Բանկ Օտոմանի գրավում

Բանկ Օտոմանի գրավում կամ Բանկ Օտոմանի միջադեպ (օգոստոսի 14, 1896), 1894-1896 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։ Կազմակերպիչներն էին դաշնակցական գործիչներ Բաբկեն Սյունին, Արմեն Գարոն և Հրաչը (Հայկ Թիրաքյան)։

Բանկ Օտոմանի շենքը

Բուն գործողությունըԽմբագրել

 
Բանկ Օտոմանը գրաված հայերը Մարսելում

1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը և Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Գործողության սկզբում Բաբկեն Սյունին գնդակից խոցվում և, ընկնելով, զոհվում է իր ձեռքի ռումբի պայթյունից, ինչից հետո գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն ու Հրաչը[1]։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

Գործողությանը հետևեցին զանգվածային հայերի կոտորածներ Պոլսում։ Խոստացված բարեփոխումներն այդպես էլ չիրականացվեցին[1]։

ԳրականությունումԽմբագրել

Բանկ Օտոմանի միջադեպին է անդրադարձել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբյան Թաթուլ (2017-08-14)։ «Օսմանյան բանկի գրավումը. 14 օգոստոս, 1896»։ civilnet.am։ Վերցված է 2022-01-20 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 279