Մանկական ֆիլմ, ֆիլմեր են, որոնք նախատեսված են ինչպես երեխաների դիտման[1], այնպես էլ` լայն հանդիսատեսի համար (այսպես կոչված` «ընտանեկան ֆիլմեր» (անգլ.՝ family films))[2][3]: Դրանք կարող են տարբերվել իրենց ժանրերով և լինել գեղարվեստական, մուլտիպլիկացիոն, վավերագրական, ուսուցանող-հանրաճանաչ[1]։

Մանկական և ընտանեկան ֆիլմեր

խմբագրել
 
Երեխաները մուլտֆիլմ են դիտում

Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` Եվրոպայում մանկական ֆիլմերի գաղափարը հարաբերականորեն զարգացել է 1930-ական թվականներին։ Ըստ Բեզլգեդի և Ստեպլզի, «ընտանեկան ֆիլմը» տերմինն օգտագործվում է ամերիկացիների հիմնական մասի մոտ, իսկ «մանկական ֆիլմը» տերմինն օգտագործվում է Եվրոպայում[4]։

Տարբերվում է նաև գլխավոր հերոսների ընտրության մոտեցումը։ Ամերիկյան ֆիլմերի համար ընտրում են երեխաների, որոնք համապատասխանում են արտաքինի հատուկ պահանջներին, այն ժամանակ, երբ եվրոպացիներն իրենց ֆիլմերում դերակատարման համար ներառում են «սովորական» երեխաների։ Նմանապես, մեծահասակների դերերի համար ամերիկական ֆիլմերում հրավիրում են հայտնի դերասանների և դերասանուհիների, որքան հնարավոր է լայն հանդիսատես ներգրավելու նպատակով, միևնույն ժամանակ` սյուժեի շարադրանքն արվում է մեծահասակների`, այդ թվում և` ծնողների տեսանկյունից։ Այդպիսի մոտեցումն ազդում է դերասանների ընտրության, սյուժեի կառուցման, և անգամ` միզանսցենների վրա[5]։ Բեզլգետը և Ստեպլզը ֆիլմերի հանդեպ ամերիկյան մոտեցման լավ օրինակ է համարում 1989 թվականին նկարահանված «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆիլմը. եթե դա լիներ նմանատիպ սյուժեով եվրոպական ֆիլմ, ապա անվանումը կլիներ «Քույրի՛կ, հայրիկը մեզ փոքրացրել է», այսինքն ֆիլմը կներկայացվեր ոչ թե ծնողների, այլ երեխաների տեսանկյունից և զգացումներից[6]։

Այսպիսով, ամերիկական ֆիլմերը լավ վաճառվում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կինոշուկայում, այն դեպքում, երբ եվրոպական մանկական ֆիլմերն ավելի են համապատասխանում տեղական լսարանին[7]։

Մանկական ֆիլմերը տարբեր երկրներում

խմբագրել

Գերմանիա

խմբագրել

Գերմանիայում 1930-ականներից մինչև 1940-ական թվականների կեսը մանկական ֆիլմերին ուշադրությունն էին դարձնում նաև գաղափարախոսության տեսանկյունից. դրանք կոմունիզմին դեմ էին և կողմ էին նացիոնալ-սոցիալիզմին։ Այդ տեսակի առաջին ֆիլմերից է «Երիտասարդ հիտլերական Կվեքսը», որը նկարահանվել է 1933 թվականին և նվիրված է եղել կոմունիստ հոր և նրա` նացիստներին համակրող որդու դիմակայությանը։

