Բացել գլխավոր ցանկը

Գենտամիցին

քիմիական միացություն

Գենտամիցին, վաճառքային անունը Գարամիցին, հակամանրէային դեղորայք, կիրառվում է որոշ բակտերիալ հիվանդությունների բուժման համար[2]: Դրանք են՝ ոսկրի վարակները, էնդոկարդիտը, կոնքի բորբոքային հիվանդությունները, մենինգիտը, թոքաբորբը, միզային ուղիների վարակը և սեպսիսը[2]:Այն արդյունավետ չէ գոնորեայի կամ խլամիդիայի դեմ[2]: Գենտամիցինը տրվում է ներերակային, միջմկանային կամ տեղային եղանակով[2]: Տեղային դեղաձևերը կարող են կիրառվել այրվածքների կամ աչքի արտաքին վնասվածքների ժամանակ[3]: Զարգացած երկրներում այն հաճախ տրվում է միայն երկու օր, քանի դեռ բակտերիալ կուլտուրայի պատասխանը չկա և յուրահատուկ մանրէն որոշված չէ[4]: Դեղաչափը պետք է հսկվի արյան հետազոտությամբ[2]:

Գենտամիցին
Gentamicin.png
Քիմիական բանաձևC₂₁H₄₃N₅O₇
Մոլային զանգված477,316249 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար1403-66-3
PubChem3467
EINECS համար215-765-8
SMILESCC(C1CCC(C(O1)OC2C(CC(C(C2O)OC3C(C(C(CO3)(C)O)NC)O)N)N)N)NC
ЕС215-765-8
ChEBI3348
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Գենտամիցինը կարող է առաջացնել ներքին ականջի և երիկամների վնասում[2]: Ներքին ականջի ախտահարումը ներառում է հավասարակշռության հետ կապված խնդիրներ և լսողության կորուստ[2]: Այս խնդիրները հնարավոր է անդարձելի լինեն[2]: Հղիության ժամանակ կիրառելիս լինում է պտղի վնասում[2]: Այնուամենայնիվ, այն անվտանգ է կերակրող մայրերի համար[5]: Գենտամիցինը ամինոգլիկոզիդների խմբին է պատկանում[2]: Խանգարում է մանրէի սպիտակուցի սինթեզը և ի վերջո բերում է մանրէի ոչնչացմանը[2]:

Գենտամիցինը հայտնաբերվել է 1962 թվականին և բժշկական կիրառման համար հաստատվել է 1964 թվականին[6]: Այն ստացվել է Micromonospora purpurea բակտերիայից[2]: Գենտամիցինը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[7]: Առկա է նաև ջեներիկ տարբերակը[8]: Զարգացող երկրներում դեղի 1մլ-ի արժեքը 2014 թվականին կազմել է 0,05-0,58 ԱՄՆ դոլլար[9]:

Բժշկական կիրառումԽմբագրել

Գենտամիցինը ունի ազդեցության լայն ոլորտ, հիմնականում գրամ բացասական մանրէներ՝ կապտաթարախային ցուպիկ, պրոտեուս, աղիքային ցուպիկ, Klebsiella pneumoniae, Enterobacter aerogenes, Serratia և գրամ դրական ստաֆիլակոկ[10]: Այն կիրառվում է շնչառական, միզային համակարգերի, արյան, ոսկրերի և փափուկ հյուսվածքների վարակների ժամանակ[11]:

Բավարար ապացույցներ չկան Neisseria gonorrhea -ով հարուցված վարակի ժամանակ գենտամիցինի որպես առաջին գծի դեղորայք կիրառելու մասին[12]: Գենտամիցինը չի կիրառվում Neisseria meningitidis կամ Legionella pneumophila բակտերիալ վարակների ժամանակ, քանի որ բարձր է որոշ գրամ բացասական մանրէների էնդոտոքսին լիպիդ A-ով հարուցված շոկի ռիսկը: Այն օգտակար է նաև Yersinia pestis-ի և Francisella tularensis-ի դեմ՝ տուլարեմիա առաջացնող հարուցիչ, որը հանդիպում է որսորդների մոտ[13]:

