Դոդո (Իսաակ) Կոնստանտինի Անթաձե (վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთაძე, հոկտեմբերի 11 (24), 1900, Վարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - ապրիլի 18, 1978(1978-04-18)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)[2]:

Դոդո Անթաձե
վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთელავა
Ծնվել էհոկտեմբերի 11 (24), 1900
ԾննդավայրՎարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել էապրիլի 18, 1978(1978-04-18)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Իսաակ Անթաձեն ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 28-ին (հոկտեմբերի 11, այլ տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին[3]) Վրաստանի Վարձնա գյուղում (այժմ՝ Իմերեթի մարզ, Վրաստան

1919-1920 թվականներին սովորել է Թիֆլիսում Գ. Ջաբադարիի թատերական ստուդիայում, հետո սովորել է Կոնստանտին Մարջանիշվիլու մոտ[4]։

1920 թվականից Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, իսկ 1925-1927 թվականներին՝ որպես ռեժիսոր։ 1927-1928 թվականներին եղել է Թիֆլիսի բանվորական թատրոնի ռեժիսոր։ 1928 թվականին ղեկավարել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնը։

1928 թվականին մասնակցել է Քութայիսում երկրորդ պետական դրամատիկական թատրոնի (այժմ՝ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն) հիմնադրմանը։ Նույն թվականից մինչ 1933 թվականը եղել է այդ թատրոնի ռեժիսորը, ներկայացումներ է բեմադրել Կոնստանտին Մարջանիշվիլու հետ համատեղ։ 1930 թվականին թատրոնը տեղափոխվել է Թիֆլիս։ 1933-1938 թվականներին Դոդո Անթաձեն եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։

1938-1952 թվականներին Իսաակ Անթաձեն եղել է Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոնի, 1952-1957 թվականներին՝ Թիֆլիսի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի, իսկ 1957-1962 թվականներին՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն[4]։

Իսաակ Անթաձեն նաև եղել է ներկայացումների բեմադրող ռեժիսոր։

1962-1974 թվականներին եղել է Վրաստանի թատերական միության նախագահ։

Իսաակ Անթաձեն մահացել է 1978 թվականի ապրիլի 18-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Կորչումներ և մրցանակներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
  • Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1977 - «Մարջանիշվիլու կողքին» գրքի համար, 1975)
  • 4 շքանշան
  • մեդալներ

Արվեստ խմբագրել

Թատերական բեմադրություններ խմբագրել

Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոն խմբագրել

Թիֆլիսի բանվորական թատրոն խմբագրել

  • 1927 - «Տասը օր, որ ցնցեցին աշխարհը», ըստ Ջոն Ռիդի

Թիֆլիսի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն խմբագրել

  • 1928 - «Հոպ-լյա, մենք ապրում ենք», Էռնստ Տոլլեր (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
  • 1928 - «Ոչխարի աղբյուր», Լոպե դե Վեգա (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
  • 1929 - «Ով էր նա», Կառլո Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
  • 1931 - «Տուն Կուրի ափին», Կ. Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
  • 1932 - «Համրերը խոսեցին», Հերցել Բաազով
  • 1933 - «Արևի խավարում Վրաստանում», Զուրաբ Անտոնով (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
  • 1934 - «Գուրիա Նինոշվիլի», Շալվա Դադիանի
  • 1934 - «Շամիլ», Իոնա Վակելի (Չելիձեի հետ համատեղ)
  • 1936 - «Հեռավորը», Ալեքսանդր Աֆինոգենով
  • 1937 - «Իցկա Ռաժինաշվիլի», Հերցել Բաազով

Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոն խմբագրել

Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոն խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • «Օրեր ոչ վաղ անցյալից», խորհրդային շրջանի վրացական թատրոնի պատմության վերաբերյալ (2 հատորով, 1966—1962 թվականներ)
  • «Մարջանիշվիլու կողքին», Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի հիմնադրի հետ համատեղ աշխատանքի մասին (1975)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Антадзе Додо Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Аатадзе Исаак Константинович в Словопедии
  3. Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер
  4. 4,0 4,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդո Անթաձե» հոդվածին։