Ռևազ Ջափարիձե
Ռևազ Անդրեևի Ջափարիձե (վրաց.՝ რევაზ ჯაფარიძე, մայիսի 23, 1923 - 1999), վրացի գրող։ Վրաստանի գրողների միության անդամ (1955)։
Ռևազ Ջափարիձե რევაზ ჯაფარიძე | |
---|---|
Ծնվել է | 1923 մայիսի 23 |
Վախճանվել է | 1999 |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | վրացի |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1949 թվականին տպագրվել է Ջափարիձեի «Երազ ծովի մասին» առաջին պատմվածքը։ Ռևազ Ջափարիձեի երկերից են՝ «Խևի նորահարսը», «Զինվորի այրին», «Ծանր խաչ» (1983 թվականին արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի), «Կրքի շաբաթ» վեպերը, «Ձայն խորհրդավոր», «Մարուխի սպիտակ գիշերները» և այլ վիպակներ[1][2]
Մահացել է 1999 թվականին։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ձայն բարեկամության, Սովետական գրող, Երևան, 1977, էջ 420։
- ↑ რევაზ ჯაფარიძე(չաշխատող հղում)