Գետնանուշի յուղ

բուսական յուղ, որը ստացվում է գետնանուշից

Գետնանուշի յուղ, գետնանուշից ստացված բուսական յուղ[1], որն ունի հագեցած համ ու բույր։ Հաճախ օգտագործվում է ամերիկյան, չինական խոհանոցներում, ինչպես նաև հարավային և հարավարևելյան Ասիայի խոհանոցներում[2], ինչպես անուշահոտություն ավելացնելու, այնպես էլ մթերքները տապակելու համար։ Գետնանուշի յուղից պատրաստվում է գետնանուշի կարագ։

Գետնանուշի յուղ
Ենթատեսակսերմի յուղ և չպնդացող յուղ
 Peanut oil Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

ԱՄՆ-ում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այլ յուղերի պակասի պատճառով աճել է համեմատաբար մատչելի՝ գետնանուշի յուղի օգտագործումը։

Օգտագործում խմբագրել

Սնունդ խմբագրել

 
Գետնանուշ 9417

Չզտված գետնանուշի յուղի այրման կետի ջերմաստիճանը ունի 160 °C է։ Գետնանուշի այս յուղն օգտագործվում է ուտեստների անուշահոտությունն ապահովելու համար և կարող է փոխարինել քունջութի յուղին։ Զտված գետնանուշի յուղի այրման կետի ջերմաստիճանը 232 °C է։ Այն սովորաբար օգտագործվում է մեծ չափաբաժիններով սննդամթերքները տապակելու համար, ինչպիս օրինակ, կարտոֆիլի ֆրին։

Այլ կիրառություն խմբագրել

Գետնանուշի յուղն օգտագործվում է մայոնեզի, մարգարինի և բուժիչ քսուքների արտադրության մեջ։ Յուղի պահպանման ժամկետը երկարացնելու համար երբեմն նրա մեջ ավելացվում են հակաօքսիդներ[3]։

Ինչպես այլ բուսական յուղերը, այնպես էլ գետնանուշի յուղը կարելի է օգտագործել լուծման գործընթացում։ Այն անվտանգ է նաև մերսման համար։

Վառելիք խմբագրել

1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսին անգլ.՝ Otto ընկերությունը Ֆրանսիայի կառավարության խնդրանքով ցուցադրել է, որ գետնանուշի յուղը կարելի է օգտագործել որպես դիզելային շարժիչի վառելանյութ։ Դա եղել է բիոդիզելի[Ն 1] ամենավաղ ցուցադրումներից մեկը։

Բաղադրություն խմբագրել

Գետնանուշի յուղի հիմնական բաղադրիչներն են հանդիսանում օլեինաթթու (46,8%), լինոլաթթու[Ն 2] (33,4%) և պալմիտինաթթու (10,0%)։ Յուղը պարունակում է նաև ստեարինաթթու, արախիդոնաթթու, բեհենաթթու, լինոցերաթթու և այլ ճարպաթթուներ:

 
4 գալոն գետնանուշի յուղ

Հատկություններ խմբագրել

Գետնանուշի յուղը անգույն է կամ կանաչադեղնավուն, սառչում է 3 °C-ից 5 °C ջերմաստիճանում, խտությունը 0,91-0,92×10³ կգ/մ³: Այն չի չորանում և չի լուծվում ջրում։

Սննդային արժեք խմբագրել

Համաձայն ԱՄՆ գյուղդեպարտամենտի տվյալների՝ 100գ. գետնանուշի յուղը պարունակում է 17,7գ. հագեցած ճարպ, 48,3գ. մոնոչհագեցած ճարպ և 33,4գ. պոլիչհագեցած ճարպ։

