Գրիգոլ Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոլ Գրիգորիի Աբաշիձե (վրացերեն՝ გრიგოლ გრიგოლის ძე აბაშიძე, օգոստոսի 1, 1914[1], Զեդա Ռգանի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 29, 1994[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային բանաստեղծ։ Ծնվել է հուլիսի 19-ին (օգոստոսի 1), 1914 թվական, Վրաստանի Ճիաթուրա քաղաքում։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից, Վրաստանի սովետական գրողների միության վարչության առաջին քարտուղար 1967թվականից։
Գրիգոլ Աբաշիձե վրացերեն՝ გრიგოლ გრიგოლის ძე აბაშიძე | |
---|---|
Ծննդյան անուն | վրացերեն՝ გრიგოლ აბაშიძე |
Ծնվել է | օգոստոսի 1, 1914[1] |
Ծննդավայր | Զեդա Ռգանի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 29, 1994[2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, պոեմ և վիպակ |
Ուշագրավ աշխատանքներ | Q28090931? |
Անդամակցություն | Վրաստանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Գրիգոլ Աբաշիձե Վիքիդարանում | |
Grigol Abashidze Վիքիպահեստում |
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1938 թվականին։ Պատկերել է սովետական մարդկանց մարտական սխրագործությունները («Թշնամիներ», 1941, «Տանկերի մենամարտ», 1941, «Անպարտելի Կովկաս», 1943)։ «Հարավային սահմանի վրա» (1949) և «Լենինը Սամգորիում» (1950) բանաստեղծությունների շարքերում (ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951) գովերգել է ժողովուրդների բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Լեգենդ առաջին թբիլիսցիների մասին» (1959) պոեմը նվիրված է վրաց մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը։ Արձակ գործերից հայտնի է «Լաշարելա» (1957) պատմավեպը։ Մահացել է 1994 թվականի հուլիսի 29-ին Թբիլիսիում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мирианашвили А. М. Абашидзе Григол Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 12—13.
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
ԳրականությունԽմբագրել
- Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 508–600
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։ |