Ֆրենկի Ջոնաս

ամերիկացի դերասան

Ֆրանկլին «Ֆրենկի» Նաթանիել Ջոնաս (անգլ.՝ Franklin "Frankie" Nathaniel Jonas, սեպտեմբերի 28, 2000(2000-09-28), Ridgewood, Նյու Ջերսի), ամերիկացի դերասան, որը եղել է «Պոնյո ձկնիկը ժայռին» ֆիլմի հնչյունավորման կազմում և կրկնվող դեր է կատարել «Ջոնաս» հեռուստասերիալում։

Ֆրենկի Ջոնաս
Ֆրենկի Ջոնասը 2010 թվականին
Ծնվել էսեպտեմբերի 28, 2000 (23 տարեկան)
ԾննդավայրRidgewood, Նյու Ջերսի
ԿրթությունCarroll Senior High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, երգիչ և երաժիշտ
Ծնողներհայր՝ Kevin Jonas Sr.?

Անձնական կյանք խմբագրել

Ֆրենկին Դենիս Ֆրենկին Դենիս և Փոլ Քևին Ջոնասների որդին է և Քևին Ջոնասի, Ջո Ջոնասի և Նիք Ջոնասի կրտսեր եղբայրը։ Ջոնասին հաճախ հղվում են որպես «Բոնուս Ջոնաս» (անգլ.՝ Bonus Jonas) և «Բիֆ» (անգլ.՝ Biff)[1]։ Նա իտալական (մայրական գծով նախապապից), գերմանական, չերոկիական, անգլիական, իռլանդական, շոտլանդական և կանադական արմատներ ունի[2][3][4]։

Կարիերա խմբագրել

2009 թվականին Ջոնասը հնչյունավորել է Հայաո Միյաձակիի «Պոնյո ձկնիկը ժայռին» անիմացիոն ֆիլմը, որն ամերիկյան թատրոններում թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին։ Նա հնչյունավորել է Սոսուկեին՝ կերպարին, որն ընկերացել է Պոնյո (հնչյունավորվել է Նոա Սայրուսի կողմից) անվանբ պատանի ձկան հետ, որը ուզում է մարդ աղջիկ դառնա։ Նրանք երկուսով միասին երգում են ֆիլմի թեմատիկ երգը։

Ֆրենկին հանդես է եկել Disney Channel-ի «Ջոնաս» բնօրինակ սերիալի կրկնվող դերում, որի համար 2009 թվականի Teen Choice Awards (անգլ. թարգմանաբար՝ «Պատանիների ընտրության մրցանակ») մրցանակաբաշխության ժամանակ նա հաղթել է «Ընտրության բեկումնային տղամարդ հեռուստաաստղ» անվանակարգում։ Կինոյում նրա առաջինն դերը «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» ֆիլմում էր, որտեղ նա հանդես է եկել Jonas Brothers խմբից իր եղբայրների հետ միասին։

Ֆրենկին նաև նկարահանվել է E!-ի՝ «Ջոնասի հետ ամուսնացած» ռեալիթի շոուում, որը պատմում էր Քևին Ջոնասի և նրա կնոջ՝ Դանիելայի կյանքի մասին, ներառյալ Jonas Brothers-ի վերադարձը 2013 թվականին[5]։

2017 թվականի հունիսին նա հրապարակել է Soundcloud-ում իր առաջին՝ «Shangai Noon» երգը։ Ավելի քիչ, քան մեկ տարի անց նույն հարթակում նա հրապարակել է «Appa» երգը[6]։

2019 թվականի հունվարին Ջոնասը պրոդյուսերավորել է Ալի Հաբերի «Too Young» երգը[7]։

2019 թվականի մարտին նա ավարտել է Նեշվիլի Բլեքբըրդ ակադեմիան (անգլ.՝ Blackbird Academy)[8] աուդիո ինժեներինգի աստիճանով։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Լոս Անջելես որպես ստուդիական ինժեներ կարիերա սկսելու համար[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարեթիվ Երգ Արտիստ(ներ)
2009 «Ponyo On the Cliff By the Sea» Նոա Սայրուս և Ֆրենկի Ջոնաս

Տեսահոլովակներ խմբագրել

Տարեթիվ Երգ Արտիստ(ներ)
2008 «When You Look Me in the Eyes» Jonas Brothers (կամեո մասնակցություն)
2009 «Love Is on Its Way»
«Fly with Me»
«Ponyo On the Cliff By the Sea» Նոա Սայրուս և Ֆրենկի Ջոնաս
2012 «Sweet Baby»[10] Ջրու Դրիսքոլ (կամեո մասնակցություն)
2017 «Remember I Told You»[11] (Նիք Ջոնաս՝ Աննա Մարիի և Մայք Պոսների մասնակցությամբ) (կամեո մասնակցություն)

