Նեմեսիս գործողություն
«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։
Նախնապատմություն
խմբագրելՄուդրոսի զինադադարից հետո, 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։
Գործողության ծրագրում
խմբագրելԳործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը.
Հիմնական գործողություններ
խմբագրելԱմսաթիվ | Սպանված | Վայր | Իրագործող | Նկարագրություն |
---|---|---|---|---|
Դեկտեմբեր, 1918 | Վլադիմիր Դիմիտրև | Կոստանդնուպոլիս, Թուրքիա | Արշակ Եզդանյան | Օսմանյան գաղտնի գործակալ, որն աջակցել է հայերի ձերբակալությունների ընթացքում |
1920 | Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկով ու բուլղարացի գործակալ Սառաֆով | Երևանսկու հրապարակ, Թիֆլիս, Վրաստան | Արամ Երկանյան | 1920 թվականին Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը սպանել է Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովին։ Նա սպանել է նաև բուլղարացի գործակալ Սաֆարովին։ |
Մայիսի 31, 1920 | Նասիբ Յուսիֆբեյլի | Բաքվի ճանապարհ | Անհայտ | Սպանվեց 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը Ադրբեջանական հանրապետության կրթության ու կրոնական հարցերով նախարար Նասիբ Յուսիֆբեյլին[1]։ |
Հունիսի 19, 1920 | Ֆաթալի խան Խոյսկի | Թիֆլիս, Վրաստան | Արամ Երկանյան | 1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։ |
Հուլիսի 19, 1920 | Հասան Բեկ Ագաև | Թիֆլիս, Վրաստան | Արամ Երկանյան | Սպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։ |
Մարտի 15, 1921 | Թալեաթ փաշա | Բեռլին, Գերմանիա | Սողոմոն Թեհլերյան | 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։ 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։ |
Հուլիսի 18, 1921 | Բեհբուդ խան Ջավանշիր | Կոստանդնուպոլիս, Թուրքիա | Միսաք Թորլաքյան | 1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։ |
Դեկտեմբերի 5, 1921 | Սայիդ Հալիմ փաշա | Հռոմ, Իտալիա | Արշավիր Շիրակյան | 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սայիդ Հալիմին։ |
Ապրիլի 17, 1922 | Ջեմալ Ազմի | Բեռլին, Գերմանիա | Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան | 1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել)[Ն 1]։ |
Ապրիլի 17, 1922 | Բեհաեդդին Շաքիր | Բեռլին, Գերմանիա | Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան | 1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։ |
Հուլիսի 22, 1922 | Ջեմալ փաշա | Թիֆլիս, Վրաստան | Պետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գևորգյան, Ստեփան Ծաղիկյան և Զարեհ Մելիք-Շահնազարյանց | 1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։»[2] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։ |
Դավաճանների սպանություն
խմբագրելԱմսաթիվ | Սպանված | Վայր | Իրագործող | Նկարագրություն |
---|---|---|---|---|
1920 | Հարություն Մկրտչյան | Կոստանդնուպոլիս | Սողոմոն Թեհլիրյան | 1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանին։ |
Մարտի 27, 1920 | Վահե Իհսան (Եսայան) | Կոստանդնուպոլիս | Արշավիր Շիրակյան | 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ |
1920 | Արշավիր (Արթուր) Յասյան | Սիրիա[3] | Արշակ Եզդանյան[փա՞ստ] | Հայտնի է «Սեւհակեան», «monsieur Շարլ» ծածկանուններով[3]։1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանել է հայերին, ինչի արդյունքում մահափորձը կասեցվել է, իսկ Հնչակյան կուսակցության 21 անդամներ ենթարկվել մահապատժի։ Գնդակահարվել է Արշակ Եզդանյանի կողմից 1920 թվականին Կոնստանդնուպոլսում։ |
1920 | Հմայակ Արամեանց | Կոստանդնուպոլիս | Արշակ Եզդանյան | Թուրք պետութեան գործակից։ Իր տրամադրած տեղեկությունների արդյունքում կախաղան են բարձրացել հնչակյան կուսակցության անդամներ, ովքեր նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձ[3]։ |
Անհայտ | Փոլիս Կարապետ[3] | Կոստանդնուպոլիս | Անհայտ | |
Անհայտ | Զեյթունցի Կարապետ | Սիրիա[3] | Անհայտ |
Չկայացած դատավճիռներ
խմբագրելԴատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը։ Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ։
- Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա։ Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը։ 1922 թվականին կարմիր բանակի հայազգի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում։
- Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց։
Գործողության մասնակիցներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետ
- ↑ Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146-167. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Փամպուքեան, Երուանդ (2017). Մեծ Եղեռնի Առաջին Վաւերագրողը. Շաւարշ Միսաքեան. Անթիլիաս, Լիբանան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Նշումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ազվին «Ջեմալ փաշայի սպանությունը», Մոսկվա–Երևան, 1991, 92 էջ։
- Աշոտ Արծրունի «Ճեմալ փաշայի ահաբեկումը», «Հայրենիք» ամսագիր, 1960, թիւ 5, էջ 98–99:
- Աւօ «Միսաք Թորլաքեան», «Յեղափոխական ալպոմ», հատ. 8, Թեհրան, 1970, էջ 7-109։
- Երկանեան Արամ «Այսպես սպաննեցինք», Լոս Անջելոս, 1949, 87 էջ։
