Մի վշտանա (վրացերեն՝ არ იდარდო!, ռուս.՝ Не горюй!), խորհրդային կատակերգա-դրամատիկական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1969 թվականին՝ Գեորգի Դանելիայի կողմից: Ֆիլմն իրենից ներկայացնում է ֆրանսիացի գրող Կլոդ Տիլյոյի «Իմ քեռի Բենժամենը» վեպի ազատ էկրանավորումը, որի գործողությունները տեղափոխվել են 19-րդ դարի վերջերի Վրաստան:

Picto infobox cinema.png
Մի վշտանա
ռուս.՝ Не горюй!
Stamps of Georgia, 2003-01.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թվականդեկտեմբերի 22, 1969[1][2] և մայիսի 8, 1970
Լեզուռուսերեն և վրացերեն
ՌեժիսորԳեորգի Դանելիա
Սցենարի հեղինակՌեզո Գաբրիաձե
ԴերակատարներՎախթանգ Կիկաբիձե, Անաստասիա Վերտինսկայա, Դավիթ Աբաշիձե, Եվգենի Լեոնով, Սերգո Զաքարիաձե, Սոֆիկո Ճիաուրելի, Վերա Անջափարիձե, Կառլո Սականդելիձե, Զուրաբ Քափիանիձե[3] և Արիադնա Շենգելայա[3]
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունԳիա Կանչելի
Պատմվածքի վայրՎրաստան
ԿինոընկերությունՎրացֆիլմ և Մոսֆիլմ
Տևողություն94 րոպե

ՍյուժենԽմբագրել

Վրաստան, 19-րդ դարի վերջեր... Բենջամեն Գլոնտին ուսանելով բժշկի մասնագիտությունը, վերադարձել է հայրենի քաղաք: Նա բոլորովին չի շտապում վճարել ուսման համար վերցված պարտքերը և բուժել հիվանդներին, այլ ժամանակն անց է կացնում ընկերների հետ՝ խրախճանքներով ու խնջույքներով:

Մեծ ընտանիքի և դրան գումարած Բենջամենի հոգսը ընկած է նրա քրոջ՝ Սոֆիկոյի ուսերին: Փորձելով խելքի բերել եղբորն ամուսնությամբ, նա Բենջամենին ցանկանում է միավորել տեղացի ունևոր դեղագործի դստեր հետ: Բենջամենի անհոգ կյանքն անսպասելիորեն բարդանում է:

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Կերպար
Վախթանգ Կիկաբիձե Բենջամեն Գլոնտի
Սերգո Զաքարիաձե Լևան Ցինցաձե
Սոֆիկո Ճիաուրելի Սոֆիկո
Անաստասյա Վերտինսկայա Մերի Ցինցաձե
Վերիկո Անջափարիձե Կոկի Կալանդաձեի մայրը
Արիադնա Շենգելայա իշխանուհի, գեներալի կինը
Դավիթ Աբաշիձե գեներալ Վախվարի
Գեորգի Քավթառաձե Լուկա
Իպոլիտ Խվիչիա Սանդրո
Բաադուր Ծուլաձե ձկնորս Վանո
Լիա Գուդաձե Մարգո, Վանոյի կինը
Կառլո Սականդելիձե փաստաբան Դոդո
Կոտե Դաուշվիլի հայր
Եվգենի Լեոնով զինվոր Եգոր Զալետաև
Մհեր Մկրտչյան թուրք մաքսանենգ
Սերգեյ Ֆիլիպով Էրոս, սափրիչ
Մերաբ Կոկոչաշվիլի պորուչիկ Ալեքս Իշխնելի
Աբեսալոմ Լորիա Սավլե
Եկատերինա Վերուլաշվիլի Թամար
Իա Նինիձե Ցիցինո

Նկարահանող խումբԽմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Ռևազ Գաբրիաձե սցենարիստ
Գեորգի Դանելիա ռեժիսոր
Վադիմ Յուսով օպերատոր
Գիա Կանչելի կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ըստ Գեորգի Դանելիայի խոսքերի, կինոնկարը բացասաբար է ընդունվել Լեոնիդ Գայդայի և Սերգեյ Փարաջանովի կողմից, սակայն այն բարձր է գնահատել Ֆեդերիկո Ֆելինին[4]:
  • Այս ֆիլմում առաջին անգամ տիտրերում նշվել է Ռենե Խոբուա անունը: Այս անունով մարդը երբեք չի նկարահանվել Դանելիայի ֆիլմերում, սակայն մշտապես հիշատակվել է նրա բոլոր ֆիլմերի տիտրերում[5]:
  • Նույն 1969 թվականին թողարկվել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Էդուար Մոլինարոյի «Իմ քեռի Բենժամենը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես են եկել Ժակ Բրելն ու Կլոդ Ժադը:

ԾանոթագրություններԽմբագրել