Նույնպես մարդիկ են
«Նույնպես մարդիկ են» (ռուս.՝ «Тоже люди»), 1959 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ։ Պատմական կինովել է, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Դանելիան[2][3][4][5] Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի մի հատվածի հիման վրա։
Նույնպես մարդիկ են ռուս.՝ Тоже люди | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Դանելիա[1] |
Սցենարի հեղինակ | Գեորգի Դանելիա |
Դերակատարներ | Վսևոլոդ Սանաև, Yevgeny Kudryashyov?, Լև Դուրով և Մանոս Զախարիաս |
Օպերատոր | Նիկոլայ Օլոնովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 13 րոպե |
Սյուժե
խմբագրելԳիշեր, ձմեռային անտառ, 1812 թվական։ Խարույկի շուրջ նստած շիլա են ուտում երեք ռուս զինվոր՝ երիտասարդ Զալետաևը, տարեց բեղավորն ու միջին տարիքի կարմրահերը։ Զալետաևը կարծում է, որ ինքը «Պոլեոնին երկու անգամ գերեվարել է»։ Ավագ զինվորները բարեհամբույր ծաղրում են նրան և պառկում քնելու։ Հանկարծ թփերի հետևից դուրս են գալիս երկու մրսած, սոված, բոբիկ ֆրանսիացի զինվորներ, որոնք հեռացել են իրենց զորամասից։ Ուշաթափված սպային ռուսները տանում են գնդապետի մոտ, իսկ նրա դողացող ընկերոջը հյուրասիրում են շիլա ու օղի։ Ջերմացած ֆրանսիացին երգում է մի երգ, Զալետաևը ձայնակցում է նրան։ Ֆրանսիացի զինվորը քնում է նրա ծնկների վրա։ «Նույնպես մարդիկ են»,- բացականչում է տարեց զինվորը և ծածկում նրան իր պարկով՝ վերմակի փոխարեն։ Զալետաևը նայում է աստղային երկնքին և ուրախությամբ հառաչում։
Դերերում
խմբագրելՆկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Գեորգի Դանելիա
- Սցենարի հեղինակ՝ Գեորգի Դանելիա, բնագրի հեղինակ՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյ
- Օպերատոր՝ Նիկոլայ Օլոնովսկի[7]
- հնչյունային ռեժիսոր՝ Իննա Զելենցովա
- Բեմադրող նկարիչ ՝ Պյոտր Վերեմենկո
- Տնօրեն՝ Մ. Յատակով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0170703/
- ↑ В Москве простятся с Георгием Данелия
- ↑ Прощание с Георгием Данелия состоится 9 апреля в Доме кино
- ↑ Георгий Данелия. Биография
- ↑ «Фестиваль архивного кино "Белые столбы" открывается в Госфильмофонде России». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Тоже люди (1959) Full Cast & Crew
- ↑ «Նույնպես մարդիկ են»