Բացել գլխավոր ցանկը

«Գիշերը թանգարանում 2» (անգլ.՝ Night at the Museum: Battle of the Smithsonian, բառացի «Գիշերը Թանգարանում. Սմիթսոնի պայքարը»), ամերիկյան ֆանտաստիկ, կատակերգական ֆիլմ, «Գիշերը թանգարանում» (2006) ֆիլմի շարունակությունը։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2009 թվականի մայիսի 20-ին։

Picto infobox cinema.png
Գիշերը թանգարանում 2
Night at the Museum: Battle of the Smithsonian
Գիշերը թանգարանում 2.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, Բուֆոնադ, կինոֆանտաստիկա և մարտաֆիլմ
Թվականմայիսի 14, 2009[1] և մայիսի 21, 2009[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Լևի
ՊրոդյուսերՇոն Լևի, Քրիստոֆեր Կոլամբուս և Մայքլ Բառնաթան
Սցենարի հեղինակԹոմաս Լեննոն և Ռոբերտ Գարանտ[4]
ԴերակատարներԲեն Սթիլեր, Էմի Ադամս, Օուեն Ուիլսոն, Հենկ Ազարիա, Քրիստոֆեր Գեսթ, Ալեն Շաբա, Ռոբին Ուիլյամս, Սթիվ Կուգան, Բիլ Հեյդեր, Ջեյ Բարուշել, Յուջին Լևի, Ռամի Մալեք, Ջոն Բերնթալ, Ռիկի Ջերվեյս, Ջեյք Չերրի, Թոմաս Լեննոն, Պատրիկ Գալագեր, Միցուո Փեք, Քրեյգ Ռոբինսոն, Ջոնա Հիլ, Պիերֆրանչեսկո Ֆավինո, Ջոնաս Բրադրս, Բրեդ Գարետ, Քերոլ Սպիննի, Կլինտ Հովարդ, Էդ Հելմս, Ջորջ Ֆորման, Մինդի Քեյլինգ, Ռոբերտ Գարանտ, Շոն Լևի, Դիկ Վան Դայկ[4], Ֆրենկի Ջոնաս[4] և Ջեյմս Էրլ Ջոնս
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԴեն Ցիմերման
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք, Մոնրեալ և Վանկուվեր
ԿինոընկերությունIngenious Media, 1492 Pictures, Sesame Workshop? և 20th Century Fox
Տևողություն105 րոպե
Բյուջե150 000 000 ԱՄՆ դոլար[5]
Շահույթ413 106 170 ԱՄՆ դոլար[5]
ՆախորդԳիշերը թանգարանում
ՀաջորդԳիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը
IMDbID 1078912
ԿինոՊոիսկID 392928
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=Ll3peqVgU3w
Night at the Museum: Battle of the Smithsonian Վիքիպահեստում

ՍյուժենԽմբագրել

Ամերիկյան բնագիտական թանգարանի նախկին գիշերային պահակ Լարի Դեյլին արդեն հաջողակ գործարար է։ Նա ունի իր սեփական ընկերությունը, որը արտադրում է և վաճառում տարբեր արտասովոր կենցաղային տեխնիկաներ։ Լարին նախատեսում է խոշոր ձեռնարկ Ուոլմարթի հետ, այդ պատճառով, լավ կենտրոնանալու համար նա գնում է իր հին աշխատավայրը, որտեղ պարզում է, որ թանգարանը գտնվում է վերանորոգման մեջ, իսկ իր ընկեր-ցուցանմուշներին պատրաստվում են ուղարկել Սմիթսոնյան ինստիտուտի Դաշնային արխիվ։

Տեղափոխման ժամանակ կապուցին-կապիկի խրտվիլակը գողանում է կախարդական ափսեն, որը կարող է կենդանացնել իրերը։ Այդ ափսեն կենդանացնում է Դաշնային արխիվի բոլոր ցուցանմուշներին, այդ թվում նաև չար փարավոն Կամունրային (անգլ.՝ Kahmunrah)՝ Ակմենրի մեծ եղբորը (անգլ.՝ Ahkmenrah), ով երազում է ստանալ կախարդական ափսեն, քանի որ այն կարող է դառնալ մեռյալների աշխարհի դարպասի բանալին։ Չար թագավորն իր համար խմբավորում է կազմում՝ բաղկացած Իվան Ահեղից, Նապոլեոն Բոնապարտից և Ալ Կապոնեից, իրենց ջատագովների՝ նետաձիգների, պահապանների և ավազակների հետ միասին։

Լարին մեկնում է Վաշինգտոն, որպեսզի փրկի իր ընկեր-ցուցանմուշներին մահացու վտանգից։ Այնտեղ նա հանդիպում է Ամելիա Էրհարթի մոմե արձանին, ով սիրում է արկածներ և ձգտում է օգնել Լարիին իր ընկերներին փրկելու հարցում։

Պարզվում է, որ կախարդական ափսեի ազդեցության տակ կենդանանում են ոչ միայն արձանները, մոմե արձանները և կենդանիների ու թռչունների խրտվիլակները, այլև նկարներն ու լուսանկարները, որոնց մեջ կարելի է մտնել, ինչպես դռնով, վերացական քանդակները, հեռախոսները և նույնիսկ ավիացիայի թանգարանի ինքնաթիռները։

