Բևեռային ճեպընթաց (մուլտֆիլմ)

Բևեռային ճեպընթաց (անգլ.՝ Polar Express), ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի մանկական մուլտֆիլմ, նկարահանված Քրիս վան Օլսբուրգի համանուն գրքի հիման վրա։

Բևեռային ճեպընթաց
անգլ.՝ The Polar Express
Изображение логотипа
Տեսակկինոնկար
Ժանրֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, արկածային ֆիլմ, մանկական ֆիլմ, գրքերի էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և մուլտֆիլմ
ԿերպարներHero Boy? և Know-it-all?
Գործողության վայրՄիչիգան, Գրանդ Ռապիդս և Արկտիկա
Հորինված երկիրThe Polar Express universe?
Հիմնված էThe Polar Express?
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս[1][2][3][…]
ՍցենարիստՈւիլյամ Բրոյլս կրտսեր, Ռոբերտ Զեմեկիս[3][4] և Քրիս Վան Օլսբուրգ
ՀնչյունավորումԹոմ Հենքս
Դերիլ Սաբարա
Մայքլ Ջետեր
ՊատմողԹոմ Հենքս
ՊրոդյուսերԳարի Գոեցման[3], Թոմ Հենքս[3], Ջեք Ռափքե[3], Քրիս Վան Օլսբուրգ[3], Սթիվ Սթարքի և Ռոբերտ Զեմեկիս
Բեմադրող նկարիչRick Carter?
ԱնիմատորներՄարկո Մարենգի
Սառա Բեկ
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՕպերատորԴին Քանդի և Դոն Բյորջես
ԽմբագիրԱրթուր Շմիտդ
Երկիր ԱՄՆ,  Կանադա և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունCastle Rock Entertainment, ImageMovers, Playtone, ImageMovers և Warner Bros.[5][5][5][…]
Դիստրիբյուտորներքին կապ, Մոսֆիլմ և Նեթֆլիքս
Տևողություն96 րոպե
Թվականհոկտեմբերի 21, 2004, նոյեմբերի 10, 2004[6], դեկտեմբերի 10, 2004[7], նոյեմբերի 7, 2004[8], նոյեմբերի 18, 2004[8], հոկտեմբերի 30, 2004[9][8], նոյեմբերի 25, 2004[10] և 2004
Առաջադրում«Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
MPAA վարկանիշG
Բյուջե165 000 000 $[6]
Շահույթ311 365 072 $[11]
warnerbros.com/movies/polar-express(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Համանուն մանկական գրքի էկրանավորում փոքրիկ տղայի անհավանական ճանապարհորդության մասին կախարդական «Բևեռային ճեպընթաց» գնացքով դեպի Հյուսիսային բևեռ, Սանտա Կլաուսի մոտ, Սուրբ Ծնունդի նախօրյակին։ Տղան, ով չէր հավատում Սանտա Կլաուսի գոյությանը, հանկարծ հնարավորություն է ստանում գնացքով ուղևորվելու անմիջապես նրա մոտ հյուր և նա, օգտվելով այդ հնարավորությունից, գտնում է նոր ընկերներ և ստանում է օգտակար դասեր։ Նպատակին հասնելու ճանապարհին հերոսներին սպսում են զարմանալի արկածներ։

Ֆիլմի նկարահանումներ

խմբագրել
  • Ֆիլմը իրենից ներկայացնում է համակարգչային անիմացիայի 3D տարբերակ։ Կերպարները և շրջապատող միջավայրը ստեղծվել են MAXON ընկերության ծրագրային արտադրանքների օգնությամբ։ Ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել են Cinema 4D և BodyPaint 3D գրաֆիկական փաթեթներ։
  • Շոգեքարշը, որը տանում է «Բևեռային ճեպընթացը», պատրաստվել է իրականում գոյություն ունեցող «Pere Marquette 1225» շոգեքարշի հիման վրպա, որը պահվում է Միչիգան նահանգի Օվոսո քաղաքի երկաթգծի ինստիտուտում։ «Skywalker Sound»-ի աշխատակիցները հատուկ ժամանել են Օվոսո շոգեքարշի ձայնային շարքի ձայնագրման համար (անիվների թակոց, գոլորշու արձակում, սուլոց)։ Այդ լոկոմոտիվը, կառուցված 1941 թվականին, նախատեսված էր ջարդոնի վերածել 1951 թվականին։ Սակայն, վեց տարի անց, այն ձեռք է բերվում Միչիգան նահանգի համալսարանի կողմից և տեղադրվում համալսարանի տարածքում։ 1971 թվականին էնտուզիաստների խումբը սկսում է լոկոմոտիվի վերականգնումը մինչ աշխատանքային վիճակի։ Վերականգնումը ավարտին է հասցվում 1985 թվականին և երեք տարի անց այդ շոգեքարշը սկսում է տանել էքսկուրսիոն գնացքներ։
  • Լեսլի Զեմեկիսը (ռեժիսորի կինը) ձայնավորել է ֆիլմի գլխավոր հերոս տղայի մորը և քրոջը։ Ինքը՝ տղան, պատրաստվել է Թոմ Հենքսի մանական լուսանկարների հիման վրա։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի սկզբում վագոնավարը հայտարարում է. «Հաջորդ կանգառը - տուն 11344, Էդբրուք»։ Հասցեն, արո անվանում է վագոնավարը, այն տան իրական հասցեն է, որտեղ մանկության ժամանակ ապրել է Ռոբերտ Զեմեկիսը։
  • Հյուսիսային բևեռում Սանտա Կլաուսի քաղաքի տեսքը տանում է դեպի ամերիկայն երպկաթգծային ճանապարհների պատմությունը։ Հրապարակի շինությունների ճարտարապետությունը հիմնված է Պուլմանի գործարանի ճարտարապետության վրա, որը գտնվում է Չիկագոյի արվարձաններում։ Սանտա Կլաուսի գործարանի կառավարման կենտրոնը պատրաստվել է Նյու Յորքում գտնվող Փենսիլվանյան կայարանի ինտերիերի հիման վրա։
  • «Բևեռային ճեպընթացի» վագոնավարը արտաքինից շատ է հիշեցնում Թոմ Հենքսին, ով շատ հաճախ հանդես է եկել Զեմեկիսի այլ ֆիլմերում։
  • Դրվագում, որտեղ էլֆերը կատարում են «Rockin' On Top of the World» երգը, էլֆերից մեկը ունի Սթիվեն Թայլերի արտաքինը, «Aerosmith» խմբի մենակատարի, ով և ձայնավորում է այդ էլֆին։
  • Ամբողջ ֆիլմի ընթացքում երևում է, որ գնացքում հինգ վագոն է։ Սակայն որոշ դրվագներում նրանք զգալիորեն շատ են։

