Բորուջերդ

քաղաք Իրանի արևմուտքում

Բորուջերդ (պարս.՝ بروجرد), քաղաք Իրանի արևմուտքում՝ Լոռեսթան օսթանում, Բորուջերդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 234 997 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Բորուջերդ
պարս.՝ ملایر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԼոռեսթան
ՇահրեստանԲորուջերդ
Մակերես2600 կմ²
ԲԾՄ1573±1 մետր
Բնակչություն234 997 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0662
Բորուջերդ (Իրան)##
Բորուջերդ (Իրան)

Բորուջերդը տարածաշրջանային խոշոր գյուղատնտեսական կենտրոն է[3]։ Շրջակա դաշտերում աճում են հացահատիկային բույսեր, բամբակ, սեխ, խաղող և պտղատու ծառեր (հատկապես նուշ)։ Զարգացած է ոչխարաբուծությունը և բրդի արտադրությունը։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է Լոռեսթանի հյուսիսային մասում՝ Սիլախոր հարթավայրում (Silakhor)[4]։ Շրջապատված է Կենտրոնական Զագրոսի լեռնաշղթաներով։ Ծովի մակարդակից ունի 1563 մետր բարձրություն[5]։ Բորուջերդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Խորամաբադից, 120 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 300 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքի կլիման պայմանավորված է լեռնային տեղանքում գտնվելու հետ․ բնութագրվում է փոփոխվող ցուրտ ու ձյունառատ ձմեռներով և չափավոր տաք ամառներով։ Միջին տարեկան տեղումների քանակը 500 մմ է։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 234 997 մարդ, որոնք կազմում էին 74 146 տնտեսություն[6]։ Բնակչությամբ Լոռեսթան օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է վարչական կենտրոն Խորամաբադից հետո[7]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19561966198619911996200620112016
49 186[8]71 486[9]183 879[10]201 016[11]217 804[11]227 547[12]240 654[13]234 997[6]

Ազգային կազմում գերակշռում են լոռերը, իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։ Բորուջերդում առատորեն ներկայացված են տարբեր կրոնական հետևորդներ՝ բահայիներ, սուֆիզմեր, քրիստոնյաներ, և ազգային փոքրամասնություններ՝ հրեաներ, քրդեր և հայեր։ Իրանցիները քաղաքը հաճախ անվանում են Փոքր Փարիզ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի մերձակայքը բնակեցված է եղել Ք․ա․ առնվազն 3000 թվականից։ Մարերն իրենց նախիրներն արածեցնելու համար օգտագործում էին տեղի արոտավայրերը։ Սելևկյանները որպես ռազմավարական ռազմական կետ օգտագործում էին տեղի ամրոցը։ Սասանյան Պարսկաստանի արքայից արքաները նպաստել են Բորուջերդի աճին և զարգացմանը․ նրանց օրոք կառուցվել է կրակի տաճարը։ 637-651 թվականներին՝ արաբների կողմից Պարսկաստանի նվաճման ժամանակ, քաղաքի ամրոցը իրանական բանակի կողմից օգտագործվել է որպես պլացդարմ։ Նեհավենդում կրած պարտությունից հետո Յեզդիգերդ III-ը փախել է այստեղ։ Բորուջերդը հայտնի է հատկապես Սելջուկյան դինաստիայի ժամանակաշրջանից[3]։ 18-րդ դարում քաղաքը եղել է կարևոր ռազմական կենտրոն, որը թույլ է տվել վերահսկել երկրի ոչ խաղաղ արևմտյան շրջանները[3]։ Բորուջերդը մեծ վնաս է կրել 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Իրաքի կողմից բռնազավթված Խուզեսթանից փախստականներ են լցվել քաղաք։ Բորուջերդը պարբերաբար հրթիռակոծվել է Իրաքի կողմից, զոհվել են խաղաղ բնակիչներ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում տեղակայված են Սասանյանների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող հին ճարտարապետության մի շարք հուշարձաններ։ Քաղաքում կան նաև իսլամական շրջանի մի քանի ճարտարապետական հուշարձաններ։ Դրանք են.

  • Սոլթանի մզկիթը[14]
  • Ջեմ մզկիթը[15]
  • Իմամզադե Ջաֆարը[16]

Բորուջերդի ամենանշանակալի պատմական շենքերից մեկը 9-րդ դարի տաճարային մզկիթն է, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Միհրաբի արտաքին մակերեսը զարդարված է կուֆական զարդանախշերով, որոնք հատվածներ են ներկայացնում իսլամի սուրբ գրքերից։ Մուտքի մոտ տեղադրված է հուշատախտակ, որտեղ փորագրված է շահ Աբբաս I-ի հրամանագրի տեքստը, որը լույս է տեսել 1613 թվականին։ Մզկիթը վերանորոգվել և կառուցվել է Սեֆյանների և Ղաջարիների օրոք։ Բորուջերդի մեկ այլ կարևոր կրոնական հուշարձան է իմամի մզկիթը, որը կառուցվել է Ղաջարիների օրոք՝ հնագույն մզկիթի ավերակների վրա։ Այս մզկիթը զարդարված է քանդակներով և խճանկարներով, որոնք կատարվել են ղաջարական ոճով, ինչպես նաև Ղուրանի բազմաթիվ բանաստեղծություններով, որոնք գրելու համար օգտագործվել է սուլսի ձեռագիրը։ Իմամի մզկիթում կան մի շարք սենյակներ, որոնք նախատեսված են բնակարանի և տեղի մեդրեսեի ուսանողների ուսուցման համար[17]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքաբնակների և շրջակա տարածքների բնակիչների տնտեսությունը հիմնված է առևտրի (տվյալ տարածաշրջանի սահմաններում և դրանից դուրս), մանրածախ առևտրի, ինչպես նաև անասնապահության և գյուղատնտեսության վրա։ Զարգացած է ծառայությունների ոլորտը (այդ թվում՝ հանքարդյունաբերությունը)։ Բորուջերդ քաղաքը իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ (կառուցված է լուր ցեղերի հաղորդակցման ուղիների վրա) նախորդ տասնամյակներում եղել է ողջ տարածաշրջանի կարևոր առևտրային կենտրոնը։ Քաղաքային խոշոր շուկայի շուրջ կառուցվել են մեծ թվով քարավանատներ։ Ներկայումս Բորուջերդին հարող գյուղերում զարգացել է գյուղատնտեսական արտադրությունը (հիմնականում անասնապահությունը), իսկ Բորուջերդ քաղաքն ինքը շարունակում է մնալ Իրանի արևմտյան մասի կարևոր տնտեսական կենտրոններից մեկը[17]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Iranica (անգլ.)
  4. Seilakhor Plain (անգլ.)
  5. Физико-географические данные (անգլ.)
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «IRAN: Lorestan» (անգլերեն). City Populations.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  10. World Gazetteer (անգլ.)
  11. 11,0 11,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  12. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  13. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  14. Soltani Mosque(անգլ.)
  15. Borujerd Jame' Mosque(անգլ.)
  16. Imamzadeh Ja’far(անգլ.)
  17. 17,0 17,1 Округ Бруджерд в провинции Луристан // Сайт Русской службы Гостелерадио Исламской Республики Иран
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորուջերդ» հոդվածին։