Պալմիտինաթթու
Պալմիտինաթթու, CH3(CH2)14COOH, միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալված ջերմաստիճանը՝ 63,1°С, եռմանը՝ 351,5°С։
Պալմիտինաթթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₆H₃₂O₂ |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,8527 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 62,49 ± 0,02 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 351,5 °C[3][4] և 351 ± 6 °C[2] °C |
Այրման ջերմաստիճան | 192 °C |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,43345[2] |
Դասակարգում | |
CAS համար | 57-10-3 |
PubChem | 985, 135369651 |
EINECS համար | 200-312-9 |
SMILES | CCCCCCCCCCCCCCCC(=O)O |
ЕС | 200-312-9 |
ChEBI | 960 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՋրում չի լուծվում, չափավոր լուծվում է սպիրտում, բենզոլում, ացետոնում։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, գլիցերինային էսթերների ձևով մտնում է համարյա բոլոր բնական ճարպերի բաղադրության մեջ․ խոզի ճարպում՝ 30% , կովի յուղում՝ 25% են։ Պալմիտինաթթուի և բարձրակարգ սպիրտների էսթերներն առաջացնում են մոմեր։
Նշանակություն
խմբագրելՊալմիտինաթթուի ցետիլային էսթերը կազմում է սպերմացումի կարևորագույն բաղադրիչը, միրիցիլայինը՝ մեղրամոմի են։ Կենդանիների օրգանիզմում Պալմիտինաթթուի կենսասինթեզն իրականանում է А կոֆերմենտի մասնակցությամբ։ Պալմիտինաթթու ստանում են բնական ճարպերից․ վերջինս ենթարկում են հիդրոլիզի և ստացված թթուների խառնուրդից անջատում վերաբյուրեղացմամբ։
Կիրառում
խմբագրելՊալմիտինաթթուի որոշ էսթերներ օգտագործվում են լվացող միջոցների, կոսմետիկական պատրաստուկների ստացման համար։ Պալմիտինաթթուի և ստեարինաթթվի խառնուրդը ստեարինի հիմքն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 palmitic acid
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 3—294. — ISBN 978-1-4987-5428-6
- ↑ 3,0 3,1 Holzgrabe U. Charged aerosol detector response modeling for fatty acids based on experimental settings and molecular features: a machine learning approach // J. Cheminform. / N. Jeliazkova, B. Zdrazil, K. Martinez-Mayorga — BMC, 2021. — Vol. 13, Iss. 1. — ISSN 1758-2946 — doi:10.1186/S13321-021-00532-0
- ↑ 4,0 4,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմիտինաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ |