Բացել գլխավոր ցանկը

Խեչո Խաչատուր Ամիրյան (անհայտ - 1915, թաղված է Վանում), հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1904 թվականին եղել է Իրանում, Նիկոլ Դումանի խմբում փորձել է անցնել Սասուն։ 1905-1906 թվականներին՝ Թիֆլիսում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, 1908-1910 թվականներին՝ իրանական հեղափոխական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնական։ 1915 թվականին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրական մարտերին (1915-ի մայիսի 5) և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խեչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ օգնելու Տարոնի և Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական համար կռվող ֆիդայիներին։ Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ։

Խեչո
Khetcho Commander of cavalry Armenian volunteer units.jpg
Ծնվել է1872
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիս 1915
Մահվան վայրԲաղեշ, Թուրքիա կամ Վան, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Khetcho Վիքիպահեստում
Քեռին, Եփրեմ խանը և Խեչոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png