Ռամազ Չխիկվաձե (վրացերեն՝ რამაზ ჩხიკვაძე, 28 փետրվարի, 1928, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981

Ռամազ Չխիկվաձե
վրացերեն՝ რამაზ ჩხიკვაძე
Ramaz Chkhikvadze statue in 9th of April Park, Tbilisi.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1928(1928-02-28)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2011(2011-10-17)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ (1951)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» շքանշան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ, ՎԽՍՀ վաստակավոր արտիստ, Վրաստանի պետական մրցանակ, Kote Marjanishvili Prize? և Sandro Akhmeteli Award?

ԿենսագրությունԽմբագրել

Ռամազ Չխիկվաձեն ծնվել է 1928 թվականի փետրվարի 28-ին Թիֆլիսում։ 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (սովորել է Միխայիլ Թումանիշվիլիի մոտ)։

1951 թվականից որպես դերասան աշխատել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում:

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1954 թվականին՝ «Ճպուռ» ֆիլմում կատարելով Շոթայի դերը;

Ռամազ Չխիկվաձեն մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին[2][3]։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում:

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը - Նատալյա Վլադիմիրի Չխիկվաձե, հասարակական գործիչ (մահացել է 2011 թվականի օգոստոսի 22-ին),
  • Որդի - Ալեքսանդր Չխիկվաձե։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի մարտի 24-ի հրամանով, խորհրդային թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան վաթսունամյակի առթիվ)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1972)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1979, «Կովկասի կավճե շրջան» ներկայացման մեջ կատարած դերի համար)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1981, «Ռիչարդ III» ներկայացման մեջ կատարած դերի համար)
  • Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1974, Պոլիկարպ Կակաբաձեի Կվարկվարե Տուտաբերի պիեսի բեմադրության մեջ կատարած դերի համար)
  • Լենինի շքանշան (1988)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Մեդալներ
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակ (Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար, «Տնկիներ» ֆիլմ, Մոսկվա, 1973)
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1997)

Դերերը թատրոնումԽմբագրել

  • «Իսպանացի վանականը», Ջոն Ֆլետչեր - Լեանդրո
  • «Փիլիսոփայության դոկտոր», Բրանիսլավ Նուշիչ - Միլորադ
  • «Երեք գրոշանոց օպերա», Բերթոլդ Բրեխտ - Մակխիթ
  • «Իրկուտսկյան պատմության», Ալեքսեյ Արբուզով - Վիկտոր
  • «Չինչրակա», Գեորգի Նախուցրիշվիլի - Կոսա
  • «Կվարկվարե Տուտաբերի», Պոլիկարպ Կակաբաձե - Կվարկվարե
  • «Կովկասի կավճե շրջան», Բերթոլդ Բրեխտ - Ազդակ
  • «Արքա Լիր», Շեքսպիր - Լիր արաքա
  • «[Ռիչարդ III», Շեքսպիր - Ռիչարդ III
  • «Ծեր զուռնաչիները», Մերաբ Էլիոզիշվիլի - Տեդո
  • «Ծղոտե գլխարկ», Էժեն Լաբիշ և Մարկ-Միշել - Ֆադինար
  • «Խանումա», Ավքսենտի Ցագարելի - Ակոփ
  • «Սամանիշվիլիի խորթ մայրը», Դավիթ Կլդիաշվիլի - Կիրիլե Միմինաշվիլի
  • «Մեղադրական եզրակացություն», Նոդար Դումբաձե - Շոշիա