Որոշ Enterobacteriaceae, Pseudomonas spp., Enterococcus spp., Staphylococcus aureus և այլ ստաֆիլոկոկեր ունեն գենտամիցինի նկատմամբ շատ տարբեր կայունության աստիճաններ[14]:

Կողմնակի ազդեցություններԽմբագրել

Կողմնակի ազդեցություններից են՝ թույլ արտահայտված սրտխառնոցը, փսխումը և ավելի ծանր[10]՝

Նեֆրոտոքսիկությունը և օտօտոքսիկությունը դեղաչափ կախյալ են[10]: Այս երկու բարդությունները կարող են ունենալ ուշացած դրսևորում, երբեմն առաջանում են բուժման կուրսը ավարտելուց հետո[10]:

Երկամների վնասումԽմբագրել

Երիկամների վնասումը առաջանում է ամինոգլիկոզիդներ և հատկապես գենտամիցին ստացող 10-25% հիվանդների մոտ[15]: Շատ անգամ սուր նեֆրոտոքսիկությունը դարձելի է, բայց երբեմն կարող է լինել մահացու[10]: Նեֆրոտոքսիկության ռիսկը կախված է դեղաչափից, հաճախականությունից, բուժման տևողությունից և որոշ դեղերի միաժամանակյա կիրառումից՝ ՈՍՀԴ, միզամուղներ, ցիսպլատին, ցիկլոսպորին, ցեֆալոսպորիններ, ամֆոտերիցին, յոդի պարունակող կոնտրաստ նյութեր և վանկոմիցին[15]:

Նեֆրոտոքսիկությունը բարձրացնող ռիսկի գործոններն են՝[15]

Երկամների վնասումը հսկվում է արյան մեջ կրեատինինի, էլեկտրոլիտների մակարդակով և միզաթթվի առկայությամբ, մեզի քանակով, մեզում սպիտակուցի առկայությամբ[15]:

Ներքին ականջԽմբագրել

Ամինոգլիկոզիդներ ստացողների մոտ 11%-ի մոտ առաջանում է ներքին ականջի վնասում[16]: Հաճախ հանդիպող ախտանշաններից է տինիտը՝ ականջներում աղմուկի զգացում, լսողության կորուստը, գլխապտույտը և հավասարակշռության խանգարումը[17]: Գենտամիցինի խրոնիկական կիրառումը կարող է վնասել ներքին ականջի մազմզուկավոր բջիջները, որը բերում է լսողության անդարձելի կորստի, իսկ վեստիբուլար ապարատի վնասումը կբերի հավասարակշռության խանգարման[17]: Օտոտոքսիկության ռիսկի նվազեցման համար խորհուրդ է տրվում շատ ջուր խմել[10]:

Ներքին ականջի վնասում առաջացնող ռիսկի գործոններն են[10][11]՝

Ազդեցության մեխանիզմԽմբագրել

Գենտամիցինը համարվում է բակտերիասպան հակամանրէային դեղորայք, որը անդարձելիորեն կապվում է ռիբոսոմի 30S ենթամիավորին և խաթարում սպիտակուցի սինթեզը: Ազդեցության առաջնային մեխանիզմը համարվում է փոխադրիչ և տեղեկատվական ՌՆԹ-ի փոխազդեցության խանգարումը[18]: Երբ անհամապատասխան փոխադրիչ ՌՆԹ-ն միանում է տեղեկատվական ՌՆԹ-ի ամինոացիլ խմբի հետ, 1492 և 1493 ադենոզինները դուրս են մնում փոխազդեցությունից, որը համարվում է ազդանշան և ռիբոսոմը մերժում է ամինոացիլացված փոխադրիչ ՌՆԹ և էլոնգացիայի գործոն ջերմազգայուն համալիրը[19]: Այնուամենայնիվ, երբ գենտամիցինը կապվում է 16S ռիբոսոմային ՌՆԹ-ի 44-րդ պարույրին, ադենոզինը մնում է իր ճիշտ դիրքում և ռիբոսոմը ճանաչում է փոխադրիչ ՌՆԹ-ին[20]: Սա բերում է սխալ ամինոացիլ-փոխադրիչ ՌՆԹ-ի ընդունմանը և ռիբոսոմը սինթեզում է ամինաթթուների ոչ ճիշտ հաջորդականությամբ սպիտակուցներ[21]: Ոչ ֆունկցիոնալ, սխալ տրանսլյացիայի ենթարկված սպիտակուցները ենթարկվում են միսֆոլդինգի, ագրեգացվում են և բակտերիան ոչնչանում է: Երկրորդային ազդման մեխանիզմը կախված է գենտամիցինի բյուրեղային կառուցվածքի՝ 23S ռիբոսոմային ՌՆԹ-ի 69-րդ պարույրի երկրորդային հատվածի և 44-րդ պարույրի փոխզդեցությունից, ինչպես նաև ստոպ կոդոն պարունակող ամինաթթվային հաջորդականություններից: Այս երկրորդային հատվածում գենտամիցինը խանգարում է ռիբոսոմի և դրա վերամշակող գործոնների փոխազդեցությունը, որը պատճառ է դառնում ռիբոսոմի երկու ենթամիավորների միացած մնալուն, նույնիսկ տրանսլյացիայից հետո: Այս ամենի հետևանքով առաջանում են բազմաթիվ ինակտիվ ռիբոսոմներ, որոնք այլևս չեն կարող սինթեզել նոր սպիտակուցներ[22]:

ԲաղադրիչներԽմբագրել

Գենտամիցինը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ունեն հակամանրէային տարբեր ակտիվություն[23]: Հիմնական բաղադրիչը գենտամիցին C համալիրն է ՝ գենտամիցին C1, գենտամիցին C1a և գենտամիցին C2 մասերից կազմված, կազմում է մոտ 80% և ունի ամենամեծ հակամանրէային ակտիվությունը: Գենտամիցին A, B, X և մի քանի այլ գործոններ կազմում են մնացած 20%-ը և ունեն ավելի ցածր հակամանրէային ակտիվություն[24]: Բերված տոկոսային հարաբերությունները կարող են տատանվել կախված արտադրող կազմակեպությունից: Այս բազմազանության պատճառով դժվար է որոշել գենտամիցինի և՛ ֆարմակոկինետիկան, և՛ միկրոօրգանիզմի զգայունությունը[25]:

ՀակացուցումներԽմբագրել

Գենտամիցինը կամ այլ ամինոգլիկոզիդները չպետք է կիրառվեն, եթե հիվանդը դեղի ընդունումից հետո ունեցել է գերզգայունության, անաֆիլաքսիայի դեպքեր կամ այլ լուրջ տոքսիկ ռեակցիաներ[11]:

Հատուկ խմբերԽմբագրել

Հղիություն և կերակրող մայրերԽմբագրել

Գենտամիցինը խորհուրդ չի տրվում հղիության ժամանակ մինչև օգուտը չգերազանցի ռիսկը: Այն անցնում է ընկերքով և առկա են անդարձելի երկկողմանի բնածին խլության առաջացման դեպքեր: Մայրերի միջմկանային ներարկումը առաջացնում է մկանային թուլություն նորածինների մոտ[11]:

Ստնտուների մոտ գենտամիցինի կիրառումը հաստատված չէ: Գենտամիցինի որոշակի մակարդակ հայտնաբերվել է կրծքի կաթում[11]:

ԾերերԽմբագրել

Մեծերի մոտ ինչպես նախքան բուժումը, այնպես էլ բուժման ընթացքում պետք է ստուգել երիկամների ֆունկցիան: Այս տարիքի մարդկանց մոտ գենտամիցինի մակարդակը արյան մեջ կարող է լինել բարձր երկար ժամանակ: Այն պետք է կիրառել զգուշությամբ երիկամների, լսողական, հավասարակշռության և նյարդամկանային խնդիրներ ունեցողների մոտ[10]:

ԵրեխաներԽմբագրել

Գենտամիցինը նպատակահարմար չէ նշանակել երեխաներին, հատկապես նորածիններին: Հետազոտությունները պարզել են, որ այս խմբի ներկայացուցիչները ունեն դեղի կիսադուրսբերման մեծ պարբերություն և արյան մեջ բարձր մակարդակ: Բուժման ընթացքում պարբերաբար պետք է ստուգել երիկամների ֆունկցիան: Գենտամիցինի ներարկումից հետո նկարագրվել են հիպոկալցեմիայի, հիպոկալեմիայի և մկանային թուլության դեպքեր[10]:

ՊատմությունԽմբագրել

 
Գենտամիցին ներարկման համար

Գենտամիցինը ստացվել է Micromonospora purpurea ֆերմենտացիայի արդյունքում: Այն հայտնաբերվել է 1963 թվականին Վեյնշտեյնի, Վագմանի և այլոց կողմից Ռիկո Վոյչեզի կողմից ստացված նյութի վրա աշխատելիս Նյու Ջերսիի Բլումֆիլդ քաղաքի Շերինգ կազմակերպությունում[26]: Հետագայում այն պուրինացվեց և իր երեք բաղադրիչները հայտնաբերվեցին Կուպերի և այլոց կողմից նույն ընկերությունում: Այն ի սկզբանե կիրառվել է այրվածքների ժամանակ, որպես տեղային դեղորայք Ատլանտայում և Սան Անտոնիոյում, իսկ ներերակային ընդունման տարբերակը ստեղծվել է 1971 թվականին: Սեպսիսի ժամանակ բուժան հիմնաքարը մնում է գենտամիցինը:

Այն սինթեզվել է միջավայրում (հողում և ջրում) , բավականին տարածված Գրամ դրական Micromonospora-ից: Գենտամիցինի և խմբի այլ ներկայացուցիչների՝ գենուսվերդամիցին, մուտամիցին, սիսոմիցին, նետիլմիցին և ռետիմիցին, կենսաբանական ծագումը ընդգծելու համար տրվել է յուրահատուկ վերջավորություն՝ ~micin, այլ ոչ ~mycin:

