Լադո Ասաթիանի

վրացի խորհրդային գրող
(Վերահղված է Լադո Ասատիանիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին։

Լադո Մելիքսեդեկի Ասաթիանի (վրաց.՝ ლადო ასათიანი, հունվարի 14, 1917(1917-01-14) կամ 1917, Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1943(1943-06-23) կամ 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող[1][2]։

Լադո Ասաթիանի
Ծնվել էհունվարի 14, 1917(1917-01-14) կամ 1917
ԾննդավայրՔութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 23, 1943(1943-06-23) կամ 1943
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունQ28096182? և Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան
Ժանրերլիրիկա
Ուշագրավ աշխատանքներQ28096185?
 Lado Asatiani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ասաթիանիի պապը՝ Գուջուն, եղել է Լեչխում պատմական երկրամասի Բարդնալա գյուղի բնակիչ և ենթարկվել է կուլակաթափության։ Այդ դեպքից հետո Մելիքսեդեկների ընտանիքը տեղափոխվում է Քութայիսի, որտեղ Լադոն ավարտում է 7-ամյա դպրոցը և սկսում ուսումը գյուղատնտեսական տեխնիկումում[2]։ Ասաթիանին հետագայում կարողանում է վերադառնալ հայրական գյուղ[2] և կնոջ հետ դասավանդել տեղի դպրոցում։ Սակայն 1937 թվականին նրա կինը իշխանությունների կողմից հալածանքի է ենթարկվում։

Այնուհետև Ասաթիանին շարունակելով ուսումը՝ 1938 թվականին ավարտում է Քութայիսի մանկավարժական համալսարանը[1] և նույն թվականին տեղափոխվում Թիֆլիս[2]։ Թղթակցել է «Մեր սերունդը» և «Պատանի լենինական» թերթերին, աշխատել է որպես խմբագիր[2]։

Մահացել է տուբերկուլոզից, որով հիվանդ էր 1939 թվականից սկսած։ 1968 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է։ Այժմ ամփոփված է Դիդուբեի պանթեոնում[2]։

Լադո Ասաթիանիի անունով է անվանակոչվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասի փողոցներից մեկը[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ասաթիանիի առաջին բանաստեղծությունը՝ «Փետրվարյան առավոտն», տպագրվել է «Ստալինելի» թերթում 1936 թվականի փետրվարի 25-ին։ 1941 թվականին լույս է տեսնում «Տաղեր» գիրքը։ Նրա հեղինակած «Ասպինձա», «Բասիանիի ճակատամարտ», «Կոլխիդա» պոեմները տեսանելի հետք են թողել վրացական գրականության ոլորտում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադո Ասաթիանի» հոդվածին։