12-ին, իր քսանամյակին, Լոնոդոնի Հայդ-Պարկում կայացավ նրանց առաջին հանդիպումը։ Կոմսուհի Կոնստանս Վախտմեյստերը՝ Լոնդոնի շվեդական դեսպանի այրին, Բլավադսկայայի խոսքերից հաղորդում է այդ զրույցի մանրամասներից, որում ուսուցիչը նրան ասում է, որ իրեն «անհրաժեշտ է նրա մասնակցությունն իր աշխատանքում, որը պատրաստվում է նախաձեռնել», ինչպես նաև, որ «նա ստիպված կլինի երեք տարի անցկացնել Տիբեթում, որպեսզի պատրաստվի այդ կարևոր խնդրի կատարմանը»[10][11].

1852-ից 1854 թվականները Բլավատսկայան անցկացրեց Հնդկաստանում։ Իր «Հնդստանի քարանձավներից և թավուտներից» գրքում Բլավատսկայան գրական ժանրում նկարագրում է Հնդկաստանով ճանապարհորդությունն իր ուսուցչի հետ, որին գրքում նա անվանում է Տակուր Գուլաբ-Սինգ[12]։

Մահաթմաների նամակներ խմբագրել

«Մահաթմաների նամակներն» իրենցից ներկայացնում են հնդկական «Пионер» թերթի խմբագիր Ալֆրեդ Պերսի Սիննեթի և oրնիթոլոգ Ալլան Օկտավիան Խյումի` Հնդկաստանում անգլիական ղեկավարության կողմից նշանակված պետական պաշտոնյայի, երկու Մահաթմաների նամակագրություն։

Նամակագրությունն սկսվել է 1880 թվականին և շարունակվել է մոտ 5 տարի։ Այնուհետև, 1923 թվականին, նամակները հավաքվել և հրատարակվել են Բարկեր Տրևերի կողմից, Սիննեթի մահից հետո, որը որոշակի պատճառներով դեմ էր նամակագրության հրապարակմանը։

Բանավեճ Մահաթմաների գոյության մասին խմբագրել

Թեև Թեոսոֆիական միության շատ անդամներ 19-րդ դարում նկարագրում էին Մահաթմա Մորիայի և ուրիշ Մահաթմաների հետ իրենց հանդիպման մասին, վերջիններիս գոյությունը շատ դեմքեր և կազմակերպություններ (այդ թվում նաև Հոգեբանական հետազոտությունների կազմակերպությունը) դեռ այն ժամանակ կասկածի տակ էին դնում։

Քննադատները նշում են, որ ունեն Բլավաստսկայայի ուսուցչիչների երբևէ գոյությունը հաստատող քիչ ապացույցներ[8]։

Էզոթերիզմի պատմաբան Քոննեթ Փոլ Ջոնսոնը պնդում է, որ «ուսուցիչները», ում մասին գրում էր Բլավատսկայան և ներկայացնում նամակները՝ իրականում համարվում էին իդեալականացումն այն մարդկանց, որոնք նրա խրատատուներն էին, Մենտորները։ Ջոնսոնը հայտարարում է, որ «Ուսուցիչ Մորիան» Ռամբիր Սինգխ Մահարաջան է Կաշմիրից, որը եղել է Թեոսոֆիական միության ամենաազդեցիկ հովանավորը։ Մահարաջա Սինգխը մահացել է 1885 թվականին[13]։

Միևնույն ժամանակ Բլավատսկայայի քույրը՝ Վերա Ժերիխովսկայան 1886 թվականի հուլիսի 18-ին «Boston Courier» տարեգրության մեջ մեջբերում է Նեգապատտինամի Պանդիտների 70 գիտնականների կարծիքը Լոնդոնի հոգեբանական հետազոտությունների միության հաշվետվության մասին.

  Մենք` ներքոստորագրողներս, կարդալով «Լոնդոնի հոգեկան միության հաշվետվությունը» Թեոսոֆիայի մասին` անասելի զարմացած ենք։ Հանդգնում ենք ասել, որ Մահաթմաների (այլ կերպ` Սադխու) գոյությունը, ոչ մի կերպ հորինված չէ Բլավատսկայայի կամ որևէ մեկի կողմից։ Մեր նախապապերը, որոնք ապրել և մահացել են Բլավատսկայայի ծնվելուց շատ առաջ, ունեին լի հավատ նրանց գոյության և հոգևոր ուժի նկատմամաբ, գիտեին և տեսնում էին նրանց։ Եվ ներկայում կան շատ մարդիկ Հնդկաստանում, որոնք չունենալով ոչ մի ընդհանրություն Թեոսոֆիական միության հետ` ունենում են մշտական հաղորդակցություն այդ բարձրագույն էակների հետ (Superior Beings): Մենք ունենք շատ միջոցներ այդ ստույգ փաստերի ապացուցման համար, բայց չունենք ոչ ժամանակ, ոչ էլ ձգտում ապացուցել դա եվրոպացիներին[14]...  

Քանի որ կապն Ուսուցիչ Մորիայի հետ Բլավատսկայայի կենդանության օրոք եղել են ոչ միայն նրա հետ, ապա նրա մահից հետո մարդիկ, ովքեր զբաղվում էին թեոսոֆիական շարժմամբ, շարունակում էին հայտարարել, որ նրանք հանդիպում են Ուսուցչի հետ կամ ստանում են նրանից ուղերձներ։ Նրանց մեջ էին Վիլյամ Քուան Ժադջը, Ամերիկյան Թեոսոֆիական միության առաջնորդը և Եվրոպական սեկցիայի ղեկավար Աննի Բեզանտը։

Մահաթմա Մորիան պոստ-թեոսոֆիական շարժման մեջ խմբագրել

Ագնի յոգա խմբագրել

Ագնի յոգա, կամ Կենդանի էթիկաչտարբերակված[15] կրոնա-փիլիսոփայական[15][16] գիտություն[17], միացնող արևմտյան օկուլտա-թեոսոֆիական ավանդույթները[18] և Արևելքի Էզոթերիզմը[18][19][20]։ Ուսմունքը, որի հեղինակներն են համարվում Նիկոլայ Ռերիխը և Ելենա Ռերիխը, առաջին անգամ հրատարակվեց 1924-38 թվականներին գրքերի շարքով։ Կենդանի էթիկայի աղբյուրը նույնն է, ինչ որ «Գաղտնի դոկտրինայինը»` Ելենա Բլավատսկայան, որի ռուսերեն լեզվի թարգմանիչն էր Ե. Ռերիխը[21].

Ըստ ստեղծողների պնդման Կենդանի էթիկա ուսմունքը ծագել է Նիկոլայ և Ելելնա Ռերիխների և (թեոսոֆիական շրջշրջանում Մահաթմա Մորիա[18] անվամբ հայտնի) «Մեծ ուսուցչի» հետ շփման պրոցեսում։ Այդ շփումը շարունակվեց 1920-1940 թվականներին[16]։ Հարցը այն մարդու գոյության մասին, որին կարելի է նույնականացնել Մահաթմա Մորիայի հետ՝ մինչ այժմ համարվում է վիճելի[22][23]։ Ելենա Ռերիխի օրագրի գրություններից հետևում է, որ առաջին փուլում շփման համար օգտագործվում էր այսպես ասած Ավտոմատացված գրությունը[15][24], հետագա նամակները ստացվում էին պայծառալսությամբ[24][25], որով ըստ իր սեփական հաստատման՝ օժտված էր Ելենա Ռերիխը։ Հետագայում նա վստահեցնում էր, որ ինքը Մեծ Ուսուցչի հետ շփման համար չէր օգտվում ավտոմատացված նամակից[26]։ Ագնի յոգա ուսմունքի հիմքն են կազմում Ելենա Ռերիխի այդ զրույցների նկարագրություններով 14 գրքերը։ Այդ գրքերից վերջինը «Վերերկրյա»-ն, առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին։

Ելենա Ռերիխի օրագիրը Մահաթմա Մորիայի կամ Մեծ Տիրակալի հետ շփման ժամանակագրություն է, պայծառալսությամբ ստացված ինֆորմացիան պատասխաններն էին հարցերի, տեսիլքների և մեկնաբանությունները կատարվածի[27]։ Ռերիխն իրեն համարում էր պայծառատես և պայծառալսությամբ օժտված[28], սակայն դա չէր համարում Մեդիումիզմ և նամակներում գրում էր.