- Երկանեան Արամ «Գիրք մատուցման եւ հատուցման», Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
- Երկանեան Արամ «Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
- Թեհլերյան Սողոմոն «Վերյիշումներ», գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, 474 էջ, Երևան, 1993, 288 էջ, 2008։
- Թեհլիրեան արդարահատոյցը, Պէյրութ, 1981, 422 էջ։
- Թոռլաքեան Միսաք «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 568 էջ, Պէյրութ, 1963, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 2001, 624 էջ։
- Հակոբյան Արարատ «ՀՅԴ 9–րդ ընդհանուր ժողովը», Երևան, 1994, 45 էջ։
- Մերճանօֆ Գրիգոր «Իմ կտակը», Պէյրութ, 1972, 108 էջ։
- Մերճանօֆ Գրիգոր «Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի», Փարիզ, 1957, 29 էջ։
- Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
- Միքայել Այվազյան «Ովքեր են սպանել Ջեմալ փաշային», 2016, 136 էջ։
- Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Ա. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 39 էջ։
- Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Բ. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 46 էջ։
- Շիրակեան Արշաւիր «Կտակն էր նահատակներուն», Պէյրութ, 1965, 344 էջ, Թեհրան, 1982, 344 էջ, Պէյրութ, 1986, 2010, 367 էջ, Երևան, 1991, 368 էջ։
- Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 224 էջ, 2008։
- Քիւրքճեան Յարութիւն «Հայկական ցեղասպանութեան արդարահատոյցը», Փարիզ, 1981։
- Շահան Նաթալի, (2002) [1928]. The Turks and Us. Nagorno-Karabakh: Punik Publishing.
- Արշավիր Շիրակյան, (1976). The Legacy. Sonia Shiragian. Boston, Massachusetts: Hairenik Press. LCC 76-49796.
- Ավաքիան Լինդի, (1989). The Cross and the Crescent. USC Press. ISBN 0-943247-06-3.
- Դեորգի Ջեքուս, (1990). Resistance & Revenge. Transaction Publishers. ISBN 0-88738-338-6.
- Էդվարդ Ալեքսանդր, (2000). A Crime of Vengeance. Backinprint.com. ISBN 0-595-08885-6.
- Եղիայան Վարդգես, (2006). The Case of Soghomon Tehlirian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-1-0.
- Եղիայան Վարդգես, (2006). The Case of Misak Torlakian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-0-2.
- Jacques Derogy, Resistance and Revenge: The Armenian Assassination of Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations, Trans. A. M. Barret, Tansaction Publishers 1990, p. xiv
- Houshamadian of Armenian Revolutionary Federation (ARF) Dashnaktsutiun Album - Atlas Volume 2, Jacob Manjikian Editor, Next Day Color Printing Inc. (2000), p. 214
- Jacques Derogy, Resistance and Revenge, p. 61
- Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 114–115
- Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 84–85
- Ibid., pp. 117–119
- Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. 108
- Ibid., pp. 176–177
- Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 171–173
- Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories Trans. Ared Misirliyan, Mayreni Publishing 2002, p. 273
- Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, p. 60
- Vahan Minakhorian. Verhisumner, Hoosaber, Cairo 1956 p. 204-206
- Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, pp. 46–48
- Ibid., P. 46
- Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories, pp. 58–59
- Houshamadian of Armenian Revolutionary Federation ..., p. 215
- Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 246–247
- Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. ix
- Bio provided by Ms. Graciela Kevorkian
- Երկանեան Արամ, Գիրք մատուցման եւ հատուցման, Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
- Երկանեան Արամ, Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
- Թեհլերյան Սողոմոն, Վերյիշումներ, գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, Երևան, 1993, 288 էջ, 2008։
- Թոռլաքեան Միսաք, Օրերուս հետ, Պոսթըն, 1953, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 1963, 2001, 624 էջ։
- Մերճանօֆ Գրիգոր, Իմ կտակը, Պէյրութ, 1972, 108 էջ։
- Մերճանօֆ Գրիգոր, Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի, Փարիզ, 1957, 29 էջ։
- Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
- Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, 2016, 136 էջ։
- Շիրակեան Արշաւիր, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1965, 1986, 2010, Թեհրան, 1982, Երևան, 1991։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 2008։
Արտաքին հղումներ
խմբագրել- Գնդակահարված հանցագործները operationnemesis.com կայքում (անգլ.)
- Դատավճիռը իրագործողները operationnemesis.com կայքում (անգլ.)
- «Նեմեսիս» գործողությանը նվիրված կայք (անգլ.)
- «Նեմեսիս» գործողություն. Սողոմոն Թեհլերյան» Երևան, 2015 (տպագրվել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեմեսիս գործողություն կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |