Վասիլ Գոձիաշվիլի
Վասիլ (Վասո) Դավիթի Գոձիաշվիլի (վրաց.՝ ვასილ დავითის ძე გოძიაშვილი, նոյեմբերի 14 (27), 1905, Սիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 30, 1976, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)[1][2]։
![]() վրաց.՝ ვასილ დავითის ძე გოძიაშვილი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14 (27), 1905 |
Ծննդավայր | Սիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 30, 1976 (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Q25538629? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎասիլ Գոձիաշվիլին ծնվել է 1905 թվականի նոյեմբերի 14-ին (նոյեմբերի 27) Վիկարի գյուղում (ներկայում՝ Կախեթի մարզի երկրամաս, Վրաստան, այլ տվյալներով՝ ծնվել է Թբիլիսիում[3])։
14 տարեկանից կրկեսում հանդես է եկել էստրադային համարներով։
1921 թվականին կամավոր մեկնել է Կարմիր բանակ, որտեղ մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը։
1922-1924 թվականներին սովորել է Թիֆլիսի Ակակի Պագավայի դրամատիկական ստուդիայում։
1924-1930 թվականներին Վասիլ Գոձիաշվիլին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան (Թիֆլիս)։ 1930 թվականից եղել է Վրաստանի երկրորդ պետական թատրոնի (ներկայում՝ Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն) դերասան։
Վասո Գոձիաշվիլին եղել է Կոնստանտին Մարջանիշվիլու և Ալեքսանդր Ախմետելիի աշակերտը։
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1932 թվականին։
Ելույթներ է ունեցել որպես էստրադային երգիչ։ 1939 թվականին դարձել է Էստրադայի առաջին համամիութենական մրցույթի մրցանակակիր։
Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի չորրորդ և հինգերորդ նստաշրջանների պատգամավոր է։
Վասիլի Գոձիաշվիլին մահացել է 1976 թվականի հունվարի 30-ին (այլ տվյալներով՝ հունվարի 27-ին) Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1953)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - Ի. Մոսաշվիլիի «Նրա աստղը» ներկայացման մեջ Զանդուկելիի դերակատարման համար Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1971)
- Լենինի շքանշան
- 2 շքանշան
- մեդալներ
Արվեստ
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրել- 1928 - «Անզոր», Սանդրո Շանշիաշվիլի - Ախմա
- 1930 - «Ռոգոր», Կառլո Կալիձե - Բեգլար
- 1931 - «Երեք հաստլիկ», Յուրի Օլեշա - Տուտի
- 1931 - «Հաց», Վլադիմիր Կիրշոն - Կվասով
- 1933 - «Արևի խավարում Վրաստանում», Զուրաբ Անտոնով - պորուչիկ Չեշմակով[1]
- 1934 - «Էսկադրայի վախճանը», Ալեքսանդր Կորնեյչուկ - Բոցման
- 1936 - «Հիմա ժամանակներն ուրիշ են», Ավքսենտի Ցագարելի - Ավետիք
- 1936 - «Ոչխարի աղբյուրը», Լոպե դե Վեգա - Մենգո
- 1937 - «Ֆիգարո», Պիեռ Բոմարշե - Ֆիգարո
- 1941 - «Ռյուի Բլազ», Վիկտոր Հյուգո - դոն Սեզար դե Բազան
- 1942 - «Ցար Իրակլի» («Քառուղում»), Լևան Գոտուա - ցար Իրակլի
- 1944 - «Անօժիտը» Ալեքսանդր Օստրովսկի - Ռոբինզոն
- 1946 - «Դիմակահանդես», Միխայիլ Լերմոնտով - Արբենին
- 1946 - «Մի՞թե նա մարդ է», ըստ Իլյա Ճավճավաձեի - Լուարսաբ
- 1948 - «Պարի ուսուցիչ», Լոպե դե Վեգա - Ալդեմարո
- 1951 - «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ - Խլեստակով
- 1951 - «Նրա աստղը», Իլո Մոսաշվիլի - Զանդուկելի
- 1952 - «Գարնանային առավոտ», Վ. Գիբեսկիրի - տնօրեն
- 1956 - «Հեղեղ», Միխեիլ Մրևլիշվիլի - Գեգա
- 1957 - «Ռիչարդ III», Վիլյամ Շեքսպիր - Ռիչարդ III
- 1959 - «Փոթորիկ», Ցաո Յույ - Չժոու
- «Կեսարն ու Կլեոպատրան», Բեռնարդ Շոու - Կեսար
Ֆիլմագրություն
խմբագրել- 1932 - Արևի արահետով
- 1938 - Բաքվեցիներ - բոլշևիկ Վասո
- 1948 - Քեթո և Կոտե - Սիկո
- 1956 - Էթերիի երգը - պապ
- 1958 - Մայակովսկին սկսել է այսպես
- 1965 - Հիմա ժամանակներն ուրիշ են - Ավետիք
- 1969-1970 - Վարպետաց վարպետի աջը - կաթողիկոս Մելքիսեդեկ
- 1973 - Աշնան տաք արև
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 2 - М.: Советская энциклопедия, Гловацкий - Кетуракис, 1963, 1216 стб. с илл., 14 л. илл.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 7. Гоголь - Дебит. 1972. 608 стр., илл.: 44 л. илл. и карт. 1 карта-вкл.
- ↑ Годзиашвили Василий Давыдович статья из Большой советской энциклопедии (3-е издание)
Արտաքին հղումներ
խմբագրել- Վասիլ Գոձիաշվիլին kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Գոձիաշվիլի» հոդվածին։ |