  Ուսմունքի գրքերում դուք կարող եք տեսնել, թե որքան է Մ. Տիրակալը զգուշացնում ամեն տեսակի մագիաների դեմ և ինչ սուր արտահայտություններով է խոսում մեդիումիզմի և կենտրոնները բացելու համար ամեն բռնի մեխանիկական միջոցների դեմ, որոնք առաջարկում էին անպատասխանատու փսեվդոակուլտական դպրոցները։ Այնտեղ, որտեղ Տիրակալն է, չկան ո'չ մեխանիկական վարժաձևեր, ո'չ մոգական նշաններ[4]:
- Ելենա Ռերիխ
 

Ագնի-Յոգայի երկրպագուների կարծիքը Ելենա Բլավատսկայայի ուսուցիչների հետ շփման մասին անդրադարձ գտավ Ռուսաստանի մի քանի ժամանակակից փիլիսոփայական հրատարակություններում։ Այսպես. փիլիսոփայական գիտությունների դոկտոր (փ.գ.դ.) Վիկտոր Ֆրոլովը՝ Ռերիխների Միջազգային կենտրոնի պատասխանատու քարտուղարը, «Սեղմ փիլիսոփայական բառարան» հոդվածում գրում է.

  Բլավատսկայան կոչում է իրեն ոչ թե համակարգի արարող, այլ ընդամենը Բարձրյալ Ուժերի ուղեկցող, Ուսուցիչների, Մահաթմաների նվիրական գիտելիքի կրողը, որոնցից նա ստացել է ողջ Թեոսոֆիական ճշմարտությունը[29]  

«Ռուսական փիլիսոփայություն» Բառարանը Բլատավատսկայայի մասին հոդվածում որպես «Կենդանի էթիկա» ուսմունքի հեղինակ[30] փ.գ.թ. Լարիսա Իվանովնա Կրաշկինան տալիս է հետևյալ մեկնաբանությունը Ե.Բլատավատսկայայի և Մահաթմա Մորիայի համագործակցության մասին.

  1851 թվականին Լոնդոնում իրականացավ հանդիպում Բլավատսկայայի և նրա Ուսուցիչ Մահաթմա Մորիայի, Փենջաբի և Հնդկաստանի Տիրակալների հետնորդի հետ...<...>...Մահաթմայի հանձնարարությամբ Բլավատսկայան դարձավ նվիրական գիտելիքի առաջին լրաբերը Արևմուտքում[31]։  

Համբարձյալ Տիրակալների ուսմունքը խմբագրել

Համբարձյալ Տիրակալների ուսմումքի արմատները տանում են դեպի Թեոսոֆիա, իսկ «Համբարձյալ Տիրակալները» նրանք են, ում թեոսոֆները անվանում են «Իմաստության Ուսուցիչներ»` հավատալով նրանց գոյությանը[6][7]։ Ուսմունքը սկիզբ է առել 1930 թվականին, երբ Գայ Բալլարդը, ըստ իր հավաստիացման` Շաստա լեռան վրա անսպասելիորեն հանդիպում է մի մարդու, որը ներկայանում է որպես Կոմս Սեն-Ժերմեն, մեկը այն ուսուցիչներից, որոնք Թեոսոֆիայի կողմից աշխարհին ներկայացվել էին Ելենա Բլավատսկայայի գնալուց հետո[6]։ Ինչպես պնդում էր Բալլարդը, Սան-Ժերմենը հայտնում է նրան, որ պատկանում է Համբարձյալ Տիրակալների եղվայրությանը, որը մյուսների մեջ նույնպես ներառում է Հիսուսին, Բուդդային, Մայտրեյային և Էլ Մորիային։ Սան-Ժերմենի Բալլարդին փոխանցած ուսմունքը դարձավ Ես եմ "I AM" Activity կրոնական շարժման հիմքը[6]։ Դրանք Բալլարդի կողմից հրապարակվեցին Годфри Рэй Кинг կեղծանվամբ այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են «Բաց գաղտնիքներ», «Մոգական ներկայություն» և «Զրույցներ ԵՍ ԵՄ-ի մասին»։