Հիտլերական ռեժիմի անկումից հետո առաջացել են երկու` արևմտյան (կապիտալիստական) և արևելյան (սոցիալիստական) Գերմանիաները, և համապատասխանաբար, երկու կինեմատոգրաֆ։ Չնայած կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի հայտնի հակամարտությանը` թե՛ արևմտագերմանական, թե՛ արևելագերմանական կինեմատոգրաֆի հիմնական խնդիրը դարձել է ապանացիստականացումը[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը ստեղծել է «Գրիմ եղբայրների հեքիաթը» ստեղծագործության միլտիպլիկացիոն տարբերակը` սկսած 1937 թվականի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և առաջ ԱՄՆ-ում թողարկվել է երեք նշանակալի ընտանեկան ֆիլմ։ Դրանք են եղել արդեն հիշատակված Դիսնեյի «Սպիտակաձյունիկը...», 1939 թվականին Ֆլեյշերի ստուդիայում նկարահանված «Գուլիվերի ճանապարհորդությունը» և 1940 թվականին Դիսնեյ ստուդիայում նկարահանված «Պինոկիոն», որը գրական աղբյուրների միանգամայն ազատ վերարտադրությունն էր[9]։

Պատերազմի ժամանակ Դիսնեյը շարունակել է իր աշխատանքը` 1940 թվականին թողարկելով «Ֆանտազիա» լիամետրաժ ընտանեկան մուլտֆիլմը, և 1941 թվականին՝ «Դամբո» մուլտֆիլմը։

Պատերազմից հետո Դիսնեյը շարունակել է թողարկել անիմացիոն ֆիլմեր, որոնք կարելի է դասակարգել որպես «ընտանեկան»[10]։ Ըստ Վոյցիկի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանկական գրականության առավել նշանակալի խաղարկային վերամշակումներն են եղել 1959 թվականին ռեժիսիոր Ջորջ Սթիվենսի նկարահանած «Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմը, 1950 թվականին ռեժիսոր Բայրոն Հեսկինի կողմից նկարահանված ֆիլմն ըստ «Գանձերի կղզին» գրքի և 1952 թվականին ռեժիսոր Լուիջի Կոմենչինիի նկարահանած «Հայդի» ֆիլմը[11]։

Ճապոնիա

խմբագրել

Ճապոնիայում 1990 թվականների երկրորդ կեսին անց է կացվել ամբողջ երկրում միակ ամենամյա «Կինեկո» մանկական ֆիլմերի միջազգային փառատատոնը[12]։ Դրա յուրահատկությունն է ամբողջ աշխարհի մեկ տարեկանից միչև դեռահաս երեխաների համար ֆիլմերի ցուցադրումը, և միևնույն ժամանակ ֆիլմերը պետք է ներկայացված լինեին «կենդանի ֆիլմի» (անգլ.՝ Live Cinema) ձևաչափով[13], այսինքն, տարբեր ներկայացումների կամ համերգային ելույթների տեսագրություններ անմիջական հնչյունավորմամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Игорь Исхакович Чанышев; Илья Вениаминович Вайсфельд Азбука кино. — Киноцентр, 1990. «ДЕТСКОЕ КИНО — это понятие включает в себя художественные, хроникально-документальные, научно-популярные и мультипликационные фильмы, предназначенные для детского зрителя разных возрастов. У всех на памяти с детства …»
  2. Bazalgette Cary, In front of the children, 1995
  3. Brown Noel, The Hollywood Family Film, 2012
  4. Bazalgette Cary, In front of the children, 1995, էջ 94
  5. Bazalgette Cary, In front of the children, 1995, էջ 95
  6. Bazalgette Cary, In front of the children, 1995, էջ 96
  7. Bazalgette Cary, In front of the children, 1995, էջ 92—108
  8. Watson W. S., 1996, էջ 28—29
  9. Wojcik-Andrews Ian, Children's films, 2000, էջ 66
  10. Wojcik-Andrews Ian, Children's films, 2000, էջ 55—122
  11. Wojcik-Andrews Ian, Children's films, 2000, էջ 77
  12. http://www.kinder.co.jp/en/index. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  13. «What is Live Cinema?» (անգլերեն). Live Cinema AB (Gothenburg (SWEDEN)). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.