Ֆելիքս ֆոն Բոթմեր

գերմանացի գեներալ

Ֆելիքս ֆոն Բոթմեր (գերմ.՝ Felix von Bothmer, դեկտեմբերի 10, 1852(1852-12-10)[1], Մյունխեն, Բավարիա - մարտի 18, 1937(1937-03-18)[1], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[1]), գերմանացի ռազմական գործիչ, գեներալ, Հարավային բանակի հրամանատար (1915-1917)։

Ֆելիքս ֆոն Բոթմեր
գերմ.՝ Felix von Bothmer
դեկտեմբերի 10, 1852(1852-12-10)[1] - մարտի 18, 1937(1937-03-18)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Բավարիա
Մահվան վայրՄյունխեն, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Զորատեսակցամաքային զորքեր
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Արժանիքների շքանշան և Դաննեբերգի ասպետական շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս ֆոն Բոթմերը ծնվել է 1852 թվականի դեկտեմբերի 10-ին Մյունխենում` գերմանացի գեներալ կոմս Մաքս ֆոն Բոտմերի և նրա կնոջ Լաուրա ֆոն Ռեյխերտի ընտանիքում։ 1871 թվականին մտել է բավարական բանակ և հետագա քառասուն տարվա ընթացքում ծառայել բավարական ռազմական նախարարությունում ու բավարական գլխավոր շտաբում, 3 տարի ծառայել է Բեռլինում, Գլխավոր շտաբում, 1910 թվականից եղել է հետևակի գեներալ։ 1914 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել է 6-րդ բավարական պահուստային դիվիզիայի հրամանատար, 1915 թվականի մարտի 22-ին` 2-րդ բավարական պահուստային կորպուսի հրամանատար (1915 թվականի մայիսից վերանվանվել է Բոտմերի կորպուս), որը պաշտպանում էր Կարպատյան լեռների ոլորանները, ռուսական բանակի հարձակումներից։ Շուտով նշանակվել է Հարավային բանակի հրամանատար և մարտերի ընթացքում 1915 թվականի փետրվարի 5-ից մինչև ապրիլի 9-ը գրավել է Ջվինուվ լեռնաշղթան։ 1915 թվականի հուլիսի 7-ից մինչև 1917 թվականը եղել է Հարավային բանակի հրամանատար։ 1917 թվականի հուլիսին ետ է մղել ռուսական բանակի հարձակումը, գեներալ Բրուսիլովի գլխավորությամբ։ 1917 թվականին նշանակվել է 19-րդ բանակի հրամանատար Լոթարինգիայում։ 1918 թվականի ապրիլին կոչումը բարձրացել է մինչև գեներալ-գնդապետ։ Ավելի ուշ 1918 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է որպես խորհրդական բավարական ռազմական նախարարությունում։ Պաշտոնաթող է եղել 1918 թվականին, մահացել է Մյունխենում 1937 թվականի մարտի 18-ին։ .

Գրականություն խմբագրել

  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ; Астрель, 2003. — 896 с. — 5000 экз. — ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #116267542 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս ֆոն Բոթմեր» հոդվածին։