Համարվում է, Բալլարդի աշխատանքների վրա հիմնված Համբարձյալ Տիրակալների ուսմումնքի[uk] հետ կապված այլ կազմակերպություններում Էլ Մորիան նույնպես կարևոր դեր է ունեցել (որոնցում Էլ Մորիան հայտնի է նաև որպես «Առաջին շողի Չոհան »)։ Ջերալդին Ինոսենթը (Geraldine Innocente), որը հիմնադրել էր «Ազատության տանող կամուրջը» (The Bridge to Freedom), պնդում էր, որ ուղերձ է ստացել Էլ Մորիայից[32] (սկզբում դրանք հրապարակվում էին Թոմաս Պրինցի անունից Thomas Printz)[33],Մարկն ու Էլիզաբեթ Կլեր Պրոֆեթը հայտարարեցին, որ Էլ Մորիան կոչել է իրենց հիմնելու «Սամմիթ Լայհաուսը» (The Summit Lighthouse)[34]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Koot Hoomi's portrait // Sasson D. Yearning for the New Age: Laura Holloway-Langford and Late Victorian Spirituality.— Indiana University Press, 2012.— с. 142—144.— ISBN 9780253001771
    «Hermann Schmiechen was a German painter living in London who had joined the Theosophical Society. He agreed to take part in a „psychical experiment“ to see if images could be transferred to his mind from those who had seen the Masters...»
  2. 16.01.1935 Е. И. Рерих М. Е. Тарасову:
    «Владыка М., Владыка Шамбалы и Владыка Майтрейя — Единая Индивидуальность… Владыка Мира есть Владыка Мориа»
  3. 12.09.1934 Е. И. Рерих М. Л. Никитину:
    «Владыка М., Владыка Шамбалы, сейчас именно Водитель и Правитель нашей планеты»
  4. 4,0 4,1 Письмо Е. И. Рерих — В. М. Сеплевенко от 4 ноября 1935 г. / Письма Е. И. Рерих. Том 3 (1935). МЦР, 2001.
  5. 24.07.1935 Е. И. Рерих З. Г. и М. Лихтманам
  6. 6,0 6,1 6,2 6,3 Melton J. G. «I AM movement» (անգլերեն).
  7. 7,0 7,1 New Religions: A Guide: New Religious Movements, Sects and Alternative Spiritualities / Partridge C. (ed.) — New York: Oxford University Press, 2004. стр. 330
  8. 8,0 8,1 Jenkins P.[en] Mystics and Messiahs. — New York: Oxford University Press, 2000.— с.41—42.
  9. Андреев А. И. Гималайское братство: Теософский миф и его творцы (Документальное расследование).— СПб: Изд-во СПбГУ, 2008. — 432 c. ISBN 978-5-288-04705-3
  10. Wachtmeister C. Reminiscences of H.P.Blavatsky and «The Secret Doctrine». — London: Theosophical Publishing Society; New York: The Path, 1893. — P. 56-58
  11. Hall M. P. «The Russian Sphinx» in The Phoenix.— Los Angeles: The Philosophical Research Society, 1995.— с. 115.
  12. Блаватская Е. П. Письма друзьям и сотрудникам. Сборник. Перев. с англ.— М., 2002. — С.221
  13. Johnson P. K. Initiates of Theosophical Masters.— Albany, New York: State University of New York Press, 1995.
  14. Желиховская В. П. Е. П. Блаватская и современный жрец истины: Ответ г-жи Игрек (В. П. Желиховской) г-ну Всеволоду Соловьеву.. — СПб., 1893.
  15. 15,0 15,1 15,2 § 3. Агни Йога // Основы религиоведения. (Гл. XVII. Надконфессиональная синкретическая религиозная философия) / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова.— М.: Высш. шк., 1994.— 368 с. ISBN 5-06-002849-6
  16. 16,0 16,1 Агни Йога // Новейший философский словарь. Сост. А. А. Грицанов. — Мн.: Изд. В. М. Скакун, 1998. — 896 с.
  17. Տարբեր աղբյուրներում հանդիպում են Կենդանի էթիկայի տարբեր բնորոշումներ.
  18. 18,0 18,1 18,2 Назаров В. Н. Живая Этика // Новая философская энциклопедия: в 4 т. / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Степин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3.
  19. Живая Этика // Русская философия: Словарь / Под общ. ред. М. Маслина.— М.: ТЕРРА — Книжный клуб; Республика, 1999. — 656 с.
  20. Кравченко В. В. Живая Этика // Русская философия. Малый энциклопедический словарь. — М.: Наука, 1995. — 624 с.