Վտանգ խմբագրել

Թունավոր նյութեր խմբագրել

Գետնանուշի յուղը բարձր կարգի մաքրման դեպքում կարող է պարունակել հեքսանի հետքեր, նավթամշակման պրոդուկտ, որն օգտագործվում է պինդ գետնանուշի մասնիկներից յուղն առանձնացնելու համար։ Առնետների վրա կատարված ուսումնասիրություններից հետո «ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը» (անգլ.՝ EPA) հեքսանը ճանաչել է որպես նեյրոտոքսին։ Սննդամթերքների անվտանգության պահանջներում խոհարարական յուղերում հեքսանի օգտագործման սահմանների վերաբերյալ որևէ սահմանափակում նախատեսված չէ։

Որակի վերահսկողությունն անտեսելու դեպքում, գետնանուշը, եթե պարունակում է բորբոս, ապա արտադրում է խիստ թունավոր աֆլատոքսին[4], և այն կարող է առաջացնել դրանից ստացված յուղի աղտոտում։

Ալերգեններ խմբագրել

Գետնանուշից ալերգիա ունեցող մարդիկ կարող են օգտագործել գետնանուշի բարձր կարգի մաքրման զտված յուղ միայն[5]։ Ռաֆինացված գետնանուշի յուղերի մեծ մասը չեն պարունակում գետնանուշի ալերգեններ։ Գիտնականներն ապացուցել են, որ այդպիսի յուղերը անվտանգ են գետնանուշից ալերգիա ունեցող մարդկանց մեծամասնության համար։

Խնդիր է նաև այն, որ մթերքի վերամշակման աստիճանը հաճախ պարզ չի լինում։

Յուղերի հատկություններ և այրման կետ խմբագրել

Ստորև ներկայացված աղյուսակները հնարավորություն են տալիս տեսնել ավոկադոյի յուղի կազմությունը, հատկությունները և համեմատել այլ յուղերի հետ։

Բուսական յուղի հատկություններ[6][7]
Տեսակ Վերամշակում[8] Հագեցած
ճարպային

թթուներ

Մոնոչհագեցած
ճարպաթթուներ
Պոլիչհագեցած
ճարպաթթուներ
Այրման կետ
Ընդ․[6] Օլեին
թթու
(ω-9)
Ընդ․[6] α-լինոլեն․

(ω-3)
Լինոլեն․

(ω-6)
ω-6:3
հար․
Նուշ
Ավոկադո[9] 11.6 70.6 52-66[10] 13.5 1 12.5 12.5:1 250 °C (482 °F)[11]
Բրազիլական ընկույզ[12] 24.8 32.7 31.3 42.0 0.1 41.9 419:1 208 °C (406 °F)[13]
Կանոլա[14] 7.4 63.3 61.8 28.1 9.1 18.6 2:1 238 °C (460 °F)[13]
Հնդկական ընկույզ
Իսպանական եղեսպակի սերմեր
Կակաոյի յուղ
Կոկոս[15] 82.5 6.3 6 1.7 175 °C (347 °F)[13]
Եգիպտացորեն[16] 12.9 27.6 27.3 54.7 1 58 58:1 232 °C (450 °F)[17]
Բամբակի սերմեր[18] 25.9 17.8 19 51.9 1 54 54:1 216 °C (420 °F)[17]
Կտավատ[19] 9.0 18.4 18 67.8 53 13 0.2:1 107 °C (225 °F)
Խաղողի կորիզ   10.5 14.3 14.3   74.7 - 74.7 very high 216 °C (421 °F)[20]
Կանեփի սերմ[21] 7.0 9.0 9.0 82.0 22.0 54.0 2.5:1 166 °C (330 °F)[22]
Vigna mungo
Մանանեխի յուղ
Ձիթապտուղ[23] 13.8 73.0 71.3 10.5 0.7 9.8 14:1 193 °C (380 °F)[13]
Արմավենի[24] 49.3 37.0 40 9.3 0.2 9.1 45.5:1 235 °C (455 °F)
Գետնանուշ[25] 20.3 48.1 46.5 31.5 0 31.4 շատ բարձր 232 °C (450 °F)[17]
Պեկանի յուղ (պեկան)
Պերիլայի յուղ
Բրնձի թեփի յուղ
Կանճրակի յուղ (Կանճրակ)[26] 7.5 75.2 75.2 12.8 0 12.8 very high 212 °C (414 °F)[13]
Քունջութ[27] ? 14.2 39.7 39.3 41.7 0.3 41.3 138:1
Սոյա[28] Մասամբ հիդր․ 14.9 43.0 42.5 37.6 2.6 34.9 13.4:1
Սոյա[29] 15.6 22.8 22.6 57.7 7 51 7.3:1 238 °C (460 °F)[17]
Ընկույզի յուղ
Արևածաղիկ (ստանդարտ)[30] 10.3 19.5 19.5 65.7 0 65.7 very high 227 °C (440 °F)[17]
Արևածաղիկ (< 60% լինոլեային)[31] 10.1 45.4 45.3 40.1 0.2 39.8 199:1
Արևածաղիկ (> 70% օլենային)[32] 9.9 83.7 82.6 3.8 0.2 3.6 18:1 232 °C (450 °F)[33]
Բամբակենի[34] Հիդրոգ․ 93.6 1.5 0.6 0.2 0.3 1.5:1
Արմավ[35] Հիդրոգ․ 88.2 5.7 0
Սննդառական արժեքն արտահայտված է տոկոսներով (%) ըստ ընդհանուր ճարպի կշռի


