Վայմար
Վայմար[1] (գերմ.՝ Weimar), շրջանային ենթակայության քաղաք Գերմանիայի Թյուրինգիա մարզում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վայմար | |||
Weimar | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Հող | Թուրինգիա | ||
Համայնք | Թուրինգիա | ||
Ներքին բաժանում | Gaberndorf?, Gelmeroda?, Legefeld?, Niedergrunstedt?, Oberweimar?, Ehringsdorf?, Possendorf?, Schöndorf?, Süßenborn?, Taubach?, Tiefurt? և Tröbsdorf? | ||
Օբերբուրգոմիստր | Ստեֆան Վոլֆ | ||
Մակերես | 84,26 կմ² | ||
ԲԾՄ | 208 մ | ||
Բնակչություն | 65 176 մարդ (2010) | ||
Խտություն | 774 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03643, Taubach: 036453 | ||
Փոստային ինդեքս | 99401-99441 | ||
Փոստային դասիչ | 99423, 99425 և 99427 | ||
Ավտոմոբիլային կոդ | WE | ||
Պաշտոնական կայք | weimar.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(նիդեր.) | ||
| |||
Բնակչությունը՝ 65,2 հազար մարդ (2010)։
Պատմություն
խմբագրելXVIII դարի երկրորդ կեսին Վայմարի դուքսերի պալատը դարձել է գերմանական Լուսավորության կենտրոն. 1775—1832 թթ. Վայմարում է ապրել Գյոթեն, 1799-1805 թթ.՝ Շիլլերը։ Այստեղ է իր կյանքի վերջին երեք տարիներն անցկացրել Նիցշեն։
XIX դարում այստեղ բուծվել է որսաշների վայմարյան ցեղատեսակը։
1919 թվականին Վայմարում ազգային սահմանադիր ժողովն ընդունել է երկրի նոր սահմանադրությունը, և այդ նկատառումով էլ Գերմանիայի պատմության 1919-ից 1933 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանն ստացել է Վայմարյան Հանրապետության ժամանակաշրջան անվանումը[2]։
1920 թվականին Վայմարը մտել է նոր կազմավորված Թյուրինգիա երկրամասի կազմի մեջ և մինչև 1946 թվականը մնացել նրա մայրաքաղաքը։
Պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաքը 1998 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3], հաջորդ տարում էլ հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։
Պատկերասրահ
խմբագրել-
Միջնադարյան աշտարակը
-
Շուկայի հրապարակը
-
Վայմարի մեծ դուքսերի պալատը
-
Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի գլխավոր մուտքի դարպասը
-
Գյոթեի տուն-թանգարանը
-
Շիլլերի տուն-թանգարանը
-
Գյոթեի և Շիլլերի արխիվի շենքը
-
Պողոս-Պետրոս եկեղեցին
-
Սբ. Հակոբ եկեղեցին
-
Հիսուսի սուրբ սիրտ եկեղեցին
-
Ռուսական ուղղափառ եկեղեցին
-
Բաուհաուս համալսարանի հարավային մասնաշենքը
-
Թատրոնի շենքը՝ Գյոթեի ու Շիլլերի հուշարձանով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
- ↑ bundestag.de
- ↑ Patrimoine mondial de l'UNESCO : Weimar classique
Գրականություն
խմբագրել- John M. Jeep, ed. (2001). «Weimar». Medieval Germany: an Encyclopedia. Garland Publishing. ISBN 0-8240-7644-3.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Weimarին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պաշտոնական կայք (Գերմաներեն)
- Historic tour in 49 pictures
- Deutsches Nationaltheater (German National Theater)
- The Weimar Story
- Ginkgo Museum, Weimar
- Latin Place Names
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայմար» հոդվածին։ |