  21. Фролов В. В. (Международный Центр Рерихов, ответственный секретарь)Рерих Елена Ивановна // Краткий философский словарь / А. П. Алексеев, Г. Г. Васильев и др.; Под ред. А. П. Алексеева — 2-е изд., перераб. и доп. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2004
  22. — Ряд исследователей отрицают реальность существования Учителя Мория. См. например:
    • Андреев А. И. Гималайское братство: Теософский миф и его творцы (Документальное расследование).— СПб.: СПбГУ, 2008.— 432с. ISBN 5-288-04705-7, ISBN 978-5-288-04705-3. (рецензия)
    • Jenkins P.[en] Mystics and Messiahs.— New York: Oxford University Press, 2000.— c.41—42.
      — Некоторые из исследователей предполагают историчность личности Махатмы Мория, например:
    • Росов В. А. Введение / Николай Рерих: Вестник Звенигорода. Экспедиции Н. К. Рериха по окраинам пустыни Гоби. Книга I: Великий План.— СПб.: Алетейя; М.: Ариаварта-Пресс, 2002.— 272 с.— c.12—13
  23. См. напр. Носачёв П. Г. Рецензия на книгу. А. И. Андреев. Гималайское братство: Теософский миф и его творцы: Документальное расследование // Вестник ПСТГУ.— М.: ПСТГУ, 2009.— с.81-86
  24. 24,0 24,1 Росов В. А. Предисловие / Елена Рерих. Листы дневника. Т.1: 1920—1923.— М.: РУССАНТА; Государственный музей Востока, 2009. — 512 с.
  25. Статья главного редактора публикаторского отдела МЦР (Москва) Т. О. Книжник «Откровение от „Сферы“»(չաշխատող հղում). Сборник «Защитим имя и наследие Рерихов» — М.: МЦР. — Т.3. — С.470 — 493.
  26. Рерих Е. И. Письма. Том III (1935 г.) — М.: МЦР, 2001 [Письмо Е. И. Рерих — А. М. Асееву от 15.10.1935]
    «Сама я никогда автоматически не писала, но имела случай наблюдать этот процесс письма в Америке, где он очень распространен».
  27. Книжник Т. О. «Откровение от „Сферы“»(չաշխատող հղում) (опубликована в сборнике «Защитим имя и наследие Рерихов» — М.:МЦР. — Т.3. — С.470 — 493)
  28. Рерих Е. И. Письма. Т.3. 1935, М., 2001. Письмо к А. М. Асееву от 6 июля 1935 г.
    • Там же. Письмо к З. Г. и М. Лихтманам от 20 июля 1935 г.
    • Там же. Письмо к американским сотрудникам 2 августа 1935 г.
    • Там же. Письмо к А. М. Асееву 7 декабря 1935 г.
    • Там же. Письмо к Ф.Грант от 12 июля 1935 г.
    • Там же. Письмо к З. Г. и М. Лихтманам 2 августа 1935 г.
    • Фосдик З. Г. Мои Учителя. Встречи с Рерихами. По страницам дневника 1922—1934. М., 1998. Дневниковая запись от 13.VI.26
  29. Фролов В. В. Блаватская Елена Петровна // Краткий философский словарь / А. П. Алексеев, Г. Г. Васильев и др.; Под ред. А. П. Алексеева — 2-е изд., перераб. и доп. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2004.
  30. О том, что к.ф.н. Л. И. Крашкина, автор статьи о Е. П. Блаватской в словаре «Русская философия», является сторонницей учения Агни Йоги, свидетельствуют следующие источники:
  31. Крашкина Л. И. Блаватская Елена Петровна/ Л. И. Крашкина // Русская философия: Словарь / Под общ. ред. М. Маслина.— М.: ТЕРРА — Книжный клуб; Республика, 1999.— 656 с. из первоисточника 2012-06-10.
  32. James R. Lewis, Jesper Aagaard Petersen Controversial New Religions. — Oxford University Press, 2005. — С. 283. — 483 с. — ISBN 9780195156836
  33. James Beverley Nelson's Illustrated Guide to Religions: A Comprehensive Introduction to the Religions of the World. — Thomas Nelson Inc, 2009. — С. 455. — ISBN 9781418577469
  34. Eugene V. Gallagher The New Religious Movements Experience in America. — Greenwood Publishing Group, 2004. — С. 88. — 297 с. — ISBN 9780313328077