Գարեգին Փաստրմաճյան (կամ Գարեգին Փաստրմաճեան), առավել հայտնի է Արմեն Գարո / Արմեն Կարո, (փետրվարի 9, 1872(1872-02-09), Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 23, 1923(1923-03-23), Ժնև, Շվեյցարիա), Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, ՀՅԴ ականավոր առաջնորդներից, և «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից։ Նրա հայրը հայերի մեջ ճանաչում ունեցող Հարություն Փաստրմաճյանն էր։ Արմեն Գարոն եղել է Խաչատուր Էֆենդիի թոռը։ Արմեն Գարոյի անունն է կրում Կանադայում 2005 թ. հիմնադրված ՀՅԴ ուսանողների ասոցիացիան։

Արմեն Գարո
Գարեգին Հարությունի Փաստրմաճյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1872(1872-02-09)
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 23, 1923(1923-03-23) (51 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՍանասարյան վարժարան (1891), Նանսի համալսարան (1895) և Ժնևի համալսարան (1900)
Գիտական աստիճանdoctorate in chemistry?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Առաջին Հանրապետություն
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան ԱՄՆ-ում և Member of the Chamber of Deputies of the Ottoman Empire?
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀայաստանի Հանրապետության պատվիրակություն և Հայ ազգային պատվիրակություն
ԵրեխաներHrant Pasdermadjian?[1]
 Karekin Pastermadjian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, 1891-1896 թ. խմբագրել

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է Կարինում (այժմ՝ Էրզրում)։ Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891 թ.։ Ավելի ուշ՝ 1894 թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում, որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆր.՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում։ Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին։

Զեյթունի ինքնապաշտպանություն, 1895 թ. խմբագրել

Արմեն Գարոն ծրագրել էր հայրենիք վերադառնալ ուսումն ավարտելուց հետո, սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից, երբ ջարդեր ու կռիվներ սկսվեցին Զեյթունում։ Թողնելով ուսումը՝ Արմեն Գարոն որոշում է օգնել Զեյթունի հայրենակիցներին։ Շուտով Արմեն Գարոն հայտնվում է Ժնևում, որտեղ դառնում է ակտիվիստ։ Ուղարկվում է Եգիպտոս՝ այնտեղից Զեյթունի ինքնապաշտպանությանը աջակցելու համար։ Սարգիս Սրենցի (Sarkis Srentz), Հայկ Թիրաքյանի (Հրաչ), Մաքս Զեվրուզի (Max Zevrouz)-ի հետ թողնում է Եգիպտոսը և անցնում Օսմանյան կայսրություն, որտեղ աջակցում է ՀՅԴ-ի ծրագրերին։ Այս շրջանում էլ Գարեգին Փաստրմաճյանը ստանում է Արմեն Գարո մականունը։

Օտոմանյան բանկի գրավում խմբագրել

 
Արմեն Գարո

1896 թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օսմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը։ Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի։ Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը։ Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը։ Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել։

1897-1900 թթ. խմբագրել

 
Ֆիդայիները Ֆրանսիայի Մարսել քաղաքում, Օսմանյան բանկի գրավումից հետո

Այս դեպքերից հետո Արմեն Գարոն անցնում է Եվրոպա՝ ուսումը շարունակելու։ Ֆրանսիայի արտգործնախարար Հոնեթիուն (Hanoteau), սակայն հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն Օսմանյանն բանկի գրավման հետ պետք է հեռանան երկրից, ուստի Արմեն Գարոն ստիպված է լինում տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում։ Սովորելու հետ մեկտեղ շարունակում է իր գործունեությունը ՀՅԴ-ում։ Չնայած երիտասարդ տարիքին Արմեն Գարոն ձեռք էր բերել հեղինակություն և վստահություն ՀՅԴ առաջատար շրջանակներում։ 1900 թ. նա ավարտում է ուսումը և ստանում բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան։ 1901 թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում՝ քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար։

1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովություններ խմբագրել

1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացրել է զինված գործողություններ։ Արմեն Գարոն ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում։ Նրան և 500 կամավորների հաջողվել է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում։

1908-1912 թթ. խմբագրել

Իրավիճակը Կովկասում կարծես թե գնալով նորմալանում էր։ Արմեն Գարոն այս ընթացքում համագործակցում է խոշոր մի ընկերության հետ՝ զարգացնում է պղնձի մի հանքավայր։ Նրա գործն էր մնալ Կովկասում և շարունակել զարգացնել այդ ձեռնարկությունը։

1908 թ. տեղի ունեցավ երիտ-թուրքերի հեղափոխությունը։ Էրզրումի հայերը, ինչպես նաև ՀՅԴ-ն, դիմում են Արմեն Գարոին և խնդրում են նրան դառնալ իրենց թեկնածուն Օսմանյան խորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Արմեն Գարոն դառնում է ՀՅԴ ներկայացուցիչ Օսմանյան խորհրդարանում։

Բալկանյան պատերազմի ավարտից հետո հայերի խնդիրները բարձրացվում են ավելի շատ և սրա մեջ իր մեծ դերն ուներ նաև Արմեն Գարոն՝ Էրզրումի պատգամավորը։ Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), որպես պատգամավոր գտնվելու չորս տարիների ընթացքում Արմեն Գարոն աշխատել է երկաթգծի օրինագծի վրա, որը հանրությանը հայտնի է որպես Չեստերի օրինագիծ (անգլ.՝ Chester's bil)։ Օրենքի գլխավոր նպատակն էր կառուցել երկաթուղիներ հատկապես այն տարածքներում, նկատի ունենալով, որ դրանք հետագայում կանցնեն Ռուսաստանին։ Այդ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին այդ օրինագծին և խոչընդոտում էին դրա իրականացմանը, որովհետև Ռուսաստանի թշնամիներն էին։ Մյուս հնարավոր տարբերակն էր իրականացնել այդ օրինագիծը ամերիկյան կապիտալով, ինչը միևնույն ժամանակ կլիներ հակազդեցություն ռուս-ֆրանկո-գերմանական քաղաքականությանը և նրանց ֆինանսական խարդավանքներին։ Չնայած գործադրված ջանքերին հնարավոր չեղավ հաղթահարել գերմանական քաղաքականությանը ինչպես նաև ընդդիմությանը, բայց արդյունքում երկու նախարարներ ստիպված եղան հրաժարական տալ։ Թալեաթը «Միություն և առաջադիմություն կոմիտեի» անունից առաջարկում է հանրային աշխատանքների պորտֆոլիո։ Նպատակը մեկն էր՝ նա չէր ցանկանում գնալ որևէ փոխզիջման կառավարության ղեկավարների հետ։

1913 թ. ընթացքում Արմեն Գարոն ակտիվ գործունեություն է ծավալում և ակտիվ մասնակցություն ունենում Հայկական բարեփոխումների քննարկմանը։ Արմեն Գարոն՝ որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում է գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
1914 թ., Հայ կամավորներ, Խեչո, ԴՐՈ և Արմեն Գարո

1914 թ. աշնանը՝ ռազմական գործողությունները սկսվելուց մեկ ու կես ամիս առաջ, Արմեն Գարոն գնում է Թիֆլիս՝ Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ։ Այնտեղ միանում է Կովկասի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր։ Այս ջանքերի արդյունքում 1914 թ. նոյեմբերին ստեղծվում է կամավորական երկրորդ ջոկատը։ Նոյեմբերի 14-ին այս ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ։ Մեկօրյա արյունոտ մարտերից հետո ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը ծանր վիրավորվում է։ Այդ օրվանից մինչև հաջորդ տարվա մարտ Դրոն մնում է ծանր վիճակում, բայց նրա ջոկատը տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է և վերադառնում։

 
Ընտանեկան գերեզմանը Ժնևում

1915 թ. ամռանը Արմեն Գարոն Վանում էր, այստեղ մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը։ Խեչոն եղել է նրա օգնականը։ 1917 թ. գարնանը, երբ Ռուսաստանի հեղափոխությունը տակնուվրա է անում ամբողջ Կովկասը, Արմեն Գարոն և բժիշկ Հակոբ Զավրիևը մեկնում են Պետրոգրադ Կովկասի գործերի հետ կապված բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ։ 1917 թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ, որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ։ Արմեն Գարոն ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում, Վաշինգտոն։

Մահ խմբագրել

Երբ 1915 թ. իրականացվում է Հայոց ցեղասպանությունը, Արմեն Գարոն շատ ծանր է տանում, ճնշվում, նրա առողջական վիճակը վատանում է։ Հայաստանի առաջին հանրապետության վերացումը ավելի է խորացնում նրա հիվանդությունը։ Արմեն Գարոն վախճանվում է 1923 թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ սրտի հիվանդությունից։ Արմեն Գարոն համարվում է հայոց ազգային հերոս։

Հիշատակի հավերժացում խմբագրել

Արմեն Գարոյի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://webaram.com/hy/auteur-biblio/basdermadjian-hrant
  2. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել