Գիգա Լորթքիփանիձե
Գիգա Դավիթի Լորթքիփանիձե (վրաց.՝ გიგა ლორთქიფანიძე, հոկտեմբերի 19, 1927, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2013, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
Գիգա Լորթքիփանիձե վրաց.՝ გიგა ლორთქიფანიძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1927 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 13, 2013 (85 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատրոնի տնօրեն և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0520531 |
Կենսագրություն
խմբագրելԳիգա Լորթքիփանիձեն ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 19-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը (Ալեքսեյ Պոպովի կուրս)։
Որպես ռեժիսոր արխատել է Վիլնյուսի ռուսական թատրոնում, Գորիի Գ. Էրիսթավիի անվան թատրոնում։
1952-1954 և 1956-1963 թվականներին եղել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի ռեժիսոր, 1964-1967 թվականներին՝ տնօրեն և գլխավոր ռեժիսոր, 1976-1980 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։
1954-1956 թվականներին եղել է Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ 1963-1964 և 1971-1973 թվականներին՝ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։
1967-1976 թվականներին Գիգա Լորթքիփանիձեն եղել է Ռուսթավի դրամատիկական թատրոնի կազմակերպիչը, տնօրենը և գլխավոր ռեժիսորը, իսկ 1985 թվականից՝ Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Գիգա Լորթքիփանիձեն ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի «Սովրեմեննիկ», Մալայա Բրոնայայի և Պատանի հանդիսատեսի թատրոններում, ինչպես նաև Թբիլիսիի Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան մանկական պետական թատրոնում։ Լորթքիփանիձեն է կազմակերպել Թբիլիսիի կրկեսի թատերախումբը։
Քառորդ դար Գիգա Լորթքիփանիձեն եղել է Վրաստանի թատերական գործիչների միության նախագահ[1]։ Եղել է Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ։
Գիգա Լորթքիփանիձեն մահացել է 2013 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում[2]։
Բեմադրություններ
խմբագրելԹբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն
խմբագրել- 1952 - «Վերադարձ», Սերգո Կլդիաշվիլի
- 1952 - «Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի
- 1953 - «Անդունդի եզրին», Վ. Գեբեսկիրի
- 1954 - «Կենդանի դիմանկար», Ագուստին Մորետո-ի-Կավանյա
- 1957 - «Էսկադրայի վախճանը», Ալեքսանդր Կորնեյչուկ
- 1958 - «Արշավանք», Լեոնիդ Լեոնով
- 1958 - «Մարինե», Մարիկա Բարաթաշվիլի (Լ. Շատբերաշվիլու հետ համատեղ)
- 1959 - «Ամերիկյան ողբերգություն», ըստ Թեոդոր Դրայզերի
- 1960 - «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը», Նոդար Դումբաձե և Գիգա Լորթքիփանիձե
- 1960 - «Կոլխիդայի արշալույսը», Կոնստանտինե Լորթքիփանիձե
- 1961 - «Աֆրոդիտեի կղզին», Ալեքսիս Պարնիս
- 1961 - «Ֆուտբոլիստներ», ըստ Լեոնիդ Զորինի
- 1962 - «Ես տեսնում եմ արևը», Նոդար Դումբաձե և Գիգա Լորթքիփանիձե
Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոն
խմբագրել- 1955 - «Տարիել Գոոլուա», Լեո Քիաչելի
- 1955 - «Յարովայի սերը», Կոնստանտին Տրենյով
- 1956 - «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր
Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոն
խմբագրել- «Մարդն աստղից», Կ. Վետլինգեր
- «Մենակ, առանց հրեշտակների», Լեոնիդ Ժուխովիցկի
- «Կոմանդորի քայլերը», Վադիմ Կորոստիլյով
- «Մի՛ վախեցիր, մայրիկ», ըստ Նոդար Դումբաձեի
- «Այս սիրելի, հին տունը», Ալեքսեյ Արբուզով
- «Եկամտաբեր պաշտոն», Ալեքսանդր Օստրովսկի
Ռուսթավի դրամատիկական թատրոն
խմբագրել- «Սիրանո դը Բերժերակ», Էդմոն Ռոստան
- «Հարյուր տարի անց սոճիների պուրակում», Վադիմ Կորոստիլյով
- «Հատակում», Մաքսիմ Գորկի
- «Մեղադրական եզրակացություն», Նոդար Դումբաձե
- «Միայնության տոն», Վադիմ Կորոստիլյով
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն
խմբագրել- 1962 - «Հինգերորդ շարասյուն», ըստ Էռնեստ Հեմինգուեյի
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1977 – «Դաթա Թութաշխիա» (Գիզո Գաբեսկիրիայի հետ համատեղ)
- 1979 – «Մեր հայրերի հողը» (Գիուլի Ճոխոնելիձեի հետ համատեղ)
- 1980 – «Բարև բոլորին» (Ամիրան Դարսավելիձեի հետ համատեղ)
- 1983 – «Երդմնագիր» (Ամիրան Դարսավելիձեի հետ համատեղ)
- 1985 – «Մի փոքր քաղաքում»
- 1990 – «Սպիտակ դրոշներ»
- 1991 – «Պրեմիերա»
- 1997 – «Գիշերային զանգեր»
- 2003 – «Աստված, ինչի՞ համար»
Սցենարիստ
խմբագրել- 1959 – «Դեպք ամբարտակի վրա» (Լևան Խոտիվարիի հետ համատեղ)
- 1985 – «Մի փոքր քաղաքում» (Ալեքսանդր Չխեիձեի հետ համատեղ)
- 1990 – «Սպիտակ դրոշներ» (Նոդար Դումբաձեի հետ համատեղ)
- 1991 – «Պրեմիերա»
- 1997 – «Գիշերային զանգեր»
- 2003 – «Աստված, ինչի՞ համար»
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)[3]
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1981) – «Դաթա Թութաշխիա» (1977) բազմասերիանոց ֆիլմի համար
- Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1977)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ[4]
- Պատվո շքանշան (1996)
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1996)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Русский клуб - НЕ СТАЛО ГИГИ ЛОРДКИПАНИДЗЕ». Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին. Վերցված է 2015-10-21-ին.
- ↑ Бекхйхи Люяреп Реюрпю Х Йхмн Онйхмск Мюь Лхп Наясфдемхе Мю Liveinternet - Пняяхияйхи Яепбхя Нмкюим-Дмебмхйнб
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер
- ↑ გიგა ლორთქიფანიძე - ვიკიპედია
Արտաքին հղումներ
խմբագրել- Գիգա Լորթքիփանիձեն Internet Movie Database կայքում
- Գիգա Լորթքիփանիձեն kino-teatr.ru կայքում
- Григорий Давидович Лордкипанидзе // Энциклопедия кино
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիգա Լորթքիփանիձե» հոդվածին։ |