Գեորգ Շոլթի (անգլ.՝ Georg Solti, իսկական անուն-ազգանունը՝ Դյորդ Շտեռն, հոկտեմբերի 21, 1912(1912-10-21)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 5, 1997(1997-09-05)[1][2][3][…], Անթիբ[4]), հրեական ծագումով հունգարացի և անգլիացի դիրիժոր։

Գեորգ Շոլթի
Sir George Solti 6 Allan Allan Warren.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1912(1912-10-21)[1][2][3][…]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա, Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 5, 1997(1997-09-05)[1][2][3][…] (84 տարեկան)
Անթիբ[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար, երաժիշտ, կոմպոզիտոր և music director
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԲավարիայի պետական օպերա
ԼեյբլԴեկա Ռեկորդս և Decca Navigator System?
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1930)
ԱմուսինValerie Pitts?
ՊարգևներԲրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր, Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով, Գրեմի կյանքի նվաճումների համար, Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև, Լեոնի Սոնինգի մրցանակ, Geneva International Music Competition?, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի մեդալ, Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան, Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Hans von Bülow Medal?, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Բրիտանական կայսրության շքանշան
Georg Solti Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանքԽմբագրել

Ծնվել է 1912 թվականին հրեական ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Միկլոշ Հորթիի վարած քաղաքականության արդյունքում, որով ազգությամբ ոչ հունգարացիներն ընդունում էին հունգարական լեզուն ու մշակույթը, Շոլթիի հայրը երեխաների «Դյորդ» ազգանունը փոխել է «Շոլթի»՝ հունգարական Շոլթ քաղաքի անունով, որտեղից ծագում էր նրանց ընտանիքը։ Հետագայում դիրիժորը գերմանականացրել է իր անունը և դարձել «Գեորգ»։

Դաշնամուր ու կոմպոզիցիա ուսանել է Բուդապեշտի՝ Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Էռնստ ֆոն Դոնանյին, Լեո Վեյները, Բելա Բարտոկը, Զոլտան Կոդայը, Առնոլդ Սեկեյը։

Շոլթին իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Բուդապեշտի օպերայում որպես դաշնակահար։ Որպես նվագակցող՝ նա 1935 թվականին Բրունո Վալտերի, իսկ 1936-1937 թվականներին Արտուրո Տոսկանինիի հետ մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։

Որպես դիրիժոր Շոլթին առաջին անգամ հանդես է եկել Բուդապեշտում 1938 թվականին՝ Ավստրիայի անշլյուսի օրը, երբ կատարվել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ստեղծագործությունը։ 1939 թվականին, փրկվելով գերմանական նացիզմից, արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ հանդես է եկել որպես դաշնակահար և Ժնևի միջազգային մրցույթում (1942) ստացել առաջին մրցանակ։

 
Լոնդոնի Թագավորական օպերայի Ծաղկի սրահը

Պատերազմից հետո եղել է Մյունխենում, դարձել Բավարիայի պետական օպերայի, ապա Ֆրանկֆուրտի օպերայի երաժշտական ղեկավարը։ 1951 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։ 1961-1962 թվականներին եղել է Դալասի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը։

1961-1971 թվականներին ղեկավարել է Լոնդոնի Թագավորական օպերան՝ զգալիորեն բարձրացնելով նրա գեղարվեստական մակարդակը և այն դարձնելով աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկը։ 1972 թվականին Գեորգ Շոլթին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ 1969-1991 թվականներին ղեկավարել է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Կատարել ու ձայնագրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Դրանցից են Շյոնբերգի «Մովսես և Ահարոն», Վերդիի «Օթելլո», Վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերներ», Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները, Շումանի, Բրամսի, Բրուքների, Մալերի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, նա նվագախմբի հետ ելույթ է ունեցել 999 անգամ․ 1000-րդ ներկայացումը նախատեսվել էր դիրիժորի 85-ամյակին, սակայն նա չի ապրել մինչ այդ։

Աշխատել է նաև Փարիզի նվագախմբի հետ (1972-1975 թվականներին եղել է նրա երաժշտական ղեկավարը), Վիեննայի ու Լոնդոնի ֆիլհարմոնին նվագախմբերի հետ (դրանք ղեկավարել է 1979-1983 թվականներին), նրանց հետ ձայնագրել է մի շարք սկավառակներ (Մոցարտ, Չայկովսկի, Էդվարդ Էլգար, Ստարվինսկի, Շտրաուս, Մայքլ Թիփեթ, Շոստակովիչ

1993-1994 թվականներին եղել է Զալցբուրգի Զատկի փառատոնի տնօրենը։

Իր ցանկության համաձայն՝ թաղվել է Հունգարիայում․ նրա գերեզմանը գտնվում է Բարտոկի գերեզմանի մոտ։

Ստեղծագործություն և ժառանգությունԽմբագրել

Շոլթիի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ, դետալների նուրբ մշակմամբ և կատարման դրամատիկական ամբողջականությամբ։ Վերջին շրջանում նկատվում է հուզական մեծ զսպվածության ձգտումը, ինչպես նաև հնչյունական պարզ ու թափանցիկ հավասարակշռումը։

Դիրիժորի գլխավոր ձեռքբերումներից կարելի է համարել Ռիխարդ Վագների օպերաների (առաջին հերթին՝ «Նիբելունգի մատանին»), Մոցարտի, Վերդիի, Շյոնբերգի, Բեթհովենի սիմֆոնիաների, Շտրաուսի, Շուբերտի, Շումանի, Բրուքների, Մալերիս, Բարտոկի տեղծագործությունների ձայնագրությունները։ Սա կազմում է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի ողջ շրջանը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։

ՀուշագրությունԽմբագրել

Ամերիկացի արձակագիր Հարվի Սաքսի օգնությամբ նա Շոլթին թողել է հուշագրություն՝ «Շոլթին Շոլթիի մասին», 1997։

ՃանաչումԽմբագրել

Գերոգ Շոլթին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (1971), Թագավորական ֆիլհարմոնիկ համայնքի ոսկե մեդալով (1989), Արվեստների ու գրականության շքանշանով (1995)։

Շոլթիի ձայնագրությունները 31 անգամ արժանացել են Գրեմմի մրցանակի․ այս բացառիկ փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ընդգրկված է Gramophone ամսագրի փառքի սրահում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118615424 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02 

ԳրականությունԽմբագրել

  • Ե․ Ն․ Շելուխինա Սըր շեորգ Շոլթի, Հանդիպումներ Ռուսաստանի հետ — М.: Հրատարակիչ՝ Գ․ Ա․ Սաամով, 2012. — 160 էջ — 1000 օրինակ — ISBN 978-5-902534-09-9.

Արտաքին հղումներԽմբագրել