Մտածողը (ֆր.՝ Le Penseur), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի 1880-ից 1882 թվականներին ստեղծած քանդակն է։ Քանդակի բնօրինակը պահպանվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։

Picto infobox artiste.png
Մտածողը
ֆր.՝ Le Penseur և ֆր.՝ Le Poète
The Thinker, Rodin.jpg
տեսակgroup of casts?
քանդակագործՖրանսուա Օգյուստ Ռոդեն
տարի1880-1882
բարձրություն181
լայնություն97 սանտիմետր
ժանրնյու
նյութբրոնզ
գտնվելու վայրՓարիզ
հավաքածուՌոդենի թանգարան (Փարիզ)
Commons-logo.svg Le Penseur Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Բնորդը

Նախապես քանդակն անվանվում էր «Պոետը» և պիտի դառնար «Աստվածային կատակերգության» մոտիվներով ստեղծված «Դժոխքի դարպասները» քանդակի մի մասը՝ ներկայացնելով Դանթե Ալիգիերիին[1]։ Ժամանակի ընթացքում Դանթեի կերպարը փոխարինվում է ստեղծողի ունիվերսալ կերպարով։

«Մտածողը» քանդակի (ինչպես և Ռոդենի շատ այլ քանդակների) բնորդը եղել է Ժան Բո (ֆր.՝ Jean Baud) անունով մի ֆրանսիացի՝ մկանուտ մի բռնցքամարտիկ, ով ելույթ էր ունենում հիմնականում Փարիզում՝ Կարմիր լապտերների թաղամասում։

«Մտածողը» քանդակն առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ. Կոպենհագենում։ 1902 թ. բրոնզից ձուլվում է 181 սմ բարձրությամբ քանդակ, որ 1904 թ. Ռոդենը ցուցադրում է փարիզյան սալոնում։ 1906 թ. բրոնզե «Մտածողը» տեղադրվում է Փարիզի պանթեոնում։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է, որ «Մտածողը» հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին։ 1922 թ. արձանը տեղափոխեցին Ռոդենի թանգարան։

ԿրկնօրինակներԽմբագրել

Գոյություն ունեն «Մտածողը» քանդակի բրոնզե ու գիպսե ավելի քան 20 կրկնօրինակներ, գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում։ Քանդակի բրոնզե կրկնօրինակը տեղադրված է Ռոդենի գերեզմանին, որ գտնվում է Մեդենում՝ Փարիզի արվարձանում[1]։ Մյուս կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայում՝ Ռոդենի թանգարանի դարպասների մոտ ու Կոլումբիական համալսարանի դարպասների մոտ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Elsen, Albert L., Rodin's Gates of Hell, University of Minnesota Press, Minneapolis Minnesota, 1960 p. 96.