Ամասիայի պայմանագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամասիայի հաշտության պայմանագիր, (թուրքերեն`Amasya barış antlaşması, պարսկերեն` پیمان صلح آماسیا) հաշտության պայմանագիր է կնքված թուրք-պարսկական 1514-1555 թվականների պատերազմից հետո։ Պայմանագիրը ստորագրվել է Փոքր Հայքյի Ամասիա բնակավայրում 1555 թվականին։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Հայաստանը երրորդ անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան տերությանը անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Ծոփքը և մի շարք այլ բնակավայրեր։ Պարսկաստանին մնացին Այրարատը, Գուգարքը, Արցախը, Ուտիքը, Վասպուրականը և Սյունիքը։ Հայաստանում մոտ 20 տարի հաստատվեց հարաբերական խաղաղ վիճակ։ 1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը խախտեցին Ամասիայի պայմանագիրը և նախահարձակ եղան Պարսկաստանի վրա։ Չըդըր լճի մոտակայքում կնքվեց պայմանագիր, որով Հայաստանը, Թավրիզի և Անտրպատականի հետ միասին կցվեց Օսմանյան կայսրությանը։
Ամասիայի պայմանագիր
Լրիվ_անվանում = Պատկեր = Վերնագիր = | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
[1555] թ. [մայիսի 29] Ամասիա |
Ստորագրել են | Թահմասփ I (Պարսկաստան) Սուլեյման I (Օսմանյան կայսրություն) |
Կողմեր | ![]() ![]() |
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ամասիայի պայմանագիր
- Հայոց պատմություն 11-րդ դասարան