Աշխարհագրական դիրք
երկրի մակերևույթի վրա գտնվելու տեղ
Աշխարհագրական դիրք, երկրի մակերևույթի վրա որևէ աշխարհագրական օբյեկտի դիրքն է այն օբյեկտների նկատմամբ, որոնց հետ գտնվում է սերտ փոխազդեցության մեջ։
Աշխարհագրական դիրքի նշանակությունը և նկարագրությունը
խմբագրելԱյն բնութագրում է տվյալ օբյեկտի տեղը տարածական կապերի և հոսքերի (նյութի, էներգիայի, տեղեկատվության) մեջ և որոշում է նրա հարաբերությունները արտաքին միջավայրի հետ[1]։ Արտաքին աշխարհի տարրերը կարող են զգալի ազդեցություն ունենալ որոշակի օբյեկտի զարգացման վրա, այդ իսկ պատճառով այն արտահայտում է երկրատարածական հարաբերությունը աշխարհագրական օբյետկի և արտաքին միջավայրի միջև։ Աշխարհագրական դիրք հասկացությունը առանցքային նշանակություն ունի աշխարհագրական գիտությունների համակարգում[2]։ Այսպիսով կարելի է ասել, որ աշխարհագարական դիրքը․
- համարվում է անհատականացնող գործոն, քանի որ ի հայտ է բերում աշխարհագրական օբյեկտի շատ հատկանիշներ
- ունի պատմական բնույթ, քանի որ ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել
- ունի ներուժային բնույթ, քանի որ միայն աշխարհագրական դիրքը չի կարող բավարար պայման հանդիսանալ օբյեկտի համատասխան զարգացման համար
- սերտորեն կապված է տարածքի ձևի և նրա սահմանների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհագրական դիրք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 481)։ |