Աերոսմիթ (Aerosmith), ամերիկյան ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոն»-ից ստեղծվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով[4], որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում[5]։

Աերոսմիթ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} ԱՄՆ, Բոստոն
Ժանրերծանր ռոք, բլյուզ-ռոք, գլեմ-ռոք, հևի մետալ[1][2][3]
Գործունեություն1970–ներկա
ԼեյբլColumbia Records
Geffen Records
MCA Records
Sony BMG Music Entertainment
Պարգևներ
Կայքaerosmith.com
Անդամներ
Սթիվեն Թայլեր
Ջո Փերրի
Թոմ Հեմիլթոն
Ջոուի Քրամեր
Բրէդ Ուիթֆորդ
Նախկին անդամներ
Ռէյ Թաբանո
Ջիմմի Քրեսփո
Ռիք Դյուֆեյ
 Aerosmith Վիքիպահեստում
Աերոսմիթ

Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։

Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։

Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։ Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։

Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։

Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։

Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։

Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։

2001 թ. խմբին ներառել են «Ռոք-ն-ռոլլի փառքի սրահին», իսկ Rolling Stone ամսագիրը և VH1 հեռուստաալիքը ավելացրել են իրենց «Բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում[6]։

Հատկապես չորրորդ «Rocks» ալբոմից հետո Սթիվեն Թայլերը և նրա գործընկերները այքան էին չարաշահում ալկոհոլը, որ համերգների ժամանակ հազիվ էին մնում ոտքի վրա։

1900-ական թվականներ խմբագրել

1979 թվականին Սթիվեն Թայլերի հետ ունենալով տարաձայնություններ Աերոմսիթը լքում է Ջո Փերրին, սկսելով հանդես գալ որպես մենակատար։ Թողարկելով ոչ այնքան հաջող «Night In The Ruts» ալբոմը խումբը գրեթե դադարեցնում է իր ելույթները։

1984 թվականին խմբի անդամները անցնելով բուժման կուրս և խումբ վերադարձնելով Փերրիին ձայնագրում են «Permanent Vacation» և «Pump» հիասքանչ ալբոմները։ Նրանց երերացող կոմերցիոն հաջողությունը կրկին վերականգնվում է։

1990-ական թվականները Aerosmith–ի համար դառնում է նոր բարձունքներ հասնելու ժամանակաշրջան։ 1993 թվականին լույս տեսած «Get Grip» ալբոմը դառնում է լեգենդար իսկ «Crazy», «Cryin’» և «Amazing» երգերը դառնում են խմբի այցեքարտերը։

Բացի այդ «Crazy» և «Cryin’» երգերով նկարահանած տեսահոլովակները դառնում են պատմական երևույթ համաշխարհային ռոք երաժշտության մեջ։

Այդ ժամանակաշրջանում Աերոսմիթը սկսում է հանդես գալ նաև կինոնկարներում։ Բացի «Արմագեդոն» ֆիլմի համար ձայնագրած «I Don’t Want to Miss A Thing» հանրահայտ երգից, Սթիվեն Թայլերը իր խմբի հետ նկարահանվում է «Ուենի աշխարհ-2-»ում իսկ 2005 թվականին հայտնվում է «Եղիր ճարպիկ» ֆիլմում։ Միայն Սթիվեն Թայլերը նկարահանվել է մոտ քսան ֆիլմում։

Նոր հազարամյակի սկզբին Աերոսմիթը լույս ընծայելով «Just Push Play» ձայնասկավառակը կազմակերպում է մեծ համաշխարհային հյուրախաղեր։

Խմբի վերջին «Honkin' on Bobo» ալբոմը լույս է տեսել 2004 թվականին, սակայն Աերոսմիթը մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը և այսօր էլ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խմբերից մեկը։

2000-ական թվականներ խմբագրել

2001 թվականին Աերոսմիթը համալրել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամների շարքը։

Ամենահամեստ հաշվարկով խմբի անդամներին ձերբակալել են 45 անգամ։

Խումբը ստացել է 4 «Grammy» և 10 «MTV Video Music Awards» մրցանակներ։

Աերոսմիթը հանդիսանում է բոլոր ժամանակների ամերիկյան ամենաշատ ալբոմներ վաճառած խումբը՝ 150 միլիոն ամբողջ աշխարհում, որից 66,5 միլիոնը միայն ԱՄՆ-ում։

Ամերիկյան խմբերի մեջ նրանց է պատկանում նաև ամենաշատ «ոսկյա» և «մուլտի-պլատինե» ձայնասկավառակների ռեկորդները։

Աերոսմիթըը ռոք երաժշտության ամենահաջող կոմերցիոն խմբերից մեկն է։

Աերոսմիթի ալբոմները խմբագրել

Ալբոմի անուն Թողարկման թվական
Aerosmith 1973
Get your wings 1974
Toys in the attic 1975
Rocks 1976
Live!Bootleg 1978
Night In The Ruts 1979
Greatest Hits 1980
Rock In A Hard Place 1982
Done With Mirrors 1985
Classics Live 1986
Classics Live 2 1987
Permanent Vacation 1987
Anthology 1988
Gems 1988
Pump 1988
Pandora’s Box 1991
Greatest Hits 1982
Get a Grip 1993
Pandora’s Toys 1994
Big Ones (The Best Of 1987-1994) 1994
Nine Lives 1997
Just Push Play 2001
Honkin’ on Bobo (2004

Սկավառակագրություն խմբագրել

Թողարկում Անվանում Ցուցանիշը Billboard RIAA վկայական[7] Լեյբլ
1973, հունվարի 13 Aerosmith 21 2× Platinum Columbia Records
1974, մարտի 1 Get Your Wings 74 3× Platinum
1975, ապրիլի 8 Toys in the Attic 11 8× Platinum
1976, մայիսի 3 Rocks 3 4× Platinum
1977, դեկտեմբերի 1 Draw the Line 11 2× Platinum
1979, նոյեմբերի 1 Night in the Ruts 14 Platinum
1982, օգոստոսի 1 Rock in a Hard Place 32 Gold
1985, նոյեմբերի 9 Done with Mirrors 36 Gold Geffen Records
1987, սեպտեմբերի 5 Permanent Vacation 11 5× Platinum
1989, սեպտեմբերի 8 Pump 5 7× Platinum
1993, ապրիլի 20 Get a Grip 1 7× Platinum
1997, մարտի 18 Nine Lives 1 2× Platinum Columbia Records
2001, մարտի 6 Just Push Play 2 Platinum
2004, մարտի 30 Honkin' on Bobo 5 Gold
2012, նոյեմբերի 6 Music from Another Dimension 5 TBA

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pareles, Jon (1988 թ․ հուլիսի 10). «HEAVY METAL, WEIGHTY WORDS - NYTimes.com». Նյու Յորք Թայմս.
  2. Cairns, Dan (2008 թ․ հունիսի 29). «Down time: Aerosmith - Times Online». Լոնդոն: The Sunday Times.
  3. Harrington, Joe S. (2002). Sonic Cool: the Life & Death of Rock 'n' Roll. Hal Leonard Corporation. էջ 392. ISBN 978-978-0-634-02861-8. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  4. «New Aerosmith 'Guitar Hero' game». New York Daily News. 2008 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
  5. «Top Selling Artists». Recording Industry Association of America (RIAA.com). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  6. The Greatest Artists of All Time Արխիվացված 2007-10-01 Wayback Machine(անգլ.)
  7. RIAA(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել