Բուֆոնադ (իտալ.՝ buffonata - «կատակ, խեղկատակություն»), դերասանական խաղի չափազանցված զավեշտային ձև։

Դրվագ Չառլի Չապլինի «Նրա նոր աշխատանքը» ֆիլմից

Բուֆոնադը երգիծական ներկայացումներում հանդիպող դերասանական այն խաղն է, որը դրսևորվում է չափազանցված և խեղկատակության հասնող շարժումներով, դիմախաղով, ձայնի հնչերանգով[1]։ Հիմնվում է կտրուկ չափազանցության (գրոտեսկ), ծաղրանմանային գործողությունների, երևույթների, հերոսի բնավորության գծերի վրա, որոնց շնորհիվ ստեղծվում է սատիրիկ էֆեկտ։ Եզրույթը նաև ունի «կատակերգական ներկայացում, բեմադրություն, փողոցային թատրոն» նշանակությունները։

Բուֆոնադի օրինակի հանդիպում ենք Ե. Չարենցի «Կապկազ-թամաշա» պիեսի մի շարք տեսարաններում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 60-61 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 630