Եկատերինա Գաբաշվիլի

Եկատերինա Ռևազի Գաբաշվիլի (վրացերեն՝ ეკატერინე გაბაშვილი, ի ծնե ազգանուն՝ Տարխնիշվիլի (თარხნიშვილი), 16 հունիսի, 1851, Գորի, Ռուսական կայսրություն7 օգոստոսի, 1938), վրացի գրող և հասարակական գործիչ։ Վրացի առաջին ֆեմինիստներից ու կանանց իրավունքների համար պայքարողներից մեկը։

Եկատերինա Գաբաշվիլի
վրացերեն՝ ეკატერინე გაბაშვილი
Ekaterine Gabashvili.jpg
Ծնվել էհունիսի 16, 1851(1851-06-16)
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 7, 1938(1938-08-07)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրԱխալքալաքի (Կասպի շրջան), Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող
Լեզուվրացերեն և ռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ekaterine Gabashvili Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Եկատերինա Գաբաշվիլին ծնվել է ազնվականական ընտանիքում։ Իշխանական տոհմի ներկայացուցիչ է։

Եկատերինա Գաբաշվիլին վրացական քննադատական ռեալիզմի ակնառու ներկայացուցիչներից է։ Վրացական գրականության մեջ առաջիններից մեկն է սկսել ստեղծագործել փոքր արձակի ժանրում՝ գրելով փոքր պատմվածքներ, էսսեներ։ Նրա գրական հայացքները ձևավորվել են ռուս հեղափոխական դեմոկրատների ու 19-րդ դարի «վաթսունականների» ազդեցությամբ։ Նրա ստեղծագործության վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցոլ Իլյա Ճավճավաձեն:

Մահացել է 1938 թվականին։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի գերեզմանատանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Եկատերինա Գաբաշվիլիի առաջին արձակ ստեղծագործությունները տպագրվել են 1870 թվականին «Դրոեբա» («Ժամանակ») թերթում։ Հեղինակ է մի շարք սենտիմեննտալ վեպերի ու պատմվածքների, որոնցում պատկերված է գյուղական ուսուցիչների դժբախտություններն ու գյուղացիների կյանքը մինչհեղափոխական Վրաստանում։

Իր ստեղծագործություններում պատկերել է գյուղացիների իրվազրկությունը, վրացական գյուղում տիրող սոցիալական ու տնտեսական անիրավությունները (պատմվածքեր «Սիրավեպ Դիդիխևում», 1881, «Կոնա», 1881, «Օրենա ու Կուչե», 1883), ստեղծել է գյուղական մտավորականության ներկայացուցիչների կերպարներ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով օգնում են աշխատավոր գյուղացիությանը (վիպակներ «Գյուղական ուսուցիչ», «Գամարջվեբուլի Նիկո» և այլն)։ Նրա մի շարք վեպերում պատկերված է սոցիալական անհավասարության պայմաններում ապրող կանանց ողբերգական ճակատագիրը («Տարբեր հարսանիքներ», 1881, «Թևերը կտրածը» — «Պրտեբդագլեջիլի», 1912), վրացական ֆեոդալական ազնվականության անկումը («Օթյակ № 3», 1898)։

Եկատերինա Գաբաշվիլին հեղինակել է նաև մանկական պատմվածքներ («Մագդանայի Լուրջան», «Մշիերաձեի ընտանիքը», «Թինաս Լեկուրի», «Չվենի կակլիս խե» և այլն)։

Կյանքի վերջին տարիներին Եկատերինա Գաբաշվիլին հրատարակել է հուշեր, ընտրյալ երկերի մի քանի ժողովածուներ։

1955 թվականին Գաբաշվիլիի պատմվածիքներց մեկի հիման վրա ռեժիսորներ Թենգիզ Աբուլաձեն ու Ռեզո Չխեիձեն նկարահանել են «Մագդանայի Լուրջան» գեղարվեստական ֆիլմը, որ Կաննի (1956) ու Էդինբուրգի (1956) կինոփառատոններում արժանացել է մրցանակների։

ԳրականությունԽմբագրել

  • Хаханов А. С., Очерки по истории грузинской словесности, в. 4, М., 1906.
  • Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Габашвили Екатерина Ревазовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.