Բայց Լարիին և իր ընկերներին օգնության են գալիս ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնը և Սմիթսոնի ինստիտուտի այլ բնակիչներ։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Բեն Սթիլեր Լարի Դեյլի Լարի Դեյլի
Էմի Ադամս Ամելիա Էրհարթ Ամելիա Էրհարթ
Օուեն Ուիլսոն Ջեդիդայա Ջեդիդայա
Հենք Ազարիա Կամունրա / Մտածողը / Աբրահամ Լինքոլն Կամունրա / Մտածողը / Աբրահամ Լինքոլն
Ռոբին Ուիլյամս Թեոդոր Ռուզվելտ Թեոդոր Ռուզվելտ
Քրիսթոֆեր Գեթս Իվան Ահեղ Իվան Ահեղ
Ալեն Շաբա Նապոլեոն Բոնապարտ Նապոլեոն Բոնապարտ
Սթիվ Կուրգան Գայոս Օկտավիուս Գայոս Օկտավիուս
Ռիկի Ջերվեյս Բժիշկ Մաքֆի Բժիշկ Մաքֆի
Բիլլ Հեյդեր Ջորջ Արմսթրոնգ Կաստեր Ջորջ Արմսթրոնգ Կաստեր
Ջոն Բերնթալ Ալ Կապոնե Ալ Կապոնե
Պատրիկ Գալլահեր Աթթիլա Աթթիլա
Թոմաս Մոռլի Դարթ Վեյդեր Դարթ Վեյդեր
Ջեյք Չերի Նիկ Դեյլի Նիկ Դեյլի
Ռեմի Մալեկ Ակմենրա Ակմենրա
Միցուո Պեկ Սակագավեյա Սակագավեյա
Ջեյ Բառուշել Ջոյ Մոտորոլա նավաստի Ջոյ Մոտորոլա
Բրեդ Գարեթ Մոաի Մոաի (ձայնը)
Ջոնաս եղբայրներ Քերովբեներ Քերովբեներ
Յուջին Լևի Ալբերտ Այնշտայն Ալբերտ Այնշտայն (ձայնը)
Ջորջ Ֆորման կամեո
Կիտ Փաուել Տասկիգիի առաջին օդաչուն
Քրեյգ Ռոբինսոն Տասկիգիի երկրորդ օդաչուն
Էդ Հելմս Լարի Դեյլիի օգնականը
Թոմաս Լենոն Ուիլբուր Ռայթ Ուիլբուր Ռայթ
Բեն Գարանտ Օրվիլ Ռայթ Օրվիլ Ռայթ
Ջոնա Հիլ Բրանդոն Բրանդոն
Քլիֆթոն Մյուրեյ համբուրվող նավաստին նկարում
Ալբերտա Մեյն համբուրվող բուժքույրը նկարում

Շնորհանդեսի ամսաթիվը ըստ երկրներիԽմբագրել

 
Բեն Սթիլերը, Էմի Ադամս և Օուեն Ուիլսոնը
Ֆիլմի շնորհանդեսի ամսաթիվը տարբեր երկրներում
Երկիր Շնորհանդեսի ամսաթիվը
  Բելգիա 2009 թվականի մայիսի 20
  Եգիպտոս 2009 թվականի մայիսի 20
  Ֆրանսիա 2009 թվականի մայիսի 20
  Նիդերլանդներ 2009 թվականի մայիսի 21
  Ռուսաստան 2009 թվականի մայիսի 21
  Իտալիա 2009 թվականի մայիսի 22
  ԱՄՆ 2009 թվականի մայիսի 22
  Ֆինլանդիա 2009 թվականի մայիսի 22
  Գերմանիա 2009 թվականի մայիսի 28

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Մրցանակների և առաջադրումների ցանկ
Տարի Մրցանակաբաշխություն / Կինոֆեստիվալ Կատեգորիա Հասցեատերը Արդյունք Հղում
2009 Teen Choice Award Կատակերգական ֆիլմի ընտրություն Գիշերը թանգարանում 2 Հաղթանակ [6]
Կատակերգական ֆիլմի դերասանի ընտրություն Բեն Սթիլեր Առաջադրված
Կատակերգական ֆիլմի դերասանուհու ընտրություն Էմի Ադամս Առաջադրված
2010 MTV Movie Award Լավագույն կատակերգական կատարում Բեն Սթիլեր Առաջադրված
People's Choice Awards Սիրելի ընտանեկան ֆիլմ Գիշերը թանգարանում 2 Առաջադրված

ՎիդեոխաղԽմբագրել

Ֆիլմի հիման վրա ստեղծված խաղի թողարկումը կայացել է 2009 թվականի մայիսի 5-ին։

ՇարունակությունըԽմբագրել

20th Century Fox կինոընկերությունը, «Գիշերը թանգարանում» և «Գիշերը թանգարանում 2» ֆիլմերի հաջող վաճառքից հետո (շահույթը համաշխարհային կինովարձույթում կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլլար), 2014 թվականի հունվարի 27-ին սկսում է նոր, երրորդ ֆիլմի արտադրությունը, իսկ դեկտեմբերի 17ին ֆիլմը դուրս է գալիս համաշխարհային կինովարձույթ «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» անվանումով[7][8]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել