Ներսրտենաբորբ, Էնդոկարդիտ (անգլ.՝ Endocarditis), (ներսրտենու բորբոքում)՝ սրտի ներքին շերտի` Էնդոկարդի բորբոքում։ Առավել հաճախ նկատվում է ռևմատիզմի, հազվադեպ` սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ։ Երբեմն էնդոկարդիտն առաջանում է սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների ընթացքում[2]։

Էնդոկարդիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն և վարակիչ հիվանդություն
ՀՄԴ-9421
ՀՄԴ-10I33
 Endocarditis Վիքիպահեստում

Ախտածնություն խմբագրել

Էնդոկարդիտը, որպես կանոն, ընթանում է սրտի փականների ախտահարմամբ, որի հետևանքով կարող են առաջանալ դրանց կառուցվածքի և ֆունկցիայի կայուն փոփոխություններ, հաճախ` փականի փեղկերի քայքայում։ Դրանք հանգեցնում են սրտի արատների առաջացման։ Էնդոկարդիտի դրսևորումները պայմանավորված են այն առաջացնող պատճառներով։ Օրինակ` էնդոկարդի ռևմատիկ բորբոքումը կարող է զուգակցվել ռևմատիզմի այլ ախտանշանների հետ։ Ի հայտ է գալիս աստիճանաբար. առաջանում են ընդհանուր թուլություն, գերհոգնածություն, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, սրտի շրջանում` տհաճ զգացողություններ, սրտխփոց։ Հաճախ էնդոկարդիտին նախորդում են վարակիչ հիվանդություններ (անգինա, նշագեղձերի բորբոքում և այլն)[2]։

Էնդոկարդիտ սեպտիկ խմբագրել

Մանրէական էնդոկարդիտ։ Սեպտիկ հիվանդություն։ Վարակի հիմնական օջախը սրտի փականներն են և երբեմն առպատային էնդոկարդը։ Հիմնական պատճառը ախտածին մանրէներնն են։ Հիմնական հարուցիչներն են ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդոկարդիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 54