Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը

Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը (անգլ.՝ Night at the Museum: Secret of the Tomb), ռեժիսոր Շոն Լեվիի ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, որը հրապարակվել է 2014 թվականին։ Այս ֆիլմը եռագրության վերջին մասն է, որի մեջ մտնում են «Գիշերը թանգարանում» և «Գիշերը թանգարանում 2» ֆիլմերը[7]։ Դերասան Ռոբին Ուիլյամսի համար Թեոդոր Ռուզվելտի դերը այս ֆիլմում դարձավ իր կարիերայի վերջին դերերից մեկը[8]։ Այս ֆիլմում իր կյանքի վերջին դերը խաղաց նաև ամերիկացի դերասան Միքի Ռունին։

Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը
անգլ.՝ Night at the Museum: Secret of the Tomb
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականդեկտեմբերի 18, 2014[1], դեկտեմբերի 25, 2014[2][3], 2014 և դեկտեմբերի 19, 2014[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Լևի
ՊրոդյուսերՇոն Լևի և Քրիստոֆեր Կոլամբուս
Սցենարի հեղինակԲեն Գարանթ
ԴերակատարներԲեն Քինգսլի, Բեն Սթիլեր, Բիլ Քոբս, Դեն Սթիվենս, Դիկ Վան Դայկ, Միկի Ռունի, Միցուո Փեք, Օուեն Ուիլսոն, Պատրիկ Գալագեր, Ռեյչել Հարիս, Ռամի Մալեք, Ռեբել Ուիլսոն, Ռիկի Ջերվեյս, Ռոբին Ուիլյամս, Սթիվ Քուգան, Անջալի Ջայ[5], Էլիս Իվ[5], Հյու Ջեքման[5], Սկայլեր Ջիզոնդո, Անդրեա Մարտին, Մեթ Ֆրյուեր, Բրեդ Գարեթ, Մեթյու Հարիսոն և Բրենան Էլիոթ
ՕպերատորԳիլյերմո Նավառո
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԴեն Ցիմերման
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրԼոնդոն և Վանկուվեր
Կինոընկերություն20th Century Studios և 1492 Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե127 000 000 $
Շահույթ363 204 635 $[6] և 113 746 621 $[6]
Պաշտոնական կայքէջ
 Night at the Museum: Secret of the Tomb Վիքիպահեստում

Սյուժեն խմբագրել

Ակմենրի ափսեի ուժը, որը երկար տարիներ կենդանացնում էր Ամերիկյան բնագիտական թանգարանի ցուցանմուշներին, հանկարծ սկսեց անհետանալ։ Ափսեի ոչնչացման պատճառը գտնելու համար հսկիչ Լարի Դեյլին իր ընկերների հետ միասին որոշեց գնալ Լոնդոն, Բրիտանական թանգարան։ Այնտեղ նա ուզում է գտնել Ակմենրի հորը՝ մեծն փարավոնին և ափսեի ստեղծողին, քանի որ միայն նա կարող էր կանխել կախարդական ափսեի կորոզիայի ենթարկումը և փրկել ցուցանմուշներին մահից։ Մինչև փարավոնի դամբարան հասնելը հերոսները ստիպված են միանալ բրիտանական ցուցանմուշների հետ և վտանգի ենթարկել ամեն ինչ, որպեսզի վերականգնեն ափսեն, քանի դեռ Լարին չի կորցրել իր ընկերներին հավերժ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բեն Սթիլեր Լարի Դեյլի, Լաա[9] Լարի Դեյլի, Լաա[9]
Ռոբին Ուիլյամս Թեոդոր Ռուզվելտ[9] Թեոդոր Ռուզվելտ[9]
Սքայլեր Ջիզոնդո Նիկ Դեյլի[10] Նիկ Դեյլի[10]
Ռեբել Ուիլսոն Թիլի, Բրիտանական թանգարանի հսկիչը[9] Թիլի, Բրիտանական թանգարանի հսկիչը[9]
Բեն Քինգսլի փարավոն Մերենկահրե, Ակմենրի հայրը[11] փարավոն Մերենկահրե, Ակմենրի հայրը[11]
Դեն Սթիվենս Լանսելոտ[12] Լանսելոտ[12]
Օուեն Ուիլսոն Ջեդիդայա[9] Ջեդիդայա[9]
Ռիկի Ջերվեյս բժիշկ Մաքֆի[9] բժիշկ Մաքֆի[9]
Սթիվ Կուրգան Օկտավիյ[9] Օկտավիյ[9]
Ռեյչել Հարիս Մադելին Ֆելփս[13] Մադելին Ֆելփս[13]
Պատրիկ Գալահեր Աթթիլա[9] Աթթիլա[9]
Ռամի Մալեք Ակմենրա[9] Ակմենրա[9]
Միցուո Պեկ Սակագավեա[9] Սակագավեա[9]
Անժալի Ջայ Շեպսեհերետ, Ակմենրի մայրը Շեպսեհերետ, Ակմենրի մայրը
Դիկ Վան Դայկ Սեսիլ Ֆրեդերիքս[14] Սեսիլ Ֆրեդերիքս[14]
Միքի Ռունի Գաս[14] Գաս[14]
Բիլ Քոբս Ռեջինալդ[14] Ռեջինալդ[14]
Անդրեա Մարտին արխիվագետ Ռոուզ արխիվագետ Ռոուզ
Հյու Ջեքման կամեո կամեո
Էլիս Իվ կամեո կամեո

Արտադրություն խմբագրել

2010 թվականի հունվարի 21-ին, «Access Hollywood»-ի հարցազրույցում համահեղինակ-սցենարիստ Թոմաս Լենոնն ասեց, որ «Գիշերը թանգարանում 3» նկարահանելու գաղափարը «իսկապես ակնառու է», բայց որ ինքը չի կարող հաստատել ֆիլմը նկարահանելու փաստը, և որ չի կարող հերքել դա[15]։ 2011 թվականի հոկտեմբերին «The Hollywood Reporter»-ի հարցազրույցում դերասան Բեն Սթիլերը հաստատեց նկարահանումների շարունակվելու հնարավորությունը, բայց նաև ասաց, որ դա դեռ գտնվում է «գաղափարի փուլում»[16]։ 2013 թվականի փետրվարին ռեժիսոր Շոն Լևին հայտարարեց այն մասին, որ ֆիլմը կհրապարակվի 2014 թվականի դեկտեմբերի 25-ին[17]։ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարվեց, որ նկարահանումները կսկսվեն 2014 թվականի փետրվարին[18]։

2013 թվականի աշնանը սկսվեց քասթինգ նոր հերոսների համար դերասաններ ընտրելու նպատակով։ Նոյեմբերի 8-ին հայտարարեցին, որ Դեն Սթիվենսը խաղալու է Լանսելոտի դերը[12], նոյեմբերի 15ին՝ որ Սքայլեր Ջիզոնդոն կփոխարինի Ջեյք Չերիիմ Նիկ Դեյլիի դերում[10], դեկտեմբերի 18ին՝ որ Ռոբին Ուիլյամսը, Բեն Սթիլերը և Ռիկի Ջերվեյսը կվերադռնան իրենց դերերին նոր ֆիլմում[19]։ 2014 թվականի հունվարի 9ին ֆիլմի ստեղծողները հայտարարեցին, որ Ռեբել Ուիլսոնը ֆիլմում կխաղա Բրիտանական թանգարանի հսկիչի դերը[9]։ Հունվարի 14ին ֆիլմի շնորհանդեսի ամսաթիվը տեղափոխվել է 2014 թվականի դեկտեմբերի 25ից դեկտեմբերի 19ը[20]։ Հունվարի 23ին դերասանական կազմում ավելացավ Բեն Քինգսլին, ով խաղաց Բրիտանական թանգարանի եգիպտական փարավոնի դերը[21]։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են հունվարի 27ին[22][23]։ Մայիսի 6-ին հայտարարվեց, որ ֆիլմը կանվանվի «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը»[24]։ 2014 թվականի մայիսին նկարահանումները ավարտվեցին[25]։ Հուլիսի 30ին հրապարակվեց ֆիլմի պաշտոնական թրեյլերը[26][27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
  7. «Sneak peek: 'Night at the Museum: Secret of the Tomb'». USA Today. 27 июля 2014. Վերցված է 29 августа 2014-ին.
  8. «Robin Williams Leaves Behind Four Movies Including 'Night at the Museum 3'». The WRAP. 11 августа 2014. Վերցված է 29 августа 2014-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Fleming, Mike (2014 թվականի հունվարի 9). «Rebel Wilson Joins 'Night At The Museum 3' Cast». Deadline.com. Վերցված է 2014 թվականի օգոստոսի 29-ին.
  10. 10,0 10,1 Yamato, Jen (13 ноября 2013). «Skyler Gisondo Set For 'Night At The Museum 3'». Deadline.com. Վերցված է 29 августа 2014-ին.
  11. Fleming, Mike (23 января 2014). «Ben Kingsley Joins 'Night At The Museum 3'». Deadline.com. Վերցված է 29 августа 2014-ին.
  12. 12,0 12,1 Fleming, Mike (2013 թվականի նոյեմբերի 8). «'Downton Abbey's Dan Stevens Joins 'Night At The Museum 3' As Lancelot». Deadline.com. Վերցված է 2014 թվականի օգոստոսի 29-ին.
  13. «Rebel Wilson boards Night at the Museum 3 & He's F***ing Perfect». Heyuguys. 2014 թվականի հունվարի 11. Վերցված է 2014 թվականի օգոստոսի 29-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Raring to go! A grinning Mickey Rooney, 93, is pushed through airport in wheelchair as he arrives in Canada to film Night At The Museum 3». Daily Mail. 2014 թվականի փետրվարի 19. Վերցված է 2014 թվականի օգոստոսի 29-ին.
  15. «'Night At The Museum 3' In The Works». Access Hollywood. 21 января 2010. Վերցված է 29 августа 2014-ին.
  16. «Ben Stiller Reveals 'Zoolander' Sequel Secrets; Future of the Fockers and What He Thinks of 'Tower Heist' Co-Star Eddie Murphy as Oscar Host». The Hollywood Reporter. 2011 թվականի հոկտեմբերի 26. Վերցված է 2014 թվականի օգոստոսի 29-ին.
  17. Chitwood, Adam (7 февраля 2013). «Shawn Levy Returns to Direct NIGHT AT THE MUSEUM 3 for December 25, 2014 Release; THE MAZE RUNNER Set to Open February 14, 2014». Collider. Վերցված է 29 августа 2014-ին.
  18. «'Night At The Museum 3' In The Works». Access Hollywood. 21 января 2010. Վերցված է 29 августа 2014-ին.
  19. «Ricky Gervais Reprising In 'Night At The Museum 3′». Deadline.com. 18 декабря 2013. Վերցված է 29 августа 2014-ին.
  20. Busch, Anita (14 января 2014). «Fox Sets Date For 'Planet of the Apes' Project, Moves Romancer 'The Longest Ride' Away From 'Fifty Shades of Grey'; 'Night At the Museum' Now Head to Head With 'The Hobbit'». Deadline.com. Վերցված է 29 августа 2014-ին.
  21. «Sir Ben Kingsley Joining Shawn Levy's Night at the Museum 3». ComingSoon.net. 23 января 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 29 августа 2014-ին.
  22. «On The Set For 1/27/14: Universal's 'Ouija' Wraps, 'Night At The Museum 3′ Starts For 20th Century Fox ‹ Studio System News». Studiosystemnews.com. 27 января 2014. Վերցված է 29 августа 2014-ին.
  23. «Quiet on set! Ben Stiller and Robin Williams are joined by former Downton Abbey star Dan Stevens as they film Night At The Museum 3 in London». DailyMail.com. 28 января 2014. Վերցված է 29 августа 2014-ին.
  24. «Ben Stiller's Third Franchise Adventure is Now Night at the Museum: Secret of the Tomb». ComingSoon.net. 6 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 29 августа 2014-ին.
  25. Labrecque, Jeff (11 августа 2014). «Robin Williams leaves behind four upcoming films». Insidemovies.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 29 августа 2014-ին.
  26. «Hot Trailer: 'Night At The Museum: Secret Of The Tomb'». Deadline.com. 30 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 29 августа 2014-ին.
  27. «WATCH: First Trailer for Ben Stiller's 'Night at the Museum: Secret of the Tomb'». Variety. 30 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 29 августа 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել