Լիա Էլիավա
վրացի դերասանուհի
Լիա Էլիավա (վրաց.՝ ლია ელიავა, մայիսի 28, 1934[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 1998[1], Թբիլիսի, Վրաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և վրացի դերասանուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։
![]() վրաց.՝ ლია ელიავა | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1934[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1998[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Օթար Կոբերիձե |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼիա Էլիավան ծնվել է 1934 թվականին Թիֆլիսում։ 1955 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը և ընդունվել Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոնի թատերախումբ։ Հետագայում եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Ֆիլմերում նկարահանվել է 1956 թվականից։ Շատ ֆիլմերում հանդես է եկել ամուսնու` վրացի դերասան Օթար Կոբերիձեի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1956 - Ստվեր ճանապարհին - Նինո
- 1957 - Բաշի աչուկ
- 1958 - Մամլուք - Զեյնաբ
- 1958 - Կնոջ ճակատագիրը
- 1958 - Իրիստոնի որդին
- 1959 - Պատահար ամբարտակում
- 1960 - Ընդհատված երգ
- 1961 - Այրվող խարույկներ
- 1964 - Ծովի երեխաները
- 1965 - Ես տեսնում եմ արևը - Քեթևան մորաքույր (Քեթո)
- 1967 - Շուտով գարուն կգա
- 1967 - Քաղաքը վաղ է արթնանում
- 1968 - Սարոյան եղբայրներ - Թագուհի
- 1969 - Տղամարդկանց երգչախումբ
- 1969 - Անզուսպ հավ - Շահնիգար
- 1972 - Ծովագայլ
- 1973 - Ղազարի արկածները
- 1974 - Գիշերային այց
- 1974 - 1001-րդ հյուրախաղ
- 1975 - Սրնգի ձայնը - Սայալի
- 1975 - Մի՛ հավատա, որ ես այլևս չկամ
- 1976 - Փախուստ լուսաբացին - կոմսի կինը
- 1977 - Դաթա Թութաշխիա - Թիկո Օրբելիանի
- 1977 - Սինեմա
- 1980 - Օրիոնի հանգույց - Աննա Պետրովնա
- 1981 - Առողջություն, սիրելիս
- 1981 - Լիրիկական երթ
- 1982 - Իմաստության այբուբեն
- 1983 - Երդմնավոր գրառում
- 1984 - Չիորա
- 1984 - Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն
- 1985 - Բագրատիոն - վրացի իշխանուհի
- 1985 - Ո՞վ է չորրորդը
- 1986 - Շրջապտույտ
- 1987 - Ինչպե՞ս եք, ի՞նչ կա չկա
- 1992 - Միայն մահն է գալիս պարտադիր