Զուրաբ Դավիդի Ավալիշվիլի (վրաց.՝ ზურაბ დავითის ძე ავალიშვილი, 1876, Թիֆլիս21 մայիսի, 1944, Շվարցենֆելդ, Գերմանիա), վրացի պատմաբան, դիվանագետ ու իրավաբան։ Աշխատել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում[4]։

Զուրաբ Ավալիշվիլի
ზურაბ დავითის ძე ავალიშვილი
Դիմանկար
Ծնվել է1876[1][2][3]
ԾննդավայրՉումլաղ
Մահացել էմայիսի 21, 1944(1944-05-21)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական ռայխ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
 Zurab Avalishvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Զուրաբ Ավալիշվիլին ծնվել է 1876 թվականին Թիֆլիսում։ Սերում է Ավալիշվիլիների իշխանական տնից[4]։

1900 թվականին ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ ստանալով իրավաբանական կրթություն։ Հետագայում կրթությունը շարունակել է Սորբոնի համալսարանում, որտեղ սովորել է 1901—1903 թվականներին[4]։ 1917 թվականին Զուրաբ Ավալիշվիլին ընտրվել է սահմանադիր ժողովի անդամ, սակայն ցանկություն է հայտնել ծառայել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[4]։ Վրաստան վերադառնալուց հետո՝ 1918 թվականին, Ավալիշվիլին դարձել է գլխավոր խորհրդական արտաքին գործերի գծով[4]։

Զուրաբ Ավալիշվիլին մասնակցել է Թիֆլիսի պետական համալսարանի հիմնադրմանը, որտեղ դասավանդել է 1918—1921 թվականներին[4]։

Ստացած լինելով իրավաբանական կրթություն՝ Զուրաբ Ավալիշվիլին մեծ ներդրում է ունեցել Վրաստանի Սահմանադրության ստեղծման գործում[4]։ Որպես Վրաստանի գլխավոր դիվանագետ՝ Ավալիշվիլին հասել է Գերմանիայի հետ Վրաստանի հարաբերությունների լավացմանը, ինչի շնորհիվ Գերմանիան ճանաչում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխանությունը[4]։ Զուրաբ Ավալիշվիլին 1919 թվականին Վրաստանը ներկայացրել է Փարիզի խաղաղության վեհաժողովում, որտեղ պնդել է Արևմտյան Վրաստանի հողերի՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը պատկանելու հարցը և դեմ է հանդես եկել Բաթումի մարզը երեք մասի բաժանելուն ու Բաթումը անկախ քաղաք հռչակելուն, ինչից կարող էին օգտվել Ազգերի լիգայի ենթակայության տակ գտնվող երկրները[4]։ Վրաստանի ու ԽՍՀՄ միջև տեղի ունեցած պատերազմից հետո Ավալիշվիլին մեկնել է Գերմանիա[4]։ Այստեղ նա դարձել է Գերմանիայում Վրացական միության հիմնադիրներից մեկը, աշխատել է «Գեորգիկա» և «Բիզանտիոն» ամսագրերի խմբագրություններում[4]։ Գրել է բազմաթիվ հոդվածներ Կովկասի, Վրաստանի պատմության ու գրականության, դիվանագիտության ու այլ հարցերի վերաբերյալ[4]։

Իշխան Զուրաբ Ավալիշվիլին մահացել է 1944 թվականին Գերմանիայի Շվարցենֆելդ քաղաքում[4]։ 1993 թվականի մայիսին նրա աճյունը տեղափոխվել է Վրաստան և թաղվել Թիֆլիսում՝ պետական ու հասարակական գործիչների Դիդուբեի պանթեոնում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. NUKAT — 2002.
  3. MAK (польск.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Alexander Mikaberidze Historical Dictionary of Georgia. — Lanham, Maryland • Toronto • Plymouth, UK: he Scarecrow Press, Inc., 2007. — 734 с. — (Historical Dictionaries of Europe, No. 50). — ISBN 978-0-8108-5580-9

Աշխատություններ

խմբագրել
  • Авалов З. Д. Присоединение Грузии к России. — СПб.: Тип. А. С. Суворина, 1901. на сайте Руниверс (Repr. New York: Chalidze Publications, 1981)
  • Авалов Зураб. Областные сеймы (федерализм. Отт. из кн. «Конституционное государство». Сб. ст. Изд. I. СПБ. 1905, с. 273—312
  • Авалов Зураб. Независимость Грузии в международной политике 1918—1921 гг.: Воспоминания. Очерки. — Париж, 1924
  • ზ. ავალიშვილი, ჯვაროსანთა დროიდან (ოთხი საისტორიო ნარკვევი), პარიზი, 1929 (მე-2 გამ. თბ., 1989)
  • ზურაბ ავალიშვილი, სოციალისტური პროპაგანდის წარმატება საქართველოში / ზურაბ ავალიშვილი ; თარგმნ. დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2008. — აგვისტო. — N16(68). — გვ.2—4
  • ზურაბ ავალიშვილი, «საქართველოს დამოუკიდებლობის» წინასიტყვაობა: ერი და ბედისწერა; ინგლ. თარგმნა დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2009. — ISSN: 1987-7730

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Ավալիշվիլի» հոդվածին։