Ստեարինաթթու, օկտադեկանաթթու, ալիֆատիկ շարքի միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 69,6 °C, եռմանը՝ 376,1 °C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է եթերում և սպիրտում։ Ստեարինաթթվի աղերը՝ ստեարատները, մակերևութային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ստեարինաթթվի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդանական ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ստեարինաթթուն անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ստեարինաթթու ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Մաքուր Ստեարինաթթու օգտագործում են օրգանական սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Ա), տեխ․ Ստեարինաթթուն որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb և ն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ստեարինաթթուն և նրա էսթերները՝ օծանելիքի բաղադրության մեջ։
Ստեարինաթթու |
---|
 |
Քիմիական բանաձև | C₁₈H₃₆O₂ |
---|
Մոլային զանգված | 4,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 0,94 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Հալման ջերմաստիճան | 69,6 °C և 71 °C[2] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 361 °C և 383[3] °C |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 57-11-4 |
---|
PubChem | 5281 |
---|
EINECS համար | 200-313-4 |
---|
SMILES | CCCCCCCCCCCCCCCCCC(=O)O |
---|
ЕС | 200-313-4 |
---|
ChEBI | 5091 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |