Կանճրակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Կանճրակ (Carthamus)
L., 1753

Կանճրակ, գաթի ծաղիկ (լատին․՝ Carthamus), բարդածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, ամուր, մազածածկ կամ մերկ, բարձրությունը՝ 40-90 սմ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, նշտարաձև, փշոտ։ Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն, դեղին, նարնջագույն, վարդագույն, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, քառանիստ, սպիտակ, մերկ, փայլուն սերմնապտուղ է։ Միամյա, ձիթատու և ներկատու բույս Է։ Ցողունի բարձրությունը՝ 40-100 սմ է և ուղղաձիգ կանգուն, մերկ, տերևները՝ նստադիր, նշտարաձև, կաշեկերպ, ծաղկաբույլը՝ զամբյուղ, ծաղիկները ՝ խողովակաձև, սպիտակ, դեղին, նարնջագույն։

Փոշոտում խմբագրել

Փոշոտումը՝ խաչաձև, պտուղը սպիտակ է, սերմնապտղի նման՝ չթափվող և պինդ պատյանով, ինչպես արևածաղկինը։ Պարունակում Է 25-37% բուսական յուղ, որն օգտագործվում Է սննդի մեջ, ինչպես նաև մարգարինի, ներկերի, օճառի, օլիֆի, լինոլեումի արտադրությունում։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերինը՝ չոր, քարքարոտ լանջերին, անտառներում, ցանքերում և այլն։ Մշակվում Է Միջին Ասիայում և Անդրկովկասում։

Կիրառում և նշանակություն խմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ներկւսնյութեր (կարմիր և դեղին)։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, քրտնաբեր և այլն միջոց։ Պսակաթերթիկներից ստացվող ներկը օգտագործվում Է գորգագործության մեջ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի Է մոտ 19 տեսակ, մշակվում Է մեկը՝ գաթի ծաղիկը (Carthamus tinctorius)։ Հայտնի է 25, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • կանճրակ խավոտ (C. lanatus),
  • կանճրակ գիպսասեր (C. gypsicola),
  • կանճրակ Թամամշյանի (C. tamamschyanae),
  • կանճրակ թխակապույտ (C. glaucus),
  • կանճրակ ներկատու (C. tinctorius) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 238  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։