Յուղերի այրման կետեր
Նկար Յուղ Որակ Այրման կետ[Ն 3]
  Նուշ - Նուշի յուղ 221°C 430°F[36]
  Ավոկադո - Ավոկադոյի յուղ ռաֆինացված 270°C 520°F[37][33]
  Մանանեխ - Մանանեխի յուղ 250°C 480°F[38]
  Կենդանական ճարպ - Ճրագու/Tallow 250°C 480°F
  Կարագ 150°C 302°F[39]
  Հալած յուղ - Կարագ զտած 250°C 482°F[40]
  Կանոլայի յուղ (կանոլա) 220-230°C[41] 428–446°F
  Կանոլայի յուղ (Սևուկ) մամլած-մեխանիկական ճզմած 190-232°C 375-450°F[42]
  Կանոլայի յուղ (կանոլա) ռաֆինացված 204°C 400°F
  Կանոլայի յուղ (կանոլա) չռաֆինացված 107°C 225°F
  Գերչակ - Գերչակի ձեթ ռաֆինացված 200°C[43] 392°F
  Կոկոս - Կոկոսի յուղ ռաֆինացված, չոր 232°C 450°F[44]
  Կոկոս - Կոկոսի յուղ չռաֆինացված, չոր մեխ․ առաջնային ճզմամբ զտում 177°C 350°F[44]
  Եգիպտացորեն - Եգիպտացորենի յուղ 230-238°C[45] 446-460°F
  Եգիպտացորեն - Եգիպտացորենի յուղ չռաֆինացված 178°C[43] 352°F
  Բամբակենի - Բամբակենու յուղ ռաֆինացված, սպիտակեցրած, հոտազրկված 220-230°C[46] 428–446 °F
  Կտավատ - Կտավատի յուղ չռաֆինացված 107°C 225°F[33]
  Խոզաճարպ - հալած խոզի յուղ 190°C 374°F[39]
  Ձիթապտուղ - Ձիթապտղի յուղ ռաֆինացված 199-243°C 390-470°F[47]
Ձիթապտուղ - Ձիթապտղի յուղ առաջնային զտմամբ 210°C[43] 410°F
Ձիթապտուղ - Ձիթապտղի յուղ լրացուցիչ մաքրմամբ, ցածր թթվայնությամբ, բարձրորակ 207°C 405°F[33][48]
Ձիթապտուղ - Ձիթապտղի յուղ լրացուցիչ զտմամբ 190°C 374°F[48]
Ձիթապտուղ - Ձիթապտղի յուղ լրացուցիչ զտմամբ 160°C 320°F[33]
  Արմավենազգիներ Արմավի յուղ կոտրարտած 235°C[49] 455°F
  Գետնանուշ - Գետնանուշի յուղ ռաֆինացված 232°C[33] 450°F
Գետնանուշ - Գետնանուշի յուղ 227-229°C[33][50] 441-445°F
Գետնանուշ - Գետնանուշի յուղ չռաֆինացված 160°C[33] 320°F
  Բրինձ - Բրնձի թեփի յուղ ռաֆինացված 232°C[51] 450°F
  Safflower oil չռաֆինացված 107°C 225°F[33]
Safflower oil կիսառաֆինացված 160°C 320°F[33]
Safflower oil ռաֆինացված 266°C 510°F[33]
  Քունջութ - Քունջութի ձեթ չռաֆինացված 177°C 350°F[33]
Քունջութ - Քունջութի ձեթ կիսառաֆինացված 232°C 450°F[33]
  Սոյա - Սոյայի յուղ 234°C[52] 453°F
  Արևածաղիկ Արևածաղկի յուղ չեզոք, մոմազերծ, գունաթափ & հոտազրկված 252-254°C[53] 486–489°F
Արևածաղիկ Արևածաղկի յուղ կիսառաֆինացված 232°C[33] 450°F
Արևածաղիկ Արևածաղկի յուղ 227°C[33] 441°F
Արևածաղիկ Արևածաղկի յուղ չռաֆինացված, առաջնային զտում սառը մամլմամբ, հում 107°C[54] 225°F
Բարձր յուղայնությամբ արևածաղկի յուղ ռաֆինացված 232°C 450°F[33]
Բարձր յուղայնությամբ արևածաղկի յուղ չռաֆինացված 160°C 320°F[33]
  Խաղող - Խաղողի կորիզների յուղ 216°C 421°F
Բուսական յուղի խառնուրդ ռաֆինացված 220°C[48] 428°F


