Մարգարին
Մարգարին (ֆրանս.՝ margarine), սննդանյութ, ձեթերի ու կենդանական ճարպերի, կաթի, համեմունքների և այլ նյութերի խառնուրդ։ Սննդարարությամբ, համով, քիմիական բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով նման է կարագին։ Մարգարինն օրգանիզմում յուրացվում է 94-97,6 %-ով, կարագը՝ 93-98,5 %-ով։
![]() | |
Ենթատեսակ | մարգարին և նման ուտելի ճարպ[1], Margarines, spreads, mayonnaise and other fatty emulsion products?, fat spread? և բուսական ճարպ |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | բուսական յուղ |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Margarine_BMK.jpg/265px-Margarine_BMK.jpg)
Տարբերում են՝
- Կաթնային
- Խոհարարական
- Փոշենման մարգարիններ
Կաթնային մարգարինը ճարպի էմուլսիան է կաթում, որն օգտագործվում է անմիջականորեն և խոհարարական նպատակներով։ Խոհարարական մարգարինը բուսական ձեթերի և կենդանական ճարպերի խառնուրդ է, օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ և խոհարարական գործում։ Փոշենման մարգարինն օգտագործվում է խտացված սննդի պատրաստման համար։
Արևմտյան Եվրոպայում մարգարինի արտադրությունն սկսվել է 1869 թվականին։ Մարգարինի արտադրության հիմնական հումքը բուսական ձեթերը (օգտագործվում են առանց հիդրոգենացման կամ հիդրոգենացումից հետո) և կենդանական ճարպերն (տավարի, ոչխարի, խոզի, ոսկրի) են։ Մարգարինի արտադրության համար ճարպերը նախ ռաֆինացնում և հոտազերծում են, ապա պատրաստում ջրաճարպային էմուլսիա։ Կաթը մերում են կաթնաթթվային մանրէների օգնությամբ։ Որպես համեմունք ավելացնում են կերակրի աղ (0,2-0,7 %), շաքար, առանձին տեսակներին՝ կակաո, սուրճ, վանիլին և այլն։ Բարձրարժեք մարգարինին ավելացվում է նաև կարագ, բնական սննդային ներկեր, վիտամիններ, կաթնասեր և այլն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 301)։ |