Հղումներ այլ ֆիլմերի

խմբագրել
  • Տոմսի թռչելու դրվագը, որը ընկնում է գնացքից, հղում է «Ֆորեսթ Գամփ» ֆիլմին։ Ֆիլմի վերջում նմանատիպ թռչում է փետուրը։
  • Երբ տղան, ֆիլմի գլխավոր հերոսը, հայտնվում է շոգեքարշի խցիկում և գործի է դնում սուլիչը, նա արտասանում է հետևյալ արտահայտությունը. «Սրա մասին ես երազում էի իմ ամբողջ կանքի ընթացքում»։ Սա հղում է «Հետ դեպի ապագա 3» ֆիլմին, որտեղ կա նմանատիպ դրվագ։
  • Դրվագում, երբ պոկվում է դրոսելի հաղորդակի լծակը շոգեքարշի խցիկում, նրա համար, որ այն դրվի տեղը, պետք է ամրացնել ամրակները։ Որպես ամրակ օգտագործվում է մազերի հերակալը, որը փոխ է առնվում մեքենավարի օգնականի գլխից։ Նմանատիպ դրվագ կա «Աէրոպլան 2» ֆիլմում։ Այդ դրվագում մազերի հերակալը փոխ է առնվում բորտինժեներ Շաթլի գլխից, օգտագործվում է նրա համար, որպեսզի կարճ միացում առաջացվի նրա սարքավորումներում և վերականգնելու նավի ղեկավարումը։
  • Երեխաները կանգնած են գնացքի պոչային վագոնի հրապարակում և երգում են «When Сhristmas Comes To Town» երգը։ Նմանատիպ դրվագ կա «Տիտանիկ» ֆիլմում։ Երգչուհի Սելին Դիոնը ձայնագրել է ֆիլմի գլխագիր «My Heart Will Go On» երգը և այդ ստեղծագործության տեսահոլովակում նա երգում է նավի նավաքթին կանգնած։
  • Ֆիլմի միջավայրը՝ լամպերով լուսավորված ուղեկամուրջը, որով ընթանում է գնացքը, գլխավոր հերոսի տունը, որտեղ սանդղամուտքին կանգնած է ձնեմարդը և սանդղամուտքին շարված են նվերներով արկղիկները, կրկնում է Կոկա-կոլա ընկերության սուրբծննդյան գովազդային տեսահոլովակի միջավայրը[12]։

Ֆիլմի սաունդթրեք

խմբագրել

2004 թվականին, առանձին սկավառակով, թողարկվում է «Բևեռային ճեպընթաց» ֆիլմի սաունդթրեքը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է երգահան Ալան Սիլվեստրին, խոսքերը՝ Գլեն Բալարդը։ Բացի այդ, ֆիլմում հնչում են տարբեր տարիների սուրպբծննդյան ստեղծագործություններ.[13]

  1. The Polar Express — Թոմ Հենքս
  2. When Christmas Comes To Town — Մեթյու Հոլլ և Միգան Մուր
  3. Rockin' On Top of the World —Սթիվեն Թայլեր
  4. Believe — Ջոշ Գրոբան
  5. Hot Chocolate — Թոմ Հենքս
  6. Spirit of the Season — Ալան Սիլվեստրի
  7. Seeing Is Believing — Ալան Սիլվեստրի
  8. Santa Claus Is Comin' To Town — Ֆրենկ Սինատրա
  9. White Christmas — Բինգ Քրոսբի
  10. Winter Wonderland — Էնդրյուս քույրեր
  11. It's Beginning To Look A Lot Like ChristmasՊերի Կոմո և Ֆոնտեյն քույրեր
  12. Silver Bells — Քեյթ Սմիթ
  13. Here Comes Santa Claus (Right Down Santa Claus Lane) — Բինգ Քրոսբի և Էնդրյուս քույրեր
  14. Suite from the Polar Express — Ալան Սիլվեստրի

DVD թողարկման ռելիզը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 10-ին։ Ռուսաստանում՝ 2005 թվականի հունվարի 6-ին։ Տեխնիկական տվյալներ.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային ճեպընթաց (մուլտֆիլմ)» հոդվածին։