ՖիլմագրությունԽմբագրել

ԴերերԽմբագրել

  1. 1954Ճպուռճարտարապետ Շոթա
  2. 1956 – Էթերիի երգը – Վանո
  3. 1957 – Մոցարտ և Սալյերի
  4. 1959Օր վերջին, օր առաջինտաքսու վարորդ
  5. 1959 – Կյանքի ճանապարհին – գյուղատնտես
  6. 1959 – Անցած ամառ- Զուրաբ
  7. 1961 – Mgeris Borjomis nadzvi (կարճամետրաժ)
  8. 1962 – Կուղբ
  9. 1966 – Ինչպես զինվորը զորքից հետ մնաց – մայոր Գոլովա
  10. 1967 – Աղոթք – Մացիլի
  11. 1969Ֆիլատելիստի մահըմայոր Գեորգի Վաչնաձե, դատախազության քննիչ
  12. 1970 – Հին ջրաղացներ – Անտոն
  13. 1971 – Վզնոց իմ սիրելիի համար – Դաուդի
  14. 1971 – Նուցա (նովել «Շատ վաղուց» կինոլամանախում) – Մոուրավի
  15. 1972Ծեր զուռնաչիներըՏեդո
  16. 1972Տնկիներ- Լուկա
  17. 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – Պանկես, առևտրական
  18. 1973 – Լուսնի առևանգումը – Շարդին Ալշիբայա
  19. 1973 – Ակունքներ – Ստալին
  20. 1973 – Մատնահարվածներ – Փառնաոզի / տնօրեն
  21. 1975 – Սեր առաջին հայացքից – Ակրամ
  22. 1975 – Չիրիկին ու Չիկոտելան (նովել «Անկոչ հյուրեր» կինոալմանախում)
  23. 1976Փախուստ լուսաբացինԴանիելի
  24. 1975 – Սոլո շեփորի համար (կարճամետրաժ) – գլխավոր դեր
  25. 1976 – Քաղաք Անարա – Անտոն
  26. 1976 – Ինչպես առավոտյան մշուշը
  27. 1976 – Գյուղացի երկրպագուն (նովել «Գնա պարզաբանիր» կինոալմանախում) – Լևան
  28. 1976 – Ասք մի մարտի մասին (նովել «Իսկական թբիլիսցին ու մյուսները» ֆիլմում) – կինոռեժիսոր
  29. 1977 – Երազանքների ծառը – վանական Օխրոխինե
  30. 1976 – Սոլո սրինգի համար (կարճամետրաժ) – վաճառական
  31. 1976 – Հրդեհ, սեր և Պոմպիեռո – Սավլե
  32. 1977 – Ռաչա, սեր իմ – Ապրասիոնի
  33. 1977 – Սինեմա – իշխան
  34. 1978 – Սխալների կատակերգություն – ծեր դերասան
  35. 1978Արևիկքննիչ
  36. 1978 – Շտապ կանչ – Գեորգի Նիկոլաևիչ
  37. 1979 – XIX դարի վրացական ժամանակագրություն – գրասենյակի տնօրեն
  38. 1979 – Դյուման Կովկասում – Պինխաս
  39. 1979 – Ռիչարդ III (ֆիլմ-ներկայացում) – Ռիչարդ III
  40. 1980 – Տատյանա Դորոնինայի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում) – քահանա
  41. 1980 – Սանտա Էսպերանսա – քահանա
  42. 1980 – Թիֆլիս-Փարիզ և հետ – Նեստոր
  43. 1981 – Ճանապարհ դեպի տուն
  44. 1981 – Ձեռքերը վեր – գնդապետ Շիտո-Կրիտո
  45. 1981 – Հին տունը (կարճամետրաժ)
  46. 1981 – Կիզիչ ամառվա երեք օր – Գիվի
  47. 1982 – Ինչ-որ տեղ լալիս է Իվոլգան – Ժակ
  48. 1982 – Երեք ապտակ – վարպետ-դրոշմահատ
  49. 1983 – Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը – գինեպան
  50. 1983-1986 – Վշտալի անզգայություն – կապիտան Շոտովեր
  51. 1984 – Հաղթանակ – Ստալին
  52. 1985 – Ապահովագրական գործակալ – Ավթանդիլ
  53. 1987 – Ինչպե՞ս են տանը, ինչպե՞ս են գործերը – պապ
  54. 1987 – Արքա Լիր (ֆիլմ-ներկայացում) – Լիր արքա
  55. 1988 – Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը – Պերես
  56. 1988 – Նազարեի վերջին աղոթքը – կաթողիկոս
  57. 1988 – Աշիկ-Քերիբ – Ալի աղա
  58. 1989 – Խոջա Նասրեդինի վերադարձը – Խոջա Նասրեդին
  59. 1990 – Մայրամուտ – Մենդել Կրիկ
  60. 1990 – Սպիտակ դրոշներ – Շոշիա
  61. 1990 – Ընկեր Ստալինի ճանապարհորդությունը դեպի Աֆրիկա – Պիչխաձե
  62. 1991 – Ախ, որքան քաղցր է բաժանման մեղմ թախիծը
  63. 1991 – Պատ – կալանավոր
  64. 1992 – Արևելյան սիրավեպ – Սաիդ
  65. 1992 – Ոսկե սկուտեղով մատուցողը – Ստալին
  66. 1993 – Ընկած հրեշտակ – դոն Գիմենտո, կոլումբիացի մաֆիոզ
  67. 1993 – Ուրվագիծ դիմացի պատուհանում
  68. 1996 – Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմսեր – օպերային երգիչ, բոլշևիկ
  69. 1999 – Շղթայված ասպետներ – իշխան Լուարսաբ Տատկարիձե
  70. 2001 – 44-ի օգոստոսին... – Ստալին
  71. 2001 – Կոշիկներ Ամերիկայից – Իսաակ Բերգ
  72. 2004 – Կովկասի կավճե շրջան (ֆիլմ-ներկայացում) – Ազդակ, գյուսի գրագիր
  73. 2005 – Եվ գնում էր գնացքը – Պանտելեյմոն Պանտելեյմոնովիչ
  74. 2005 – Սև ասպետ – Բարոն Գեկկերն
  75. 2006 – 9 ամիս – Զուրաբ
  76. 2008 – Ուրախության տուն (վավերագրական) – պատմող
  77. 2008 – Метеоидиот – Գեորգի

ՀնչյունավորումԽմբագրել

  1. 1978 – Կոջորի անտառի որդին (անիմացիոն)
  2. 1993 – Ընկած հրեշտակ – Վիկտոր Նինիձեի դերը

ՎոկալԽմբագրել

  1. 1999 – Շղթայված ասպետներ – երգերի կատարում

Մասնակցությունը ֆիլմերումԽմբագրել

  1. 2008 – Սոֆիկո (վավերագրական)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  Ռամազ Չխիկվաձե «Երկրի հերոսներ» կայքում