ՀետազոտությունԽմբագրել

Գենտամիցինը կիրառվում է նաև մոլեկուլային կենսաբանության հետազոտություններում ստերիլ միջավայրի վարակումը կանխելու համար, որպես հակամանրէային պրեպարատ: Այն պատկանում է ջերմակայուն հակամանրէային դեղերի խմբին, որը մնում է ակտիվ նույնիսկ ավտոկլավի մեջ, և այս հատկությունը իրեն դարձնում է բավականին օգտակար կենսաբանական աճի միջավայրերի համար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 gentamicin
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Gentamicin sulfate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2015-08-16-ին։ Վերցված է Aug 15, 2015 
  3. Bartlett Jimmy (2013)։ Clinical Ocular Pharmacology (s ed.)։ Elsevier։ էջ 214։ ISBN 9781483193915։ Արխիվացված օրիգինալից 2015-12-22-ին 
  4. Moulds, Robert, Jeyasingham, Melanie (October 2010)։ «Gentamicin: a great way to start»։ Australian Prescriber (33): 134–135։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-13-ին 
  5. «Gentamicin use while breastfeeding»։ Արխիվացված օրիգինալից 6 September 2015-ին։ Վերցված է 15 August 2015 
  6. Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 507։ ISBN 9783527607495 
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  8. Burchum Jacqueline (2014)։ Lehne's pharmacology for nursing care։ Elsevier Health Sciences։ էջ 1051։ ISBN 9780323340267։ Արխիվացված օրիգինալից 2016-03-11-ին 
  9. «Gentamicin sulfate»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից 22 January 2018-ին։ Վերցված է 15 August 2015 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 «Gentamicin»։ Baxter Corporation։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 2 November 2015 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Product Monograph»։ Sandoz Canada Inc։ Արխիվացված օրիգինալից 12 April 2015-ին։ Վերցված է 2 November 2015 
  12. Emma Hathorn, Divya Dhasmana, Lelia Duley, Jonathan DC Ross (2014)։ «The effectiveness of gentamicin in the treatment of Neisseria gonorrhoeae: a systematic review»։ Systematic Review 3: 104։ PMC 4188483։ PMID 25239090։ doi:10.1186/2046-4053-3-104 
  13. Goljan Edward F. (2011)։ Rapid Review Pathology (3rd ed.)։ Philadelphia, Pennsylvania: Elsevier։ էջ 241։ ISBN 978-0-323-08438-3 
  14. «Gentamicin spectrum of bacterial susceptibility and Resistance»։ Արխիվացված է օրիգինալից 20 February 2015-ին։ Վերցված է 15 May 2012 
  15. 15,0 15,1 15,2 15,3 Lopez-Novoa Jose M, Quiros Yaremi, Vicente Laura, Morales Ana I, Lopez-Hernandez Francisco J (Jan 2011)։ «New insights into the mechanism of aminoglycoside nephrotoxicity: an integrative point of view»։ Kidney International 79 (1): 33–45։ PMID 20861826։ doi:10.1038/ki.2010.337 
  16. East J E, Foweraker J E, Murgatroyd F D (2005-05-01)։ «Gentamicin induced ototoxicity during treatment of enterococcal endocarditis: resolution with substitution by netilmicin»։ Heart 91 (5): e32։ ISSN 1355-6037։ PMC 1768868։ PMID 15831617։ doi:10.1136/hrt.2003.028308 
  17. 17,0 17,1 Selimoglu Erol (2007-01-01)։ «Aminoglycoside-induced ototoxicity»։ Current Pharmaceutical Design 13 (1): 119–126։ ISSN 1873-4286։ PMID 17266591։ doi:10.2174/138161207779313731 
  18. «DrugBank-Gentamicin»։ Արխիվացված օրիգինալից 2013-10-04-ին 
  19. Dao E. Han (08/23/2018)։ «Structure of the 30S ribosomal decoding complex at ambient temperature»։ RNA 24 (24): 1667–1676։ PMC 6239188 ։ PMID 30139800 ։ doi:10.1261/rna.067660.118։ Վերցված է 02/08/2019 
  20. Wilson Daniel (12/16/2013)։ «Ribosome-targeting antibiotics and mechanisms of bacterial resistance.»։ Nature Reviews Microbiology 12 (1): 34–48։ PMID 24336183։ doi:10.1038/nrmicro3155։ Վերցված է 02/08/2019 
  21. Garrett Roger, Douthwaite Stephen, Liljas Andres, Matheson Alistair, Moore Peter, Harry Noller (2000)։ The Ribosome։ ASM Press։ էջեր 419–429։ ISBN 978-1-55581-184-6 
  22. Borovinskaya MA, Pai RD, Zhang W, Schuwirth BS, Holton JM, Hirokawa G, Kaji H, Cate JH (07/29/2007)։ «Structural basis for aminoglycoside inhibition of bacterial ribosome recycling.»։ Nature Structural Molecular Biology 8 (8): 727–32։ PMID 17660832։ doi:10.1038/nsmb1271 
  23. Weinstein Marvin J. (1967)։ «Biological Activity of the Antibiotic Components of the Gentamicin Complex»։ Journal of Bacteriology 94.3: 789–790 
  24. Vydrin A. F. (2003)։ «Component Composition of Gentamicin Sulfate Preparations»։ Pharmaceutical Chemistry Journal 37 (8): 448–449։ doi:10.1023/a:1027372416983 
  25. Isoherranen Nina, Eran Lavy (2000)։ «Pharmacokinetics of Gentamicin C1, C1a, and C2 in Beagles after a Single Intravenous Dose»։ Antimicrobial Agents and Chemotherapy 44.6 (6): 1443–1447։ PMC 89894։ PMID 10817690։ doi:10.1128/aac.44.6.1443-1447.2000 
  26. Weinstein Marvin, Wagman (1963)։ «Gentamicin, A New Antimicrobial Complex from Micromonospora»։ J Med Chem 6 (4): 463–464։ doi:10.1021/jm00340a034 

Լրացուցիչ գրականությունԽմբագրել

ԱՄՆ-ի Ազգային կենսատեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն՝ Medical Genetics Summaries - Gentamicin Therapy and MT-RNR1 Genotype