Կոտե Մախարաձե
Կոտե (Կոնստանտին) Իվանի Մախարաձե (վրաց.՝ კოტე (კონსტანტინე) ივანეს ძე მახარაძე, 17 նոյեմբերի, 1926, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 19 դեկտեմբերի, 2002, Թբիլիսի, Վրաստան), վրացի սպորտային մեկնաբան, թատրոնի ու կինոյի դերասան։
Կոտե Մախարաձե վրաց.՝ კონსტანტინე ივანეს ძე მახარაძე | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1926 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2002 (76 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, թատերական ուսուցիչ և հեռուստամեկնաբան |
Ամուսին(ներ) | Սոֆիկո Ճիաուրելի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԿոտե Մախարաձեն ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 17-ին Թիֆլիսում։ Վաղ տարիքում զբաղվել է բասկետբոլով, Թիֆլիսի «Դինամո» թիմի կազմում դարձել է Վրաստանի պատանիների առաջնության չեմպիոն։
1941 թվականին ավարտել է Թիֆլիսի պարարվեստի ուսումնարանը։ 1944 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտ, որն ավարտել է 1948 թվականին։
1948-1970 թվականներին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։ 1950 թվականից դասախոսում է Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտում։ 1957 թվականից վրացական հեռուստատեսությունում աշխատում է որպես սպորտային մեկնաբան[1], 1972 թվականից Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան թատրոնի դերասան է։
1994 թվականից Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտի պրոֆեսոր է։ 2001 թվականին դարձել է Վրաստանում առաջին անգամ անցկացվող բալետի Չաբուկիանի-Բալանչին մրցույթ-փառատոնի համառեժիսորն ու վարողը։
Կոտե Մախարաձեն մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին[2]։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբե գերեզմանատանը։ Նրա կողքին է թաղված կինը՝ Սոֆիկո Ճիաուրելին։
Ճանաչում
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
- Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր
- Սպորտային ֆիլմերի միջազգային փառատոնի դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
- Պատվո շքանշան (1997 և 9 օգոստոսի, 2002)
- Կոտե Մախարաձեի «Քանի դեռ գնդակն օդում է…» արտահայտությունը EA Sports-ի FIFA-10 համակարգչային խաղում ասում է Վասիլի Ուտկինը։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1975 - Մի՛ հավատա, թե ես այլևս չկամ
- 1977 - Ինչպես վաղորդյան մշուշ
- 1982 - Երկու գլուխ ընտանեկան ժամանակագրությունից
- 1984 - Միայնակ կոմերսանտի շահումը - Խոսե
- 1984 - Մի բախման երկու վարկած - Կառլո Մաձոնի
- 1984 - Եվ հաղթանակի հիանալի ակնթարթը - մեկնաբան
- 1984 - Զղջում - դատախազ
- 1985 - Հակամարտություն - գնդապետ Սերգո Սուխիշվիլի