Յուղերի հատկությունները
Յուղի տեսակ Ընդհանուր ճարպ (գ) Հագեցած ճարպ (գ) Մոնոֆորացված ճարպ (գ) Պոլիոհամակարգային յուղ (գ) Ծխի ջերմաստիճանը
Սևուկի յուղ 100 7 63 28 205 °C (401 °F)[55][56]
Կոկոսի յուղ 100 86 6 2 177 °C (351 °F)
Եգիպտացորենի յուղ 100 15 30 55 230 °C (446 °F)[57]
Ձիթայուղ 100 14 73 11 190 °C (374 °F)[57]
Գետնանուշի յուղ 100 17 46 32 225 °C (437 °F)[57]
Բրնձի յուղ[58] 100 25 38 37 250 °C (482 °F)[59]
Սոյայի յուղ 100 16 23 58 257 °C (495 °F)[57]
Արևածաղկի ձեթ 100 11 20 69 225 °C (437 °F)[57]
Արևածաղկի ձեթ (բարձր որակի) 100 12 84[55] 4[55]
Բուսական յուղ (հիդրոգենացված) 71 23 8 37 165 °C (329 °F)[57]
Կարագ 81 51 21 3 150 °C (302 °F)[57]
Ճարպ / կենդանական յուղ 100 39 45 11 190 °C (374 °F)[57]

Նշումներ խմբագրել

  1. Բիոդիզելը հեղուկ շարժիչային կենսավառելիք է, որը ճարպաթթուների մոնոալկիլային էթերների խառնուրդ է։
  2. Լինոլաթթու՝ կարբոնաթթու՝ երկու մեկուսացված կրկնակի կապերով։ Պատկանում է օմեգա 6 չհագեցած ճարպաթթուներին։
  3. Աղյուսակում նշաված յուղերի այրման կետը ամբողջովին կախված է ազատ ճարպաթթուների պարունակությունից, որոնք աճում են պահպանելու ընթացքում։ Այրման կետի ջերմաստիճանը ընկնում է, երբ դրանք թեկուզ մասամբ քայքայվում են ազատ ճարպաթթուների և գլիցերինի։ Գլիցերինի մի մասը քայքայվում է առաջացնելով ակրոլեին, որը տաքացրած յուղի կամ ձեթի ծխի առաջացման հիմնական աղբյուրն է։ Այսպիսով, ի տարբերություն չհիդրոլիզացված յուղի, հիդրոլիզացված յուղը ծխում է ավելի ցածր ջերմաստիճանում (Gunstone, Frank, ed. Vegetable oils in food technology: composition, properties and uses. John Wiley & Sons, 2011.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Растительные масла: полезные и вредные свойства, производство, хранение». OUM.RU (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Азиатская кухня, рецепты с фото на RussianFood.com: 7314 рецепта». www.russianfood.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «АНТИОКСИДАНТЫ И ИХ ПОЛЕЗНЫЕ СВОЙСТВА». Яндекс Дзен (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: Text "Платформа для авторов, издателей и брендов" ignored (օգնություն)
  4. «Афлатоксины в орехах. Плесень в орехах, зерновых и сухофруктах – очень опасна». Яндекс.Здоровье (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Рафинированное масло: вред и польза. Как рафинируют масло». OUM.RU (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 «US National Nutrient Database, Release 28». United States Department of Agriculture. May 2016.Այս աղյուսակի բոլոր արժեքները այս տվյալների բազայից են, եթե այլ բան նշված չէ։
  7. «Fats and fatty acids contents per 100 g (click for "more details"). Example: Avocado oil (user can search for other oils)». Nutritiondata.com, Conde Nast for the USDA National Nutrient Database, Standard Release 21. 2014. Վերցված է 7 September 2017-ին. Values from Nutritiondata.com (SR 21) may need to be reconciled with most recent release from the USDA SR 28 as of Sept 2017.
  8. «USDA Specifications for Vegetable Oil Margarine Effective August 28, 1996» (PDF).
  9. «Avocado oil, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  10. Feramuz Ozdemir; Ayhan Topuz (May 2003). «Changes in dry matter, oil content and fatty acids composition of avocado during harvesting time and post-harvesting ripening period» (PDF). Elsevier. Վերցված է 15 January 2020-ին.
  11. Marie Wong; Cecilia Requejo-Jackman; Allan Woolf (April 2010). «What is unrefined, extra virgin cold-pressed avocado oil?». Aocs.org. The American Oil Chemists’ Society. Վերցված է 26 December 2019-ին.
  12. «Brazil nut oil, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Katragadda, H. R.; Fullana, A. S.; Sidhu, S.; Carbonell-Barrachina, Á. A. (2010). «Emissions of volatile aldehydes from heated cooking oils». Food Chemistry. 120: 59–65. doi:10.1016/j.foodchem.2009.09.070.
  14. «Canola oil, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  15. «Coconut oil, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  16. «Corn oil, industrial and retail, all purpose salad or cooking, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Wolke, Robert L. (May 16, 2007). «Where There's Smoke, There's a Fryer». The Washington Post. Վերցված է March 5, 2011-ին.
  18. «Cottonseed oil, salad or cooking, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  19. «Linseed/Flaxseed oil, cold pressed, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  20. Garavaglia J, Markoski MM, Oliveira A, Marcadenti A (2016). «Grape Seed Oil Compounds: Biological and Chemical Actions for Health». Nutrition and Metabolic Insights. 9: 59–64. doi:10.4137/NMI.S32910. PMC 4988453. PMID 27559299.
  21. Callaway J, Schwab U, Harvima I, Halonen P, Mykkänen O, Hyvönen P, Järvinen T (April 2005). «Efficacy of dietary hempseed oil in patients with atopic dermatitis». The Journal of Dermatological Treatment. 16 (2): 87–94. doi:10.1080/09546630510035832. PMID 16019622. S2CID 18445488.