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հեռուստասերիալ

(հայերեն անվանում)

Հեռուստասերիալ

(բնօրինակ անվանում)

Դեր Նշումներ
2008 Jonas Brothers: Երազանքն ապրելով Jonas Brothers: Living the Dream Ինքն իր դերում
2008 Jonas Brothers: Խումբն ավտոբուսում Jonas Brothers: Band in a Bus Ինքն իր դերում
2009–2010 Ջոնաս Jonas Ֆրենկի Լուկաս
2011–2013 Ուրվականական ժամը։ Սերիալ The Haunting Hour: The Series Դեյվ և Ստեֆան Սերիաներ՝ «Pumpkinhead» և «Coat Rack Cowboy»
2012–2013 Ջոնասի հետ ամուսնացած Married to Jonas Ինքն իր դերում Վավերագրական օճառային օպերա[5]

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ

(հայերեն անվանում)

Ֆիլմ

(հայերեն անվանում)

Դեր Նշումներ
2009 Պոնյո ձկնիկը ժայռին Ponyo Սոսուկե (հնչյունավորում) Անգլերեն կրկնօրինակում
Գիշերը թանգարանում 2 Night at the Museum: Battle of the Smithsonian Kid in Museum Չհիշատակված
Jonas Brothers: 3D համերգի փորձ Jonas Brothers: The 3D Concert Experience Ինքն իր դերում Կամեո
2010 Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ Camp Rock 2: The Final Jam Trevor
2011 Jonas Brothers: Ուղևորությունը Jonas Brothers: The Journey Ինքն իր դերում Չարտոնված վավերագրական ֆիլմ
Սարսափելի ընկերներ Spooky Buddies Pip (հնչյունավորում)
2012 Ռիֆը 2։ Մակընթացության ամենաբարձր կետ The Reef 2: High Tide Junior (հնչյունավորում)
2013 Հանդուգն գորտ Gutsy Frog Frankie
2019 Jonas Brothers: Հետապնդելով երջանկությունը Jonas Brothers: Chasing Happiness Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ
2020 Jonas Brothers: Երջանկությունը շարունակվում է Jonas Brothers: Happiness Continues Ինքն իր դերում Վավերագրական համերգային ֆիլմ

Վեբ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 KSM։ Ընթերցել տողերի միջև KSM: Read Between the Lines Ինքն իր դերում Սերիա՝ «Hangin' with the Jonas Brothers», կամեո

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2009 Teen Choice Awards Choice TV Breakout Star Male Հաղթանակ
2009 CHILI OFF XVI Chili Cook Off 4-րդ հորիզոնական
2010 J-14 Teen Model Awards Icon of Tomorrow Առաջադրված
2010 Great Chili Cook Off 2010 Chili Cook Off 6-րդ հորիզոնական
2011 CHILI OFF XVIII Chili Cook Off 3-րդ հորիզոնական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vena, Jocelyn (2008 թ․ օգոստոսի 15). «Jonas Brothers Introduce Kid Brother Frankie - Or 'Bonus Jonas' - To MTV Audience On 'TRL' - Music, Celebrity, Artist News». MTV.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. 19 mei 2009. «The JONAS Brothers talk purity rings & their Irish roots». YouTube. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 11 juni 2009 (2009 թ․ հունիսի 4). «Jonas Brothers Irish». YouTube. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «10 Celebrities You Might Not Know Are Irish». Thefw.com. 2012 թ․ մարտի 16. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  5. 5,0 5,1 Hibberd, James (2012 թ․ ապրիլի 30). «Jonas brother lands E! reality show». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  6. «MEPHISTO». SoundCloud (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Alli Haber on Instagram: "1 more day until my first single Too Young comes out! So excited to share my cover art by @oliviaiafrate with everyone and can't wait until…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «J O E J O N A S on Instagram: "Words cannot describe how proud I am of this guy right here. @franklinjonas has graduated from @theblackbirdacademy watch out world! I'm…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Jonas Brothers Talk Frankie "Bonus" Jonas & Happiness Begins (անգլերեն), Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին
  10. «Jru Driscoll Music Video W/ Frankie Jonas!». oceanUP.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  11. «Nick Jonas Releases Music Video for "Remember I Told You" | NewNowNext».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկի Ջոնաս» հոդվածին։