  22. «Smoke points of oils» (PDF).
  23. «Olive oil, salad or cooking, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  24. «Palm oil, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  25. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 61.
  26. «Safflower oil, salad or cooking, high oleic, primary commerce, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  27. «Soybean oil». FoodData Central. fdc.nal.usda.gov.
  28. «Soybean oil, salad or cooking, (partially hydrogenated), fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  29. «Soybean oil, salad or cooking, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  30. «Sunflower oil, 65% linoleic, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 15 November 2018-ին.
  31. «Sunflower oil, less than 60% of total fats as linoleic acid, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  32. «Sunflower oil, high oleic - 70% or more as oleic acid, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  33. 33,00 33,01 33,02 33,03 33,04 33,05 33,06 33,07 33,08 33,09 33,10 33,11 33,12 33,13 33,14 33,15 33,16 «Smoke Point of Oils». Baseline of Health. Jonbarron.org. 2012-04-17. Վերցված է 2019-12-26-ին.
  34. «Cottonseed oil, industrial, fully hydrogenated, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  35. «Palm oil, industrial, fully hydrogenated, filling fat, fat composition, 100 g». US National Nutrient Database, Release 28, United States Department of Agriculture. May 2016. Վերցված է 6 September 2017-ին.
  36. Jacqueline B. Marcus (2013). Culinary Nutrition: The Science and Practice of Healthy Cooking. Academic Press. էջ 61. ISBN 978-012-391882-6. «Table 2-3 Smoke Points of Common Fats and Oils»
  37. "Smoking Points of Fats and Oils." http://whatscookingamerica.net/Information/CookingOilTypes.htm
  38. "Mustard Oil" http://www.clovegarden.com/ingred/oi_mustz.html
  39. 39,0 39,1 The Culinary Institute of America (2011). The Professional Chef (9th ed.). Hoboken, New Jersey: John Wiley & Sons. 978-0-470-42135-2. OCLC 707248142.
  40. "Charts Bin" http://chartsbin.com/view/1962
  41. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 121.
  42. «What is the "truth" about canola oil?». Spectrum Organics, Canola Oil Manufacturer. Արխիվացված է օրիգինալից July 24, 2011-ին.
  43. 43,0 43,1 43,2 Detwiler, S. B.; Markley, K. S. (1940). «Smoke, flash, and fire points of soybean and other vegetable oils». Oil & Soap. 17 (2): 39–40. doi:10.1007/BF02543003.
  44. 44,0 44,1 Nutiva, Coconut Oil Manufacturer, http://nutiva.com/introducing-nutiva-refined-coconut-oil/
  45. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 284.
  46. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 214.
  47. «Olive Oil Smoke Point». Վերցված է 2016-08-25-ին.
  48. 48,0 48,1 48,2 Gray, S (June 2015). «Cooking with extra virgin olive oil» (PDF). ACNEM Journal. 34 (2): 8–12.
  49. Scheda tecnica dell'olio di palma bifrazionato PO 64. (իտալ.)
  50. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 234.
  51. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 303.
  52. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 92.
  53. Vegetable Oils in Food Technology (2011), էջ. 153.
  54. «Organic unrefined sunflower oil». Վերցված է 18 December 2016-ին.
  55. 55,0 55,1 55,2 «Nutrient database, Release 25». United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  56. Katragadda, H. R.; Fullana, A. S.; Sidhu, S.; Carbonell-Barrachina, Á. A. Emissions of volatile aldehydes from heated cooking oils(անգլ.) // Food Chemistry : journal. — 2010. — Т. 120. — С. 59. — doi:10.1016/j.foodchem.2009.09.070
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 57,6 57,7 The Culinary Institute of America The Professional Chef. — 9th. — Хобокен․ Нью-Джерси]]: John Wiley & Sons, 2011. — ISBN 978-0-470-42135-2
  58. «Турбо-страница». yandex.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  59. «Rice Bran Oil FAQ's». AlfaOne.ca. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանուշի յուղ» հոդվածին։